«Անտոն Հանսեն Տամսաարե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
 
=== 1911-40 թթ. ===
[[1911]] թ. գարնանը, երբ Տամսաարեն հանձնու էր ավարտական քննությունները, նրա մոտ հայտնաբերվում է [[թոքախտ]], իսկ հետո նաև խոց: Նա ստիպված է լինում թողնել ուսումը և մեկնել [[Կովկաս]], որտեղ անցկացրել է հետագա յոթ տարիները: Այդ ժամանակ նա գրում է նոթեր Կովկասում ապրող էստոնացիների մասին, «Տղան ու թիթեռը» փիլիսոփայական երկը և «Կիրբոյա կալվածքի տերը» վեպը, ինչպես նաև էստոներեն է թարգմանում [[Ֆյոդոր Դոստոևսկի|Դոստոևսկու]] ստեղծագործություններից: Էստո-Սադոկ գյուղում (Սոչիից[[Սոչի]]ից ոչ հեռու) հետագայում բացվել է գրողի տուն-թանգարանը:
 
1919 թ. Տամսաարեն վերադառնում է [[Տալլին]] և ամուսնանում Կետե-ամալի Վելտմանի հետ: Նա գրում է նոր ստեղծագործություններ, որոնցից ամենահայտնին «Ճշմարտություն և արդարություն» հինգհատորանոց վեպն է: Դեռ գիմնազիայում սովորելու տարիներին նա երազում էր, որ էստոնացիներն էլ ունենան [[Լև Տոլստոյ]]ի «[[Պատերազմ և խաղաղություն (վեպ)|Պատերազմ և խաղաղություն]]» վեպի նման էպոպեա, որ նվիրված կլինի գյուղացիների կյանքին: Տարիներ անց` 1926 թ., լույս տեսավ «Ճշմարտություն և արդարություն» վեպի առաջին հատորը, որի շնորհիվ գրողը ողջ [[Էստոնիա]]յում հայտնի դարձավ որպես մտածող, փիլիսոփա, հետազոտող: 1933 թ. նա գրեց էպոպեայի վերջին` հինգերորդ հատորը:
 
Անտոն Հանսեն Տամսաարեն ու [[Մայտ Մետսանուրկ]]ը համարվում են էստոնական նեոռեալիզմի ականավոր ներկայացուցիչներից:
 
Գրողի կյանքն ընդհատվել է [[1940]] թ. [[մարտի 1]]-ին իր աշխատասենյակում` գրասեղանի առջև:
 
1978 թ. հանդիսավոր նշվել է Տամսաարեի ծննդյան 100-ամյակը: Տալլինի կենտրոնում տեղադրվել է հուշարձան, որի հեղինակներն են քանդակագործ Յաակ Սոանսն ու ճարտարապետ Ռանտո Լուպը:
 
Տալլինի փողոցներից մեկը կոչվում է Անտոն Հանսեն Տամսաարեի անունով:
 
[[Պատկեր:Anton Hansen Tammsaare haud.jpg|270px|աջից|մինի|Անտոն Հանսեն Տամսաարեի գերեզմանը]]
 
== Հայտնի ստեղծագործություներ ==
* Kaks paari ja üksainus, 1902