«Խեցեգործություն»–ի խմբագրումների տարբերություն

 
== Խեցեգործական արտադրություն ==
[[FileՊատկեր:Hand positions used during wheel-throwing pottery.png|thumb|350px|right]]
Խեցեգործական իրերը և նյութերը դասակարգում են ըստ նշանակության և հատկությունների, ինչպես նաև օգտագործվող հիմնական հումքի կամ եռակալված խեցեղենի ֆազային բաղադրության։ Ըստ հումքի բաղադրության և թրծման ջերմաստիճանի խեցեգործական իրերը բաժանվում են երկու դասի, լրիվ և մասամբ եռակալված։ Տարբերում են՝ կոպիտ (օրինակ, շինարարական և շամոտային աղյուս) և նուրբ (օրինակ [[ճենապակի]], [[հախճապակի]]) խեցեղեն։ Խեցեգործության հիմնական հումքը [[կավ]]ն է և [[կաոլին]]ը։ Նուրբ խեցեղենի նախնական զանգվածի կարևոր բաղադրիչներն են [[դաշտային սպաթ]]ները և [[քվարց]]ը։