«Տեքստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ վիքիֆիկացում
Տող 1.
'''Տեքստ''' ([[լատիներեն]]` texstum - բառերի կապ, հյուսվածք), գրական երկի [[բնագիր]]ը այն ձևով, ինչպես որ ստեղծվել է հեղինակի կողմից։ Գրական բնագրերի գիտական ճշտման և հրատարակության խնդրով զբաղվում է [[գրականագիտություն|գրականագիտության]] բաժիններից մեկը` [[տեքստաբանություն]]ը։ Տեքստ են կոչվում նաև այն խոսքերը, որոնք գրվում են երաժշտական ստեղծագործության ([[օպերա]], [[ռոմանս]], [[երգ]]) հիմքում։<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1972|page=էջ 288}}</ref>
 
==Տեքստի կոհեզիա==
 
Տեքստի մասին ուսմունքի առանցքային հասկացություններից մեկն է կոհեզիան՝ տեքստի տարբեր մասերի՝ միմյանց կապակցման յուրահատուկ միջոցների ամբողջականությունը: Խոսքը տեքստային կապակցությունների տարբեր ձևերի մասին է, առանց որոնց անհնար է միասնական լեզվական հաղորդակցական գործընթացի իրականացումը: Տեքստի տարբեր մասերը, որոնք երբեմն նշանակալից հեռավորության վրա են գտնվում միմյանցից, այս կամ այն կերպ կապակցված են լինում: Կապի այդ միջոցների, ձևերի նշանակման համար գործածվում է վերջերս շրջանառության մեջ մտած կոհեզիա եզրույթը: (Լատիներեն cohaesus – կապակցված, կցվածություն, անգլերեն cohesion - կապակցում): Կոհեզիան կապի հատուկ տեսակներ են, որոնք ապահովում են առանձին հաղորդումների, փաստերի, գործողությունների և այլնի շարունակականությունը (континуум), այսինքն՝ տրամաբանական հաջորդականությունը, փոխկապվածությունը: Կոհեզիան տեքստի տարբեր կառուցվածքային բաղադրատարրերի կապակցման հատկությունն է և հիմնվում է այդ էլեմենտների՝ տեքստի այլ էլեմենտների հետ կապի վրա: Ամբողջական տեքստի մակարդակում կոհեզիան հանգեցնում է տեքստի նոր հատկության՝ ամբողջականության կամ կոհերենտության: Կոհեզիան տեքստի կառուցվածքա-իմաստային հատկությունն է՝ պայմանավորված կապակցման տարբեր միջոցներով (քերականական կամ լեզվական), որոնք ձևավորում են նրա կառուցվածքը: Լինելով տեքստի կապակցվածության ձևերից մեկը՝ այն ներկայացնում է որպես խոսքի հաղորդակցական որակ, լեզվական և քերականական միջոցների խումբ՝ տեքստի միավորների միջև կապերի արտահայտման համար, որն ապահովում է կապակցված և ձևավորված խոսքի կառուցումը, ինչպես նաև տեքստի տարբեր հատվածների փոխպայմանավորվածությունն ու փոխկապվածությունը:
 
Գիտական գրականության մեջ տեքստի տարբեր կառուցվածքային միավորների՝ միմյանց կապակցման միջոցներից են համարվում մասնավորապես կոհեզիայի քերականական ձևերը (կապերն ու շաղկապները, դերբայական դարձվածները), բառային և շարահյուսական կրկնություները, զուգահեռ կառուցվածքները, պատկերավոր և զուգորդական կապակցությունները, լեզվական կրկնությունն իր տեսակներով (հոմանիշներ, հականիշներ և այլն), հնչյունաբանական (ինտոնացիա/հնչերանգ), ձևաբանական (դեմքի ձևերի, խոնարհման, կապերի օգտագործում, կապական բառեր, դերանուններ), շարահյուսական (բառերի շարադասությունը, շարահյուսական զուգահեռականություն), ոճաբանական (տարբեր տրոպներ, ձևեր, հնարներ, բազմիմաստություն, աստիճանավորում և այլն) միջոցները:
 
Կոհեզիան տեքստում կարող է իրագործվել ամենատարածված տարատեսակ համարվող լեզվական կրկնության կամ լեզվական կապի, վերջինիս ենթատեսակների՝ հոմանիշային կրկնության, կապակցում ընդհանրացման, մասի և ամբողջի հարաբերության, հականշության (վերջին չորս տեսակը կոչվում են իմաստային կրիկնություն) միջոցով: Տեքստի կոհեզիայի տարատեսակ է դիտարկվում նաև տեքստային հակադրությունը: Կոհեզիայի տարածված ձևերից է նաև անաֆորային հղումների օգտագործումը (օրինակ՝ դերանունների օգնությամբ), ինչպես նաև էլիպսիսը: Վերջինս տեքստում ենթադրվող լեզվական միավորի բացթողումն է: Կոհեզիայի միջոցներից է նաև թեմատիկ բառապաշարի ընտրությունը, երբ բառապաշարը պատկանում է միևնույն իմաստային դաշտին: Այսինքն լեզվական կապակցումն իրագործվում է տեքստային հատվածի բառախմբերի՝ միմյանց կապակցումով: Ընդ որում՝ այդ բառախմբերը պատկանում են միևնույն թեմային: Այսպիսով կոհեզիան դիտարկվում է ոչ միայն ուղղակի բառազույգերի՝ այլև բավականին երկար բառաշարքերի (իմաստով մոտ), իսկ տեքստի մակարդակում՝ նրա տարբեր կառուցվածքային մաս-միավորների (հատվածների) միջև գործող կապի հատուկ տեսակ, որը պայմանավորվում է խոսքային հաղորդմամբ, հեղինակային պայմանական իմաստավորմամբ և լեզվական համակարգի առանձնահատկություններով:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տեքստ» էջից