«Ընդդիմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
Քաղաքական ընդդիմության առաջացման պատճառներն են հասարակության շերտավորվածությունը, ազգային անհավասարությունը, քաղաքական համակարգի անլիարժեքությունը, կոնֆլիկըները և այլն: Այստեղ կարևոր է նշել այն հանգամանքը, որ տարբեր հիմքերով առաջացած կոնֆլիկտները անպայմանորեն ձևավորում են ընդդիմություն: Ավելի խորը բնույթ ստանալով` դրանք կարող են հանգեցնել ռեժիմի քայքայմանը և ավտորիտար ռեժիմի հաստատմանը:
Ընդդիմության ձևավորման պայմաններին մանրամասնորեն անդրադարձել է Ռոբերտ Դալն իր «Քաղաքական ընդդիմությունըԱրևմտյան դեմոկրատիաներում» աշխատության մեջ: Նա նշում էր, որ ընդդիմության ձևավորման համար անհրաժեշտ են հետևյալ յոթ պայմանները.
1. Սահմանադրական կարգ և ընտրական համակարգ: Ընդդիմություն կարող է առաջանալ միայն այնպիսի պետությունում, որտեղ կա ներկայացուցչական բազմազանություն:
2. Քաղաքական մշակույթի առանձնահատկություններ: Քաղաքական մշակույթը նույնպես էական դեր է խաղում ընդդիմության ձևավորման հարցում, քանի որ միայն ընդդիմության նկատմամբ վստահության և դրական տրամադրվածության պարագայում այն կարող է գոյատևել:
3. Հասարակության մեջ հատուկ ենթամշակույթների գոյությունը: Սա սովորաբար վերաբերում է բազմատարր հասարակություններին, երբ ընդդիմությունն արտահայտում է որևէ էթնիկական խմբի շահերը:
4. Կառավարության նկատմամբ հասարակության մեջ առկա դժգոհության աստիճանը: Կառավարության նկատմամաբ վստահության կամ նրանից դժգոհելու աստիճանը կապված է հասարակության մեջ շերտավորվածության աստիճանից: Սովորաբար դժգոհությունը մեծ է, երբ բնակչության մեծամասնության կենսամակարդակը և սոցիալական վիճակը այնքան էլ լավ չէ: Կառավարության նկատմամբ վերաբերմունքը դրական է հիմնականում այնպիսի պետություններում որտեղ գերակայում է միջին խավը: