«Մերկուրի (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 49.
Մերկուրիի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, երկրի վրա տեղակայված [[աստղադիտակ]]ներով հնարավոր է եղել դիտարկել միայն նրա լուսավորված մասը, սահմանափակ մանրամասնություններով։ Մոլորակի մանրակրկիտ հետազոտությունները առաջ շարժվեցին երկու [[ավտոմատ միջմոլորակային կայան]]ների օգտագործմամբ։ Նրանցից առաջինը [[ՆԱՍԱ]]-ի կողմից արձակված [[Մարիներ-10]] սարքն էր, որը նկարահանեց և փոխանցեց մոլորակի մակերևույթի մոտ 45%-ը [[1974]]-[[1975]] թվականներին։ Երկրորդը [[Մեսենջեր]] ԱՄԿ-ն է, որը մուտք գործեց Մերկուրիի ուղեծիր 2011 թվականի մարտի 17-ին։
 
Մերկուրին նման է [[Լուսին|Լուսնին]]՝ նրա մակերևույթը ծածկված է բազմաթիվ [[խառնարան]]ներով, կան նաև հարթ տարածքներ։ Նա չունի [[բնական արբանյակ]] և զգալի [[մթնոլորտ]]։ Ի տարբերություն Լուսնի,` Մերկուրին ունի մեծ [[երկաթ]]յա միջուկ, որը ստեղծում է [[մագնիսական դաշտ]], որը մոտավորապես կազմում է Երկրի մագնիսական դաշտի 1%-ը։ Մոլորակը չափազանց խիտ է, ինչը պայմանավորված է միջուկի համեմատաբար մեծ չափերով։ Մակերևույթի [[ջերմաստիճան]]ը տատանվում է −183 °C-ից մինչև 427 °C (90 - 700 Կ)։
 
Պատմության մեջ գրառումներ Մերկուրիի մասին կան արդեն Ք.Ծ.Ա. առաջին հազարամյակում։ Ք.Ծ.Ա. 4-րդ հարյուրամյակում [[հույն]] [[աստղագետ]]ները կարծում էին, որ մոլորակը երկու առանձին մարմիններ են՝ առաջինը, երևում էր Արեգակի ծագման ժամանակ և կոչվում [[Ապոլլոն]], և երկրորդը, որը երևում էր մայրամուտից հետո, կոչվում էր [[Հերմես]]։ Անգլերեն Մերկուրիի անվանումը եկել է հռոմեացիներից, ովքեր անվանում էին այս մոլորակը հռոմեական աստված [[Մերկուրի]]ի անունով։ Մերկուրիի աստղագիտական նշանն է Հերմեսի (կամ Մերկուրիի) [[կադուցեուս]]ը։