«Վահան Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
== '''Կենսագրություն''' ==
===Վաղ տարիները===
Վահան Փափազյանը ծնվել է 1876 թ. [[Թավրիզ]]ում, վանեցու ընտանիքում: Ինը տարեկան հասակում հայրը՝ «շուշտակ» մականունով հայտնի եկեղեցական, քաղաքական գործիչ Տեր-Մեսրոպ քահանա Փափազյանը [[Սալմաստ]]ում դառնում է կաթոլիկների դավադրության զոհը և Վահանի դաստիարակությամբ սկսում է զբաղվել մեծ քույրը՝ Աշխենը: Նրանց ընտանիքը բազմանդամ էր՝ 10 երեխա: Եղել են 6 եղբայր, կրտսերը Վահանն է: Նրա եղբայրներից է գրող [[Վրդանես Փափազյան]]ը: 1893 թ. Թիֆլիսից տեղափոխվում են [[Նոր Նախիջևան]]: Ցանկանալով ապրուստը ինքնուրույն հոգալ 16 տարեկանում դառնում է մի հրեա լուսանկարչի աշակերտ, յուրացնում արվեստը: Շուտով հարում է Հնչակյան կուսակցությանը, սակայն [[Ալեքսանդրապոլ]]ում քրոջ որդու դաշնակցական Լևոն Գյուլումյանի միջոցով ծանոթանալով կուսակցական մամուլին, հանդիպելով երկրից եկած հայդուկներին [[Նոր Նախիջևան]] է վերադառնում կուսակցականապես դավանափոխված: 1902 թ. գարնանն արդեն [[Պետերբուրգ]]ում ուսանող Փափազյանը խույս տալով ձերբակալությունից փախչում է [[Ֆինլանդիա]], ապա [[Շվեյցարիա]]՝ [[Ժնև]]: Դրոշակի խմբագրատանը հանդիպում է [[Արտաշես Հովսեփյան]]ին՝ ապագա հռչակավոր Մալխասին, [[Քրիստափոր Միքայելյան]]ին, [[Սիմոն Զավարյան]]ին: Նրանց հանձնարարությամբ էլ, որպես լուսանկարիչ և վստահելի ընկեր [[Գայլ Վահան]]ի խմբի հետ գալիս է [[Կովկաս]]՝ պատրաստվելով մեկնել [[Վասպուրական]]: Նրան ընկերակցում էր [[Նիկոլ Պողոսյան]]ը, ապագա հայտնի Իշխանը:<br />
 
Մինչև սահմանանցումը վիրավոր հայդուկներից մեկին վիրակապող Վահանին կնքում են «բժիշկ» մականունով, իսկ հետագայում նրան կոչում են նաև «Կոմս»: Առանց լուրջ փորձությունների Վահանն ու Իշխանը հասնում են Վան: 1903 թ. նոյեմբերին հաջող աշխատանքներ են տարվում կուսակցական կառույցը [[Վան]] քաղաքում և նրա շրջակա գավառներում ամրապնդելու ուղղությամբ: