«Առակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2), է: → է։ (2), ը: → ը։ (8), մ: → մ։, ն: → ն։ (3), ո: → ո։, ջ: → ջ։, ր: → ր։ (2), ց: → ց։ (2), ): → )։, ա: → ա։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաու...
No edit summary
Տող 11.
Հայ գրականության մեջ առակագրությունն սկզբնավորվել է թարգմանությունների միջոցով. դրանք ամփոփվել են «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակները» ժողովածուներում, որոնք հունարենից թարգմանվել են V–VI դարերում, այլ տվյալով՝ VII դարում։ XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է (նկարահանվել է մուլտֆիլմ, 1975 թ., Հայֆիլմ)։ Ահա «Իմաստուն զինվորը» առակը «Աղվեսագրքից»:
Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ով ողորմելի, ո՞ւր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Եվ նա ասաց. «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու»:
Առակներն այժմ էլ պատմվում և պահպանվում են ժողովրդի մեջ։ Նշանավոր առակագիրներ են ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը և ռուս Իվան Կռիլովը։ Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը, Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ։

== Առակը Հայ Գրականության մեջ ==

''Առակը'' ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակներից է և առկա է գրեթե բոլոր ժողովուրդների բանավոր ստեղծագործության մեջ: Այն այլաբանական բովանդակություն ունեցող փոքրածավալ պատմողական ստեղծագործություն է, որում հաճախ մարդկանց փոխարեն հանդես են գալիս կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչներ, տիեզերական մարմիններ, որոնք անձնավորված են:Նրանց փոխհարաբերություններն այլաբանորեն ներկայացնում են մարդկային կյանքի զանազան խրատական, հաճախ երգիծական բովանդակություն:Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գր. Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ: Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն` աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար: Ինչ վերաբերում է ժողովրդական առակներին, որոնցից մի քանիսը պատահաբար մեջ են բերում հին հեղինակները, նույն բախտն են ունեցել, ինչ-որ մեր հին ժողովրդական բանահյուսությունն ընդհանրապես: Դրա պատճառն այն է , որ առակները եկեղեցականների կողմից ոչ միայն արհամարհված են եղել իբրև գեղջկական, ուստի անարժեք բաներ, այլև իրենց աշխարհիկ բնավորության պատճառով հալածված: Զանազան տեսակի գուշակություն անողների հետ, ինչպես են ''«հաւահմայք»'', ''«հացահմայք»'', ''«հատահարցք»'', մերժված և հաղորդության անարժան են համարել նաև ''«զբախաւսք, գրատեսք, շրջողք տանէ ի տուն, հետաքրքիրք, զրուցատարք, առասպելախաւսք»'': Վերջինը վերաբերում է առակախոսներին. հայերեն ''«առասպել»'' բառը, բացի իր իսկական նշանակությունից, գործածվում է նաև իբրև առակ:

Մեծ դժվարությամբ , ուրեմն, առակի տեսակը մուտք է գործում գրավոր գրականության մեջ: Եվ վերջապես 12-13-րդ դարերում արդեն հանդես են գալիս հայ նշանավոր առակագիրներ [[Մխիթար Գոշը]] և [[Վարդան Այգեկցին]]: Մխիթար Գոշն առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս` բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը:
Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ Մխիթարի լինում է 3 տեսակ` բարոյական, առասպելական և ստեղծական: Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն: Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին`իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են:

Խրատական եզրակացությունը , որ հեղինակը կոչում է խրատ, նշանակ, ճշմարտություն և այլ բառերով, 2 տեսակ է: «Ճշմարտությունը առակների հեղինակի համար երկու բովանդակություն կարող է ունենալ, երկու էություն` աշխարհական և եկեղեցական, ըստ որում նրա նպատակն է «կերպարանել»` պատկերացում տալ, բացահայտել, ցուցադրել, արտացոլել այդ երկու ճշմարտություններն այլաբանորեն: Դատաստանագրքում հեղինակը ձգտել է նույն նպատակին հասնել` ճշմարտությունը (դարձյալ ` եկեղեցական և աշխարհական)պարզել օրենսդրական միջոցներով` կազմելով դրա համար 2 տիպի օրենքներ»: Եվ քանի որ առակագրի համար էականը «ճշմարտությունն» է, ուստի առակի առասպելն այնպես է հորինվում, որ հարմարվի բարոյակրթական մասին կամ գործողությունն այնպես կարճ է պատմվում, որ երբեմն նույնիսկ խրատական մասն ավելիմեծ տեղ է բռնում, քան պատմվածքը: Այսինքն` նպատակը ուսուցողական է:

Նույնքան ուշագրավ են Վ. Այգեկցու առակները: Հայտնի է, որ նրա առակների գիտական հետազոտումը կատարել է հայագետ Նիկողայոս Մառն իր «Ժողովածոյք առակաց Վարդանաց» ուսումնասիրության մեջ: Նա գիտականորեն ապացուցում է, որ արաբերեն «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերեն համանուն ժողովածուից

Կարևորը և գլխավորն այն է , որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ: Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր նաև աշխարհականների համար և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով:

Փաստորեն առակը` որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը: Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ:

{{ՀՀՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Առակ» էջից