«Կեղև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
հեռացվել է Կատեգորիա:Բուսեր, ավելացվեց Կատեգորիա:Բույսեր ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Կեղև''' (բույսերի), [[ցողուն|ցողունների]] և արմատների ծայրամասային, կամբիումից դուրս գտնվող մաս. կազմված է տարբեր կառուցվածքով ու ծագումով հյուսվածքներից: Ըստ ծագման տարբերում են առաջնային և երկրորդային կեղևներ: Առաջնային կեղևը ձևավորվում է աճման կոնում, մերիսթեմայի արտաքին շերտից, առաջնային ծածկող հյուսվածքի (ցողուններում՝ Էպիդերմիսի, արմատներում՝ էպիբչեմի) և կենտրոնական գլանի միջև: Առաջնային կեղևը սովորաբար կազմված է պարեն քիմից և լավ զարգացած է բոլոր բույսերի արմատներում, իսկ [[երկշաքիլավոր]] և մերկասերմ բույսերում՝ նաև արմատապտուղներում ու ցողուններում: [[Երկշաքիլ բույսեր]]ի ցողունում առաջնային կեղևի արտաքին մասը մեծ մասամբ կոլենքիմն է, միաշաքիլների արմատում՝ [[էքսոդերմ|էքսոդերմը]]: Առաջնային կեղևի ներքին շերտը՝ էնդոդերմը, կպած է կենտրոնական գլանին և հաճախ վսՈո է արտահայտված:Երկրորդային կեղևը (երկրորդային ֆլոեմա կամ լուբ) գոյանում է կամբիումից, կազմված է մաղանման խողովակներից, ուղեկցող [[բջիջ]]ներից, լուբային պարենքիմից, մեխանիկական թելիկներից և ծառայում է [[ֆոտոսինթեզ]]ից առաջացող նյութերը բույսի տերևներից դեպի տարբեր մասերը փոխադրելու համար: Երկրորդային կեղևը 1—2 տարի գործում է որպես փոխադրող [[հյուսվածք]], ապա խորը շերտերում խցան առաջանալու հետևանքով կեղևի բջիջները մահանում են և վերածվում կճեպի: Վերջինս մտնում է [[բազմամյա ծառեր]]ի կեղևի բաղադրության մեջ և ծառայում բնափայտը քիմիական և մեխանիկական ազդեցությունից պաշտպանելու համար: Բացարձակ չոր կեղևը հիմնականում բաղկացած է լիգնինից (27—33%), թաղանթանյութից (16—23%), 14—30% էքստրակտիվ նյութերից են: Կենցաղում կեղևը սովորաբար անվանում են ցողունից և արմատից հեշտությամբ անջատվող արտաքին մասը: Երիտասարդ ծառերի կեղևի մակերևույթը հարթ է, ծերացման ընթացքում նրա վրա ճեղքեր են գոյանում: Ըստ մակերեույթի բնույթի տարբերում են ակոսավոր, թեփուկավոր, թելանման, գորտնուկանման կեղևներ:Կեղևի գործնական արժեքը բազմազան է: Խցանակաղնու, թավշածառի խցանաշերտից ստանում են [[խցան]] և [[ջերմամեկուսիչ նյութեր]], կաղնու, ուռենու, եղևնու կեղևից՝ կաշվի արտադրության մեջ օգտագործվող դաբաղանյութեր, քինածառի կեղևից պատրաս տում են դեղանյութեր:
[[Կատեգորիա:բուսերԲույսեր]]
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կեղև» էջից