«Ընդդիմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
Այն հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից: Հասարակության մեջ ընդդիմության առկայությունը կապված է հասարակության բազմազանության, տվյալ հասարակության դինամիկայի, շահերի և սկզբուքների բախման հետ:
Այն միշտ առաջ է քաշում ծրագրեր և ձգտում է հասնել դրանց իրականացմանը: Արդյունքում կարող է խախտվել հասարակության միատարրությունը: Հետևաբար, այն հասարակություններում, որտեղ կա ընդդիմություն դժվար է լինում ձևավորել իշխանության կողմից առաջ քաշված մեկ միասնական նպատակ, քանի որ միշտ առաջանում է ընդդիմության պատասխան գործունեությամբ պայմանավորված կոնֆլիկտ:
Քաղաքական ընդդիմության առաջացման պատճառներն են հասարակության շերտավորվածությունը,
ազգային անհավասարությունը, քաղաքական համակարգի անլիարժեքությունը, կոնֆլիկըները և այլն:
Այստեղ կարևոր է նշել այն հանգամանքը, որ տարբեր հիմքերով առաջացած կոնֆլիկտները անպայմանորեն ձևավորում են ընդդիմություն: Ավելի խորը բնույթ ստանալով` դրանք կարող են հանգեցնել ռեժիմի քայքայմանը և ավտորիտար ռեժիմի հաստատմանը:
Ընդդիմության ձևավորման պայմաններին մանրամասնորեն անդրադարձել է Ռոբերտ Դալն իր «Քաղաքական ընդդիմությունըԱրևմտյան դեմոկրատիաներում» աշխատության մեջ: Նա նշում էր, որ ընդդիմության ձևավորման համար անհրաժեշտ են հետևյալ յոթ պայմանները.
1. Սահմանադրական կարգ և ընտրական համակարգ: Ընդդիմություն կարող է առաջանալ
միայն այնպիսի պետությունում, որտեղ կա ներկայացուցչական բազմազանություն:
2. Քաղաքական մշակույթի առանձնահատկություններ: Քաղաքական մշակույթը նույնպես
էական դեր է խաղում ընդդիմության ձևավորման հարցում, քանի որ միայն ընդդիմության նկատմամբ
վստահության և դրական տրամադրվածության պարագայում այն կարող է գոյատևել:
3. Հասարակության մեջ հատուկ ենթամշակույթների գոյությունը: Սա սովորաբար վերաբերում է
բազմատարր հասարակություններին, երբ ընդդիմությունն արտահայտում է որևէ էթնիկական խմբի շահերը:
4. Կառավարության նկատմամբ հասարակության մեջ առկա դժգոհության աստիճանը:
Կառավարության նկատմամաբ վստահության կամ նրանից դժգոհելու աստիճանը կապված է հասարակության մեջ
մեջ շերտավորվածության աստիճանից: Սովորաբար դժգոհությունը մեծ է, երբ բնակչության
մեծամասնության կենսամակարդակը և սոցիալական վիճակը այնքան էլ լավ չէ: Կառավարության նկատմամբ
վերաբերմունքը դրական է հիմնականում այնպիսի պետություններում որտեղ գերակայում է միջին խավը:
5. Հասարակության մեջ սոցիալական և տնտեսական բաժանումը: Սա տարբեր պետություններում
կարող է տարբեր կերպ դրսևորվել: Այսպես, կարող է լինել այնպես, որ տնտեսական հիմքը առաջացնի
քաղաքական բախումներ և բաժանումներ: Հնարավոր է նաև, որ սոցիալական և տնտեսական
տարբերությունները համընկնեն քաղաքական հարցերի հետ: Կարող է լինել նաև այնպես, որ
այս տարբերությունները չլինեն առաջնային բախումների առաջացման հիմք:
6. Զանգվածային գիտակցության առանձնահատկություններ, որը պայմանավորված է
բախումների առաջացման հիմք:
6. Զանգվածային գիտակցության առանձնահատկություններ, որը պայմանավորված է ընդդիմություն-կառավարություն փոխհարաբերությունների բնույթով:
7. Հասարակության բևեռվածության աստիճանը:[[Dahl R. Political oppositions in Western Democracies, Yale University press, 1966]]
Ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ չկա ընդհանուր մոտեցում քաղաքական
ընդդիմության սահմանման վերաբերյալ: Խնդիրը բարդանում է հիմնականում այն պատճառով, որ տերմինի
իրավաբանական ամրագրումը բացակայում է: Այսօր շատ երկրներում բացակայում են օրենքներ, որոնք
կարգավորում են ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը: Ընդդիմության մասին կարող են լինել հիշատակումներ, սակայն միայն այլ կոնցեպցիաների հետ հարաբերությունների առնչությամբ:
Այժմ ներկայացնենք քաղաքական ընդդիմության մի քանի տարածված սահմանումներ:
Տող 25 ⟶ 38՝
զբաղեցնելու համար:[[Зеркин, Д.П. Политически конфликты и оппозиция, /Соц. Пол. жур/ n 5 , 1998]]
2. Ընդդիմությունը քաղաքական կյանքի սուբյեկտների (սոցիալական խմբեր, դասեր և այլն)
դիմադրությունն է քաղաքական իշխանության դեմ, որը ներքին և արտաքին աղաքակնությանքաղաքականության
մեջ չի իրականացնում իշխող սուբյեկտների որոշումները[[Василев В. А. Оппозиция как социальное явление /Соц. Пол. жур/ n 5 , 1996]]:
3. Ընդդիմությունը 1. մեկի քաղաքականանության հակադրումն է մյուսի քաղաքկանությանը,
2. օրենսդիր, կուսակցական կամ այլ կառույցներում մեծամասնության կարծիքին հակասող խումբն է ,
որը ցույց է տալիս իր կողմնակցությունը դեմոկրատիային [[Политология, энциклопедический словарь под, ред Аверьянова Ю.И, из-во Московского коммерческого института, 1993, стр 230]]:
Ընդդիմությունը բնութագրվում է իշխանությամբ: Իշխանությունն ընդդիմության միակ բնութագրիչն է:
Իշխանությունից դուրս չկա ընդդիմություն: Սակայն ընդդիմությունը զուտ ներկայացնել որպես իշխանությանը հակադրող ուժ այնքան էլ ճիշտ չէ: Եթե սա ընկալենք այսպես` այսինքն ցանկացած հակադրություն
մեծամասնության կարծիքին համարենք ընդդիմություն, ապա կստացվի, որ իշխանական շրջանակներում
առաջացած անհամաձայնությունները կդիտարկվեն որպես ընդդիմություն: Հետևաբար, անհրաժեշտ է
մեկ այլ, լրացուցիչ չափանիշ, որով ընդդիմությունը կբնութագրվի որպես այսպիին: Այդ լրացուցիչ չափանիշը
ձգտումն է ձեռք բերել քաղաքական իշխանություն:
Այսպիսով` քաղաքական ընդդիմությունը սուբյեկտների կազմակերպված խումբ է, որը պայքարում է
համակարգի դոմինանտ ռեսուրսները ձեռք բերելու համար: Դոմինանտ ռեսուրսը ըստ Ռոջերսի
«բարիք է, պարագա, որը տնօրինողի համար ստեղծում է հնարավորություն ուժեաղացնելու իր ազդեցությունը մյուսների վրա»[[Rogers M.F. Instrumental and infra-resources: The bases of power // Amer. J. Sociol. 1974, vol. 9 p. 1422 // ÑÕáõÙ Áëï. Власть. Очерки современной политической философии Запада. М. «Наука», 1989]] Ռոջերսը նաև ուշադրություն է դարձնում այն գործոններին, որոնց հիման վրա դասակարգվում են ռեսուրսները: Դրանք են ատրիբուտները` սոցիալական կարգավիճակ, ֆիզիկական հմայք, հարիզմա, պարագաներ, որոնք ապահովում են իշխանությունը` քաղաքական հիմնարկության տնօրինում,
ազդեցիկ դեմքմերի և հեղինակություների մոտ մուտք ունենալու հնարավորություն, անդամություն կոմիտեներում, ճկուն քաղաքական գրաֆիկ, սեփականություն` հող, ԶԼՄ-ների տնօրինում և այլն: Այս շարքը
կարող ենք լրացնել նաև
Վեբերի կողմից առաջարկվող բռնության կիարռման հնարավորություն, լեգիտիմության ձևավորման
խորամանկ ձևեր` ֆինանսներ, հարիզմա, գաղափարախոսություն:
 
''Ընդդիմության կառուցվածքը''
Տող 46 ⟶ 62՝
Որպես ընդդիմության գործող կարող են հանդես գալ կուսակցությունները կամ շահերի խմբերը:
Երբեմն անհատները նույնպես կարող են առաջ քաշել հակադիր գաղափարներ և պայքարել դրանց
համար, սակայն այսպիսի պայքարը հիմնականում անարդյունավետ է ուստի, ընդդիմությունը հանդես է
գալիս խմբային մակարդակում:
Ընդդիմության գործունեության ոլորտը սովորաբար խորհրդարանն է: Այստեղ նրա գործունեությունը
հիմնականում սահմանափակվում է խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելով: Ընդդիմության գործունեության ոլորտը մեծապես կախված է ռեժիմից: Դեմոկրատական ռեժիմի պայմաններում
պայմաններում այն գործում է խորհրդարանում, սակայն այլ` հիբրիդ ռեժիմի պայմաններում նրա
գործունեությունը կարող է
ծավալվել հրապարակներում կամ նույնիսկ ընդհատակում: Ավտորիտար և տոտալիտար ռեժիմների
պարագայում ընդդիմությունը գործում է միայն ընդհատակում:
Ընդդիմության վարքը և ռազմավարությունը կարող է տարբեր բնույթ ունենալ: Նրա պայքարի
մեթոդների վերլուծության մոտեցումները բազմազան են: Բոլոր մեթոդների վերլուծությունն անհնար է:
Սովորաբար առանձնացվում են Էլեկտորալ, Ոչ հասարակական, Բռնի, լոգ-ռոլլինգև այլ մեթոդները:
 
''Ընդդիմության ֆունկցիաները''
Տող 65 ⟶ 86՝
 
Ընդդիմությունը տիպաբանվում է ըստ մի քանի չափանիշների:
''Ըստ համակարգի նկատմամբ դիրքի''` այն լինում է արտահամակարգային և համակարգային:
''Ըստ հասարակության հիմնական արժեքների նկատմամբ վերաբերմունքի'' տարբերում են սկզբունքային, հանդուրժողական, քաղաքական ընդդիմություն:[[Political Opposition in Western Democracies, ed. by Robert Dahl, New Heaven, London, 1966, p. 237]]
''Ըստ սուբյեկտի ընդդիմությունը'' լինում է կուսակցական, խմբային, քաղաքացիական, ինստիտուցիոնալ:
''Ըստ հասարակության չափանիշների''` լինում է բացահայտ և քողարկված:
''Ըստ իշխանության հետ հարաբերությունների բնույթի'' տարբերակում ենք լեգալ և
անլեգալ ընդդիմություն:
''Ըստ գաղափարախոսության'' առանձնացվում է աջ և ձախ ուղղություններին հարող ընդդիմություն:
''Ըստ կառավարության նկատմամբ լոյալության աստիճանի''` ընդդիմությունը լինում է
կառավարամետ, չեզոք, անհաշտ, ինստիտուցիոնալացված (այդ թվում կուսակցություններ,
«ստվերային խմբեր»), չինստիտուցիոնալացված (սահմանփակվում են միայն գաղափարական
քննադատությամբ):
 
''Օգտագործված գրականություն''