«Հայկ և Բել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ "Hayk_Nahapetn_ir_zinakicnerov.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ INeverCry մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Per [[commons:Commons:Deletion requests/Files uploaded by Gardmana...
Տող 2.
 
== Առասպելը ==
 
[[File:Hayk Nahapetn ir zinakicnerov.jpg|մինի|աջից|280px|Հայկը իր քաջերով]]
«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ [[Հայկ]], իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ [[Ասորեստան]]ի թագավոր՝ [[Բել]]։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ [[Հայկ]]ը չի հպատակվում. իր տոհմով [[Բաբելոն]]ից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ [[Հայկաշեն]] և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում [[Հայկ]]ի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է [[Հայք]]։ Կռվի վայրը Հայկն անվանում է [[Հայոց ձոր]]։