«Սարգիս Բարխուդարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բարխուդարյան Սարգիս Վասիլի''' [26․ 8 (7․ 9)․ 1887 թ., Թիֆլիս - 25․ 10․ 1973 թ., Թբիլիսի, թաղված է Ե...»:
 
Տող 1.
'''Բարխուդարյան Սարգիս Վասիլի''' [26․ 8 (7․ 9)․ [[1887]] թ., [[Թիֆլիս]] - 25․ 10․ [[1973]] թ., [[Թբիլիսի]], թաղված է [[Երևան]]ում], հայ սովետական [[կոմպոզիտոր]]։ ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ([[1936]] թ.), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ([[1960]] թ.)։ [[1907]]-[[1909]] թթ.-ին սովորել է [[Բեռլին]]ի կոնսերվատորիայում (դաշնամուրի դասարան, դասատու` Շուլց), [[1915]] թ.-ին ավարտել է [[Պետրոգրադ]]ի կոնսերվատորիան (կոմպոզիցիայի դասարան, դասատուներ՝ Վ․Կալաֆատի, Մ․Շտեյնբերգ, Մ․ Վիտոլ)։ Դասավանդել է Թբիլիսիի և Երևանի կոնսերվատորիաներում։ Ստեղծագործության հիմնական ժանրը դաշնամուրային մանրանվագն է։ Ստեղծել է ազգային երանգով դաշնամուրային պիեսներ։ Նրա «Արևելյան պարերը» ([[1910]]-[[1913]] թթ.) նկատելի դեր են կատարել ազգային դաշնամուրային ստեղծագործության զարգացման սկզբնական շրջանում։ Սարգիս Բարխուդարյանի գրչին են պատկանում նաև դաշնամուրային պիեսների երկու շարք ([[1910]]-[[1918]] թթ., [[1915]]-[[1923]] թթ.), «Անուշ» սիմֆոնիկ պոեմը ([[1917]] թ.), «Անդրֆեդերացիա» սյուիտը ([[1932]] թ.), «Նարինե» բալետը ([[1938]] թ., չի բեմադրվել), 25 պիես-մանրանկար ([[1942]]-[[1943]] թթ.), «1943» նախերգանքը, «Քեռի քուչի» մանկական օպերան ([[1945]] թ., բեմադրություն [[1946]] թ., Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն), երաժշտություն թատերական ներկայացումների համար ([[Հակոբ Պարոնյան]]ի «Մեծապատիվ մուրացկաններ», [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «Քաջ Նազար» և այլն), կինոերաժշտություն («Կարո», «Տերն ու ծառան»), ռոմանսներ, ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայ կոմպոզիտորներ]]