«Հեմոգլոբին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
 
'''Հեմոգլոբինը''' մարդու և տարբեր կենդանիների օրգանիզմներում հանդիպող, երկաթ պարունակող բարդ տրանսպորտային սպիտակուց է: Հեմոգլոբինը համարվում է ամենալավ ուսումնասիրված սպիտակուցներից մեկը: Տասնյակ տարիների ընթացքում հեմոգլոբինի ուսումնասիրությունները աշխարհի տարբեր լաբորատորիաներում բերեցին նրա ֆիզիկոքիմիական, քիմիական և կենսաբանական հատկությունների զգալի բացահայտման: Հեմոգլոբինը հանդիսանում է էրիթիոցիտների հիմնական բաղադրամասը: Կենդանի օրգանիզմներում հեմոգլոբինի հիմնական ֆունկցիան դարձելի ձևով թթվածնի կապումն և փոխադրումն է թոքերից հյուսվածքներ, իսկ այնտեղից ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ: Հեմոգլոբինը լայնորեն տարածված է բնության մեջ հանդիպող կենդանի օրգանիզմներում և մոլեկուլի չափերը նրա տարբեր տեսակների մոտ տարբեր են: Մարդու հեմոգլոբինի մոլեկուլային զանգվածը մոտավորապես 65կԴա է:
[[Image:Hemoglobin Arm.jpggif|thumb|right|Հեմոգլոբինի կառուցվածքը]]
==Հեմոգլոբինի հայտնաբերումը==
Հեմոգլոբինը, որպես թթվածին կապող սպիտակուց, հայտնաբերվել է 1840 թվականին գերմանացի գիտնական Հյունեֆելդի կողմից, իսկ մի քանի տարի անց Ֆելիքս Հոպպ-Սեիլերի կողմից առաջին անգամ նկարագրվել է հեմոգլոբինի դարձելի կապումը թթվածնի հետ: 1859 թվականին Մաքս Պերուցը հայտնաբերել է միոգլոբինի մոլեկուլի կառուցվածքը՝ ռենտգենակառուցվածքային անալիզի մեթոդով, որի համար Պերուցը 1962 թվականին Ջոն Քենդրյուի հետ միասին ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում: