«Հետտրավմատիկ սթրեսային խանգարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (43), ` → ՝ (16), → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ)''', համարվում է թե՛ գենետիկական, թե՛ շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված հիվանդություն, որը պատկանում է դեպրեսիայի և տագնապի քրոնիկ ընթացք ունեցող ծանր հոգեկան հիվանդությունների շարքին (ICD-10 ծածկագրեր`ծածկագրեր՝ F43.1, F62.0, DSM-4 ծածկագիր`ծածկագիր՝ 309.81):։ ՀՏՍԽ-ն հաճախ անվանում են «վախի հիվանդություն», քանի որ այն զարգանում է կյանքին ու առողջությանը սպառնացող, սուր վախ ու սարսափ առաջացնող տրավմատիկ արտակարգ իրավիճակներում հայտնված անձանց մոտ:մոտ։
 
=== Ռիսկի գործոնները և տարածվածությունը ===
ՀՏՍԽ-ն զարգանում է կյանքին ու առողջությանը սպառնացող, սուր վախ ու սարսափ առաջացնող արտակարգ իրավիճակներում հայտնված անձանց`անձանց՝ ինչպես տուժածների, այնպես էլ ականատեսների մոտ:մոտ։ Այդպիսի իրավիճակներից են միջազգային, քաղաքացիական, էթնիկական և կրոնական պատերազմները, ցեղասպանությունը, բնական տարերային աղետները, տեխնածին աղետները, վթարները, ահաբեկչական գրոհները, ազատազրկումը, թրաֆիկինգը, բռնաբարությունը, ծանր վիրահատությունները, դժվար ծննդաբերությունները և այլն:այլն։
Հիվանդության զարգացումը խթանող գործոններից են բռնության, սպանության և մահվան զանգվածային տեսարանները, դաժանությունները, կյանքին և առողջությանը սպառնալիքները և այլն:այլն։
Ըստ վիճակագրական տվյալների`տվյալների՝ ՀՏՍԽ-ի առաջացման «ռիսկային գոտում» այսօր գտնվում է բնակչության 70%-ը, դրանցից 20%-ը հիվանդանում է ՀՏՍԽ-ով, իսկ միջինում աշխարհի բնակչության 10%-ը տառապում է ՀՏՍԽ-ով:ով։ ԱՄՆ-ում տղամարդկանց 60%-ը և կանանց 50%-ը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվում են ՀՏՍԽ-ի զարգացմանը նպաստող գործոնների ազդեցությանը, դրանց համապատասխանաբար 8%-ի և 20%-ի մոտ զարգանում է հիվանդությունը:հիվանդությունը։
Հայաստանում ՀՏՍԽ-ն ևս բավականին տարածված է:է։ Այն հիմնականում հանդիպում է պատերազմի մասնակիցների, երկրաշարժից տուժածների և փախստականների մոտ:մոտ։
 
=== Ախտանշանները և կլինիկահոգեախտաբանական չափորոշիչները ===
 
ՀՏՍԽ-ն բնորոշվում է հոգեկան, վարքային և ֆիզիոլոգիական մի շարք խանգարումներով:խանգարումներով։ Այն ուղեկցվում է դեպրեսիայով, վախի զգացումով, գերգրգռվածությամբ և ագրեսիվությամբ, պատասխանատվության զգացումի բացակայությամբ, հիշողության վատթարացմամբ և գիտակցության մթագնումով, հարազատների նկատմամբ անտարբերությամբ և ընտանիքում ու աշխատանքում ցուցաբերած անպարտաճանաչությամբ:անպարտաճանաչությամբ։ ՀՏՍԽ-ով տառապող հիվանդները բնութագրվում են հուզական ծանր վիճակով, օրգանիզմի հարմարվողական կարողությունների, տեղեկատվության յուրացման ունակությունների կտրուկ նվազմամբ, ընտանեկան կյանքի, հասարակական և մասնագիտական գործունեության խաթարմամբ:խաթարմամբ։ Նրանք դուրս են մնում հասարակությունից, սովորաբար դառնում են անօգնական, անաշխատունակ, հոգեպես անկայուն, թմրամոլ, ալկոհոլամոլ, հաճախ կյանքն ավարտում են ինքնասպանությամբ:ինքնասպանությամբ։
Ստորև բերված են ՀՏՍԽ-ի հիմնական կլինիկահոգեախտաբանական չափորոշիչները և նրանցում ընդգրկված ախտանշանները`ախտանշանները՝ ըստ DSM-IV-TR-ի.
* Քնի խանգարում և գիշերային մղձավանջներ, որոնք կապված են անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձության հետ:հետ։
* Տրավմատիկ իրադարձության շարունակական վերապրում, երբ ՀՏՍԽ-ով տառապող հիվանդն անընդհատ հիշում ու վերապրում է անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձությունը:իրադարձությունը։ Նրան շարունակ հետապնդում են անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձության հետ կապված ծանր հիշողությունները:հիշողությունները։ Դա մասնավորապես կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ ինչ-որ բան շրջապատում անուղղակիորեն հիշեցնում է տրավմատիկ իրադարձության մասին:մասին։ Օրինակ, երբ պատերազմի վետերանը լսում է ավտովթարի ժամանակ մեքենայի հրդեհվելու մասին, կամ երբ բռնաբարության զոհ դարձած անձը սեռական ոտնձգության մասին հաղորդում է դիտում, վերհիշում և վերապրում է իր հետ տեղի ունեցած պատահարը, ինչը զուգակցվում է հուզական և ֆիզիկական բուռն ռեակցիաներով:ռեակցիաներով։ Այս «վերադարձը դեպի անցյալ» երբեմն կարող է այնքան իրական թվալ, որ հիվանդին թվում է, թե նրա հետ անցյալում կատարված դեպքը կրկին տեղի է ունենում:ունենում։ Սա կարող է առաջ բերել սաստիկ վախի, անօգնականության և սարսափի զգացում`զգացում՝ այն, ինչ հիվանդն արդեն ապրել է տրավմատիկ իրադարձության ժամանակ:ժամանակ։
* Խուսափողական վարք կամ փախուստ, երբ հիվանդն անընդհատ խուսափում է տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող վայրերից, իրավիճակներից, առարկաներից:առարկաներից։ Օրինակ, դժբախտ պատահարից տուժածները խուսափում են դժբախտ պատահարի վայրը գնալուց, չեն դիտում դժբախտ պատահարների մասին հեռուստածրագրեր, խուսափում են այդ պատահարի հետ կապված այլ մարդկանցից, իրերից, ձայներից, հոտերից և այլն:այլն։ Շատ հաճախ հիվանդը դժվարանում է վերհիշել տրավմատիկ իրադարձության հետ կապված հանգամանքները:հանգամանքները։ Հիվանդի մոտ նկատվում է հուզական ոլորտի անկում, որն արտահայտվում է մարդկանց և երևույթների հանդեպ անտարբերությամբ ու թմրածությամբ և խոսելու ընդունակության կորուստ, ինչի պատճառով հիվանդն օտարանում և մեկուսանում է շրջապատից:շրջապատից։
* Գերլարվածություն կամ գերգրգռվածություն, որն արտահայտվում է նրանով, որ հիվանդը մշտապես տագնապի կամ հոգեկան լարվածության մեջ է գտնվում:գտնվում։ Սա կարող է արտահայտվել դյուրագրգռությամբ և զայրույթի բռնկումներով անգամ չնչին առիթի դեպքում:դեպքում։ Հիվանդները ուշադրության կենտրոնացման և հանգստանալու հետ կապված դժվարություններ են կրում, նաև գերզգայուն են դառնում բարձր ձայների և վառ լույսի նկատմամբ:նկատմամբ։
Վերը նշված ախտանշաններից բացի ՀՏՍԽ-ն ուղեկցվում է նաև դեպրեսիայով, անհանգստությամբ, ինչպես նաև ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահմամբ:չարաշահմամբ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՏՍԽ-ով հիվանդների մեջ շատ են գործազուրկները, բաժանվածները, ընտանեկան բռնությունների զոհերը, աշխատանքից հեռացվածները:հեռացվածները։ Նրանց կյանքում շատ են խնդիրները ընտանեկան և ներանձնային հարաբերություններում:հարաբերություններում։
 
=== Ախտորոշումը ===
 
ՀՏՍԽ-ի ախտորոշումն իրականացվում է միջազգային ցուցանիշներին համապատասխանող հոգեբանական հետևյալ թեստերով.
# CAPS (Clinical-Administered PTSD scale) , որը 1995թ-ից համարվում է ՀՏՍԽ-ի ախտորոշման ոսկե մեթոդ ըստ DSM-IV (Diagnostical and Statistical Manual) չափորոշիչների:չափորոշիչների։ Այն բացկացած է 4 չափորոշիչներից.
* A չափորոշիչ`չափորոշիչ՝ տրավմահարույց պատահարի առկայություն:առկայություն։
* B չափորոշիիչ`չափորոշիիչ՝ տրավմահարույց դեպքի անընդհատ կրկնվող վերապրումը հիշողությունների և մղձավանջների միջոցով:միջոցով։
* C չափորոշիչ`չափորոշիչ՝ խուսափողական վարք պատահարը հիշեցնող իրերից, անձանցից և իրավիճակներից:իրավիճակներից։
* D չափորոշիչ`չափորոշիչ՝ հոգեկան և ֆիզիոլոգիական գրգռվածության ախտանշանների առկայություն, որն արտահայտվում է քնելու, կենտրոնանալու և վախը վերահսկելու դժվարություններով: դժվարություններով։
# Միսիսիպյան սանդղակ (Mississippi Combat PTSD scale; M-PTSD)
* ա զինվորական՝ ներառում է 35 հարց
* բ քաղաքացիական՝ ներառում է 39 հարց, որոնք արտացոլում են տրավմահարույց պատահարի զոհ դարձած հիվանդի հոգեվիճակը:հոգեվիճակը։
Այս սանդղակը գնահատվում է 5 միավորային համակարգով և հաշվի է առնվում գումարային միավորը, որը թույլ է տալիս հայտնաբերել տրավմահարույց պատահարի ծանրության աստիճանը:աստիճանը։ Այս դեպքում կարևորվում են կպչուն մտքերի, դեպրեսիաների, շփման դժվարությունների, հիշողության խնդիրների, քնի խանգարման և անձնային մի շարք խնդիրների առկայությունը:առկայությունը։
# Տրավմահարույց պատահարի ազդեցության ծանրության գնահատման սանդղակ (Impact of Event Scale-R), որը ներառում է ինքնագնահատման 22 չափորոշիչ և գնահատվում է 5 միավորային համակարգով՝ 0-ից (բոլորովին) 4 (ծայրահեղ):։
# Սպիելբերգերի սանդղակ, որով գնահատվում է վախը (Trait Anxiety Inventory STAI):։
# Բեկի`Բեկի՝ դեպրեսիան գնահատող աղյուսակ (Beck Depression Inventory - BDI), որը կազմված է 21 կետից`կետից՝ գնահատելու դեպրեսիայի ինտենսիվությունը:ինտենսիվությունը։ Հիվանդները բաժանվում են 5 ենթախմբի`ենթախմբի՝ 0-3 միավորների համակարգ, որի դեպքում դեպրեսիան լրիվ բացակայում է, 4-9` դեպրեսիան նորմայի սահմաններում է, 10-15`15՝ կա թույլ դեպրեսիա, 16-19`19՝ թեթև արտահայտված դեպրեսիա և 20 կամ ավելի միավոր, որի դեպքում խոսքը վերաբերում է խորը դեպրեսիային: դեպրեսիային։
Այլ հիվանդությունների և ախտանիշների առկայությունը, ինչպիսիք են դեպրեսիան, վախը և այլ հիվանդությունները, դժվարացնում են ՀՏՍԽ-ի ախտորոշումը:ախտորոշումը։