«Թալիշ (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

փոխադրվում է Slava Bayunts մասնակցի ներղրումը Հոռեկ էջից
(փոխադրվում է Slava Bayunts մասնակցի ներղրումը Հոռեկ էջից)
 
Գյուղում Ս. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում են [[Շիրախան]] գյուղատեղին, Թալիշի կամ Գյուլիստանի մելիքների տոհմական գերեզմանատունը, պալատների, [[Հոռեկա վանք]]ի (5-րդ դար) և [[Հոռեկ]] գյուղի ավերակաները։
 
== Պատմություն ==
Հիմնադրվել է մ.թ.401թ. Ուտիքի գավառի Նիժ գյուղի Յալոյլաթափա ամրոցի Թարիջ իշխան կողմից{{փաստ}}: Թալիշը, որը Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից մեկն է, իր պատմության ընթացքում չորս անգամ փոխել է իր անունը: Թարիջ իշխանը իր հպատակների հետ գալիս ու կանգ է առնում այժմվա Հոռեկա վանքի տարածքում գտնվող մի սառնորակ աղբյուրի մոտ, որտեղ վաղուց ի վեր Բարդայի (Պարտավի) թագավորների ամառանոցն էր: Գաղթի երրորդ տարեդարձին Թարիջ իշխանի հրամանով իրենց փրկության օրը հայտարարվում է տոն և որոշվում, որ ամեն տարի Հոռի ամսվա այդ օրը նշել: Հոռի ամսվա տոնակատարությունները թարիջեցիները կատարել են ամեն տարի: Հոռի ամսվա անունից էլ այդ աղբյուրը կոչվում է Հոռի աղբյուր ու այդ անունը պահպանվում է առ այսօր: Կարծիք կա, որ գյուղն իր երկրորդ անունը ստացել է 1279 թվականին, բայց ամենայն հավանականությամբ Հոռեկավան կամ Հոռեկա գյուղ անվանվել է հենց 5-րդ դարից: Դա հաստատվում է Մովսես Կաղակատվացու «Պատմությունից», որտեղ 7-րդ դարի պատմիչը հիշատակում է Հոռեկա (Ուռեկան) ավանի մասին: Հիշատակված 1279 թվականին անվանափոխվել է վերակառուցված Գլխո վանքը և գյուղի անունով էլ կոչվել է Հոռեկա վանք: Հոռեկավան անունը պահպանվել է մինչև 1809 թվականը: Բոլնիսից վերադարձած թալիշցիները ավիրված գյուղը վերականգնում են այսօրվա Թալիշի տեղը և անվանակոչում այն Թբլեցիք: 1822 թվականին Մելիք Ֆրիդոնի 4-րդ որդի և գյուղի կալվածատեր Թալիշ բեկի անունով էլ կոչում են բնակավայրը, որն առ այսօր կրում է Թալիշ անունը:
 
== Թալիշը Արցախյան ազատամարտում ==
26 699

edits