64 513
edits
(Նոր էջ «ՍԱԼԵՐԻ ՏԵԿՏՈՆԻԿԱ: ԿՂԶԱՅԻՆ ԱՂԵՂՆԵՐ: Ակնարկ «Սալերի տեկտոնիկա» տեսության մասին: Սալերի տեկտոնիկան...»:) |
(թեթև վիքիֆիկացում) |
||
{{վիքիֆիկացում}}Սալերի տեկտոնիկան ժամանակակից երկրաբանական տեսություն է լիթոսֆերայի (քարոլորտի) շարժումների վերաբերյալ: Ըստ այդ տեսության երկրակեղևը կազմված է համեմատաբար ամբողջական բլոկներից` սալերից, որոնք անընդհատ շարժման մեջ են գտնվում միմյանց նկատմամբ: Այդ շարժումների ընթացքում ընդարձակման գոտիներում (միջօվկիանոսային լեռնաշղթաներում և մայրցամաքային ռիֆթերում) սպրեդինգի արդյունքում ձևավորվում է նոր օվկիանոսային կեղև, իսկ հինը` խորասուզվում է սուբդուկցիայի գոտիներում: Այս տեսության շնորհիվ համեմատաբար մատչելի են բացատրվում հետևյալ երևույթները. երկրաշարժերը, հրաբխային գործունեությունն ու լեռնակազմությունը:▼
▲Սալերի տեկտոնիկան ժամանակակից երկրաբանական տեսություն է լիթոսֆերայի (քարոլորտի) շարժումների վերաբերյալ: Ըստ այդ տեսության երկրակեղևը կազմված է համեմատաբար ամբողջական բլոկներից` սալերից, որոնք անընդհատ շարժման մեջ են գտնվում միմյանց նկատմամբ: Այդ շարժումների ընթացքում ընդարձակման գոտիներում (միջօվկիանոսային լեռնաշղթաներում և մայրցամաքային ռիֆթերում) սպրեդինգի արդյունքում ձևավորվում է նոր օվկիանոսային կեղև, իսկ հինը` խորասուզվում է սուբդուկցիայի գոտիներում: Այս տեսության շնորհիվ համեմատաբար մատչելի են բացատրվում հետևյալ երևույթները. երկրաշարժերը, հրաբխային գործունեությունն ու լեռնակազմությունը:
▲ Առաջին անգամ երկրակեղևի բլոկների շարժման միտքն արտահայտել է 1920-ական թվականներին Ալֆրեդ Վեգեները «Մայրցամաքների դրեյֆ» տեսության մեջ: Իսկ 1960-ական թվականներին շնորհիվ երկրաֆիզիկական ուսումնասիրությունների և օվկիանոսային հատակի երկրաբանության վերաբերյալ ստացված տվյալների փաստվեց օվկիանոսային կեղևի ընդարձակման (սպրեդինգ) և օվկիանոսային կեղևի մի մասի մյուսի տակ խորասուզման (սուբդուկցիա) երևույթների առկայությունը, ինչն էլ հիմք հանդիսացավ «Սալերի տեկտոնիկա» տեսության ձևավորման համար:
• Ժամանակակից քարոլորտում առանձնացնում են 8-9 խոշոր (Ավստրալիական, Եվրասիական, Աֆրիկական, Խաղաղօվկիանոսյան և այլն) և ավելի քան երկու տասնյակ միջին և փոքր սալեր: Փոքր սալերը տեղադրված են խոշոր սալերի միջանկյալ գոտիներում: Բնականաբար, սեյսմիկ, տեկտոնական և մագմատիկ (հրաբխային) ակտիվությունը կենտրոնացված է սալերի` հատկապես կոնվերգենտ սահմաններում:▼
• Մագմատիզմի տեսանկյունից առանձնացվում է երկրադինամիկ 3 հիմնական խումբ` իրենց բնորոշ հրաբխային և պլուտոնիկ դրսևորումներով` 1.դիվերգենտ սահմաններ 2.կոնվերգենտ սահմաններ 3.ներսալային տիրույթներ (օվկիանոսային կամ ցամաքային):▼
▲
▲
Սալերի դիվերգենտ (տարամիտման) սահմաններ: Համապատասխանում են օվկիանոսային ընդարձակման փուլում աստենոսֆերայի դիապիրային բարձրացումներին, որոնք արտահայտված են երկար ձգվող (100-ավոր և ավելի կիլոմետրեր) հզոր միջօվկիանոսային լեռնաշղթաների տեսքով: Օվկիանոսային կեղև-ջուր միջնորմում դիտարկվում են բազալտներ, այնուհետև ըստ խորության (շնորհիվ խոշոր կողաշարժերի)` գաբրոներ, ապա` պերիդոտիտներ: Օվկիանոսային այս լեռնաշղթաներում է, որ ձևավորվում է օվկիանոսային կեղևը:
Սալերի կոնվերգենտ (զուգամիտման) սահմաններ: Կոնվերգենցիայի իրավիճակներն արտահայտվում են հետևյալ տիպերով.
Մագմատիզմի ներսալային մարզեր: Հաճախ համաշխարհային օվկիանոսում կամ էլ ցամաքների վրա կարող են դիտարկվել բազմաթիվ հրաբուխներ, որոնք մշտապես ակտիվ են և արտաքուստ որևէ կապ չունեն այս կամ այն սալի հետ: Այստեղ մենք գործ ունենք մագմատիզմի հետ, որն ընթանում է երկու աշխարհագրորեն տարբեր միջավայրերում` օվկիանոսներում և մայրցամաքներում:
==Կղզային աղեղներ: Ընդհանուր բնութագիրն ու մագմատիզմը:==
Կղզային աղեղներն իրենցից ներկայացնում են սուբդուկցիայի զոնայում առաջացած հրաբխային կղզիների շղթաներ: Ձևավորվում են այնտեղ, որտեղ մի օվկիանոսային սալը խորասուզվում է մյուսի տակ:
Ժամանակակից կղզաղեղներն են` Կուրիլյան, Ալեության, Մարիանյան ու շատ այլ արքիպելագները:
Կղզային աղեղները ձևավորվում են երկու օվկիանոսային սալի բախման հետևանքով: Սալերից մեկը հայտնվում է ներքևում և կլանվում է դեպի մանթիա, իսկ վերևի սալում ձևավորվում են կղզային աղեղի հրաբուխները: Կղզաղեղի ուռուցիկ կողմն ուղղված է խորասուզվող սալի կողմը: Այդ կողմից գտնվում են խորջրյա փողրակն ու ճկվածքը: Կղզաղեղի թիկունքում գտնվում է հետաղեղային ավազանը (օր.` Օխոտի ծովը, Հարավճապոնական ծովը), որում նույնպես կարող է տեղի ունենալ սպրեդինգ:
Կղզային աղեղների տակ երկրակեղևի հզորությունը նույնն է, ինչ որ ցամաքային կեղևինը` 20կմ և ավելի: Ըստ Ս.Ա. Ֆեդոտովի աղեղների տակ` երկրակեղևի հատակից մինչև 100կմ խորությունը (ամբողջ քարոլորտը), ձգվում է ցածր սեյսմիկական արագությունների գոտին` 7.6 - 7.8 կմ/վ, որը դեպի ներքև ձուլվում է աստենոսֆերայի հետ: Ենթադրվում է, որ երկրաշարժերի օջախները կենտրոնացված են համեմատաբար ոչ լայն (100կմ-ից ոչ ավել) գոտում, որը տարածվում է թեք` սկսվելով խորջրյա փողրակից, անցնում է կղզային աղեղի տակ` միջինը մոտ 45° անկյամբ:
Հին կամ ծեր աղեղներին բնորոշ է երկու մետամորֆային գոտի.
Ժամանակակից կղզային աղեղներն ի հայտ են եկել օլիգոցենի վերջում – միոցենի սկզբում` ձևավորվելով տարասեռ հիմքերի վրա:
Որպես էնսիալիկ կղզային աղեղների հիմք ծառայում են մայրցամաքային երկրակեղևի բլոկները, որտեղ լայն տարածում ունեն ավելի հին մետամորֆային ապարներն ու գրանիտոիդները, իսկ էնսիմատիկ աղեղները գտնվում են օվկիանոսային կեղևի մաֆիկ ապարների վրա: Տեկտոնական այս երկու պայմաններում էլ կղզաղեղային համալիրը ներառում է տերիգեն ֆլիշոիդային հաստվածք, կարբոնատային նստվածքներ, մոլասային կուտակումներ և մեծ քանակությամբ հրաբխային ապարներ:
Ինչպես էնսիալիկ, այնպես էլ էնսիմատիկ կղզային աղեղներում կարող են առանձնացվել վաղ և ուշ հրաբխային ասոցիացիաներ: Առաջիններն ունեն պալեոգենյան հասակ և ձևավորվել են ստորջրյա պայմաններում` ֆլիշոիդային տերիգեն հաստվածքի կուտակման հետ միաժամանակ, իսկ երկրորդներն ունեն ուշ պլիոցենյան և չորրորդական հասակ: Նրանց ձևավորումը շարունակվում է առ այսօր: Ներկայացված են գլխավորապես վերերկրյա հրաբխականության նյութերով:▼
Էնսիմատիկ աղեղներում հազվադեպ են բարձր կալիումային անդեզիտներն ու շոշոնիտները, ինչպես նաև բացակայում է բարձր ալկալային սերիան:
Հարկ է նշել, որ կղզաղեղների հնէաերկրաբանությունը վաղ կայնոզոյում բավականին տարբեր է եղել այժմյանից: Մասնավորապես` խորջրյա փողրակներն այն ժամանակ այլ տեղերում էին գտնվում կամ էլ ընդհանրապես բացակայում էին: Ժամանակակից փողրակները հանդիսանում են ամողջովին նոր կառույցներ և տեկտոնապես համադրվում են ժամանակակից հրաբխականության գոտիների հետ:▼
▲
▲
|