«Շառլ Պեռո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 36.
== Կենսագրություն ==
 
Ծնվել է Փարիզում։ Ընտանիքի անդամները ճանաչված մարդիկ էին։ Եղբայրներից մեկը հայտնի ճարտարապետ էր, մյուսը`մյուսը՝ գիտնական, իսկ ինքը`ինքը՝ արքունական շինությունների ճարտարապետն էր, ֆրանսիական ակադեմիայի անդամ։
 
Այդ տարիներին փոթորկված էր գրական աշխարհը Ֆրանսիայում։ Մեծ վիճաբանություն էր ծավալված անտիկ և նոր շրջանների գրականության համեմատության շուրջը։ Պերրոն լուսավոր ու խոստումնալից էր տեսնում նոր գրականությունը։ Ըստ նրա, ֆրանսիական գրականությունն անտիկ շրջանում դեռևս իր բարձրակետին չի եղել։ Այդ թեմայով էլ նա հրատարակում է իր չորս հատորանոց գրական հետազոտությունները, որոնք նախորդում էին աշխարհահռչակ հեքիաթներին։
Տող 43.
== Ստեղծագործական աշխատանք ==
 
[[1697]] թվականին, երբ առաջին անգամ հրատարակվեց հեքիաթների ժողովածուն, Շարլ Պերրոն 69 տարեկան էր, իսկ նրա որդին`որդին՝ 17։ Այդ օրվանից սկսած չեն դադարել վիճաբանություններն այն հարցի շուրջը, թե իրականում ո՞վ է հեքիաթների հեղինակը։ Պատճառն այն էր, որ առաջին հրատարակության մեջ որպես հեղինակ , գրվել է նրա որդու անունը`անունը՝ Պիեռ դ' Արմանկուր։
Ի՞նչն է դրդել Պերրոյին անելու այդ։ Արդյո՞ք իր ծերունական հասակից անհարմար զգալը։ Կամ, գուցե, հայր ու որդի, որ սովորություն ունեին գիշերային երկար ժամեր անցկացնելու միասին, հենց այդ ժամերին էլ միասի՞ն էին ստեղծում իրենց հերոսներին, միասին էին գտնում նրանց փրկության ճանապարհն ու միասին էլ կործանում չար ու եսասեր հերոսներին։ Եթե այդպես է, ուրեմն հեքիաթներն ստեղծվել են ծերունի հոր իմաստուն մտքով և երեխայի պարզամտությամբ։ Եվ, որովհետև, հեքիաթները գրվել են սագի փետուրով, հայր ու որդի ժողովածուն վերնագրել են «Իմ սագ մայրիկի հեքիաթները»։ Այն բաղկացած էր յոթ հեքիաթներից`հեքիաթներից՝ «Կարմիր գլխարկը», «Կոշկավոր կատուն», «Մոխրոտը» և այլն։ Նրանց սյուժեները վերցված են ժողովրդական ստեղծագործություններից։
 
Հեքիաթներն ունեն բարոյա-խրատական միտում և գրեթե բոլորը վերջանում են այդպիսի միտք ունեցող չափածո խոսքերով։ Նա հաճախ հեքիաթներում համարձակորեն հրաժարվում է թագավորների ու թագաժառանգների առջև խոնարհվելուց, նրանց ներկայացնելով եսասեր ու հիմար։ Պերրոյի հերոսները ուժեղ ու չար հակառակորդին հաղթում են սեփական կամքի ու հնարամտության շնորհիվ։