«Եղիա Չուբար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ավելացում
Ավելացում
Տող 1.
'''Եղիա Չուբար''' (ծածկանունները` ''Սպարտակ'', ''Թոփթեցի'', [[1897]], [[հուլիս 18]] - [[1937]]) - հայ լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]]-ից:
 
Ծնվել է [[Թոփթի]]ում (այժմ [[Ռուսաստան]]ի [[Ռոստովի մարզ]]ում): Ավարտել է [[Բաքու|Բաքվի]] 3-րդ գիմնազիան: [[1918]]-ին աշխատել է Թիֆլիսում և Բաքվում: Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է և աքսորվել [[Քութայիս]]: Բանտից փախել և [[1919]]-ին հասել է [[Երևան]], որտեղ գործուն մասնակցություն է ունեցել «Սապարտակ» կազմակերպության հիմնադրամը: 1919-ին արտաքսվել է [[Հայաստան]]ից: [[1920]]-ին աշխատել է [[Նոր Նախիջևան]]ում, եղել է [[«Բանվորի կռիվ» թերթ]]ի խմբագիր: Նույն թվին մեկնել է Բաքու և աշխատել տեղի հայերեն «Կոմունիստ» թերթում:
 
Հիշյալ թերթերից բացի Եղիա Չուբարը [[1921]] - [[1936]]-ին խմբագրել է «Գրական թերթ» (Երևան), «Երևան» ([[Փարիզ]]), «Խարիբկիթ» ([[Դոնի Ռոստով]]), «Կարմիր գութան» (Երևան), «Կոմունիստ» (Երևան), «Մաճկալ» (Երևան), «Գյուղի կոմունիստ» (Երևան), «Հոկտեմբեր-Նոյեմբեր» (տարեգիրք, Երևան), «Նոր ակոս» (Երևան), «Նոր ուղի» (Երևան), «Վերելք» (Փարիզ), «Վերելք» (Երևան), «Խորհրդային Հայաստան» (Երևան) թերթերն ու ամսագրերը:
 
[[1925]] - [[1927]]-ին աշխատել է Փարիզում: 1927-ի հոկտեմբերին [[Ֆրանսիա]]յի ներքին գործերի նախարարի հրամանով ձերբակալվում է Փարիզում և արտաքսվում Ֆրանսիայից: