«Մասնակցի քննարկում:Tatul»–ի խմբագրումների տարբերություն

:::Լիլիթ ջան, ներկա պահին կոնկրետ ես դեմ մասնակիցի ավելացմանը, քանզի սա լուրջ նախագիծ է, որում ամենը բաշխված է, իսկ հիմա կոպիտ ասած աշխատողները ստեղ են, նենց, որ ավելի լավ է քիչ լինենք, բայց որակով։ --[[Մասնակից:Tatul|Tatul]] ([[Մասնակցի քննարկում:Tatul|քննարկում]]) 18:57, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)
սպասենք Արմանի պատասխանին, եթե միանա այս նախագծին, ապա արդեն կոնկրետ կմշակեմ «հարձակման նախագիծի» ))--[[Մասնակից:Tatul|Tatul]] ([[Մասնակցի քննարկում:Tatul|քննարկում]]) 18:59, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)
 
:::: Ողջույն, Թաթուլ ջան։ Շատ լավ բան ես առաջարկում, բայց ինչպես միշտ մասնակիցների խնդիր ունենք։ Ակտիվ մարդկանց կարելի է մատների վրա հաշվել, իսկ նրանցից ամեն մեկը մինչև ականջները խրված է մի նախագծի մեջ` Լիլիթը ԱՅԲ-ի հետ ՀՍՀ-ն է տեղափոխում, Երջանիկը հազիվ իր երկու աշխատանքից դուրս հասցնում է Գլխավոր էջը կարգի բերել ու հոդվածներ վերջնահսկել, իսկ ես Արևմտյան Հայաստանին վերաբերվող 10 000-ից ավելի հոդվածներն եմ ստեղծում և կարգավորում։ Կոնկրետ ժամանակ շատ չեմ տրամադրել Հարիսոն Ֆորդի հոդվածի վրայից ևս մի անգամ անցնելու։ Այն մի շնչով դրել թարգմանել եմ։ Հարկավ բացի ինձանից ևս մի այլ մարդ պետք է աշխատի այդ հոդվածի վրա, որ նկատված թերությունները շտկի։ Կարևորն այն է, որ Հարիսոն Ֆորդ փնտրելիս մարդը չի հանդիպի 2 նախադասությունանոց էջի։ Համենայն դեպս ես մի փոքր թարմացում եմ ակնկալում մոտ ապագայում։ AmaliG մասնակիցը մի հսկա բաժին է թարգմանում Աստղային պատերազմների հետ կապված։ Դա որ թարգմանվի, նոր կկենտրոնանամ հոդվածի վերջնահղկման վրա և այն կդնեմ գնահատման, քանի որ արդեն իսկ կբավարարի Ընտրյալի կարգավիճակին։
::::Թաթուլ ջան, քո ասած նախագծի համար լեզվաբաններ էլ են պետք, որպեսզի ավելի մաքուր լինի այն։ Բայց եթե աշխատի, մենք լիքը լավ հոդվածներ ունենք, որոնք հղկել ու բարելավվել է պետք։ Մեկի հղումները պետք է թարգմանվի ([[ԴՆԹ]]), մեկի բաժիններից մի երկուսը նորմալ հայեցի գրվի ([[Միացյալ Թագավորություն]]) և արդյունքում մենք կրկին Ընտրյալ հոդվածներ կունենանք։ Համենայն դեպս ես ինչով կարող եմ օգտակար կլինեմ։ --[[Մասնակից:Arman musikyan|Արման Մուսիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Arman musikyan|քննարկում]]) 19:06, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)
106 142

edits