«Վարդգես Սուրենյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
== Աղբյուրներ ==== Աղբյուրներ ==ԳԱՅԱՆԵ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
չ ուղղագրական
Տող 6.
Վարդգես Սուրենյանցը ծնվել է [[1860]] թվականին [[Ախալցխա]]յում, հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է [[Լազարյան ճեմարան]]ում, այնուհետև ուսումը շարունակել է [[Մոսկվա]]յի խոշոր հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է [[Մյունխեն]]ի կայսերական ակադեմիայում։
 
Տիրապետելով տաս լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից [[Վիլյամ Շեքսպիր]] ու [[Օսկար ՈւալդՈւայլդ]] թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ [[Իլյա Ռեպին]]ի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենյանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։
 
Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։ «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտվում է Փարիզում, Մախոխյան` Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի անփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ [[Հովհաննես Այվազովսկի|Հովհաննես աղա Այվազովսկուց]] ևս լսել եմ»։ Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երկիծաթերթում։