«Սաարեմաա (կղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Այլ|Սաարեմաա (այլ կիրառումներ)}} {{Կղզի |Անվանում = Սաարեմաա </br><small>{{lang-et|Saaremaa}}, {{lang-da|Øsel}}, {{lang-de|Ösel}...»:
(Տարբերություն չկա)

15:43, 4 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաարեմաա (այլ կիրառումներ)

Սաարեմաա (էստ․՝ Saaremaa, դան․՝ Øsel, գերմ.՝ Ösel, շվեդ.՝ Ösel, լատիշ․՝ Sāmsala, լեհ.՝ Sarema), կղզի Բալթիկ ծովում, Մոոնզունդյան արշիպելագի կազմում։ Էստոնիայի և Մոոնզունդյան արշիպելագի ամենամեծ կղզին է։ Մակերեսը կազմում է 2673 կմ²[3]։ Կղզու Սիռվեսյառ (էստ․՝ Sõrvesäär) թերակղզին հանդիսանում է Ռիգայի ծոցի հյուսիսային սահմանակետը։ Բալթիկ ծովի մեծությամբ չորրորդ կղզին է Զելանդիա, Ֆյուն և Գոթլանդ կղզիներից հետո։ Վարչական առումով այն մտնում է Էստոնական Սաարեմաա նահանգի կազմի մեջ։

Սաարեմաա
Տեսակկղզի
Երկիր Էստոնիա[1]
Վարչատարածքային միավորՍաարեմա
ՏեղադրությունԲալթիկ ծով, Մոոնզունդյան արշիպելագ
Մասն էԱրևմտաէստոնական կղզեխումբ
Մակերես2672 կմ²
Բնակչություն29 753 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[2]
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրական դիրքը

Հյուսիսից հարավ կղզին ձգվում է մոտ 88 կիլոմետր, իսկ արևմուտքից արևելք՝ 90 կիլոմետր։ Սաառեմաան միանում է հարևան Մուհու կղզու հետ ամբարտակով, որը հատում է Վեիկե Վեյն նեղուցը։ Ամբարտակի վրայով անց է կացված ճանապարհ։ Իսկ Մուհու կղզու և մայրցամաքային մասի միջև գործում է լաստանավային փոխադրում։

Կղզու կենտրոնական քաղաքն է Կուռեսաառեն, որը գտնվում է համանուն ծոցի ափին, կղզու հարավում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ