«Կանանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:HaremPool.jpg|270px|մինի|«Լողավազան կանանոցում» հեղինակ՝ Ժան Լեոն Ժերոմ]]
'''Կանանոց ''', տիկնունի, հարեմ (արաբ, խարամ՝ արգելված), [[մահմեդական]] հարուստ տներում կանանց արգելափակված հարկաբաժինը, փոխաբերական իմաստով՝ նաև տանտիրոջ բոլոր կանանց ու հարճերի ամբողջությունը: [[Պարսկաստան]]ում, [[Աֆղանստան]]ում, նախաքրիստոնեական [[Հայաստան]]ում և այլուր միապետների, բարձրաստիճան անձանց ու հարուստների մեծ կանանոցերը հսկում էին ներքինիները, և սպասարկում սպասուհի կանայք: Բացի ամուսնուց ու նրա որդիներից՝ մնացած տղամարդկանց մուտքը կանանոց արգելված էր: Հնում արշավանքների և հեռավոր ճամփորդությունների ժամանակ միապետներն ու բարձրաստիճան անձինք իրենց հետ վերցնում էին նաև կանանոցերը: Ըստ [[Ղուրան]]ի՝ մահմեդականը կարող էր ունենալ մինչև չորս օրինական կին, թուրքական սուլթանին թույլատըրվում էր ունենալ անսահման քանակությամբ հարճեր, սակայն օրինական կանանց թիվը չպետք է անցներ յոթից: Նրանցից առաջինը Կանանոցում համարվում էր սուլթանին անդրանիկ արու զավակ պարգևողը: Սուլթանի Կանանոցում կարող էին ընդգըրկվել միայն մեծահարուստների տներում դաստիարակված գեղեցկուհի ստրկուհիներ (մեծ մասամբ՝ օտարազգի աղջիկներ): Սուլթանի մահից հետո նրա արու զավակների մայրերը տեղափոխվում էին «հին պալատում» ապրելու, իսկ աղջիկներ ծնած կանայք կարող էին հեռանալ և ամուսնանալ: [[20-րդ դար]]ի 20-ական թվականներին՝ շնորհիվ տնտեսական և մշակութային առաջընթացի, դեմոկրատիայի զարգացման, կանանց պայքարի ծավալման և բազմակնության արգելման (Թուրքիայում՝ 1926 թվականին), վերացան նաև կանանոցերը:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կանանոց» էջից