«Ազատ (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 1.
[[Պատկեր:Ազատի ջրամբար.JPG|մինի|250px|[[Ազատի ջրամբար]]ի հյուսիս-արևելյան ծայրը [[Գառնի]] և [[Լանջազատ]] գյուղերի միջև]]
'''Ազատը''' գետ է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] [[Արարատի մարզ|Արարատի]] և [[Կոտայքի մարզ]]երում (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը 55 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 550 քառ. կմ։ Սկիզբ է առնում [[Գեղամա լեռնաշղթա]]յի [[Սպիտակասար]] լեռնագագաթի հարավ-արևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում`Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավ-արևմտյան ուղղությամբ`ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը`հատվածը՝ մինչև ձախակողմյան [[Քաջառու]] (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև`ներքև՝ մինչև աջակողմյան [[Գողթ]] վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ`ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան [[Սևջուր]] (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։ [[Գառնի]] գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք`արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ [[Լանջազատ]] (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում [[Արաքս]]ը։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։
Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ձրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 մլն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ձրերը մասամբ օգտագործվում գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։