'''Ապրանքանիշ''', նշաններն, որոնցով որևէ [[անձ]]ի [[ապրանք]]ները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ անձանց նույնատիպ ապրանքներից և ծառայություններից։ Ապրանքանիշ կարող են լինել բառային (ներառյալ`ներառյալ՝ բառեր, թվեր, տառեր, անուններ, կարգախոսներ), [[պատկեր]]ային, ծավալային (ապրանքի փաթեթավորումներ, ապրանքի արտաքին տեսքը և մակերևույթը), [[ձայն]]ային և պատկերմամբ (գրառմամբ) ներկայացվող այլ նշաններ կամ դրանց համակցությունը, հոտային ապրանքային նշաններ և այլն։ [[Հայաստանի Հանրապետություն]]ում ապրանքանշանները իրավական պահպանություն են ձեռք բերում պետական գրանցման, ապրանքանիշը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու հիման վրա կամ ՀՀ-ի միջազգային պայմանագրերի ուժով։ Ապրանքանիշն իրավական պահպանություն տրամադրելու պահից դրա նկատմամբ ծագում է բացառիկ [[իրավունք]] և պատկանում է դրա սեփականատիրոջը։ Ապրանքանշանի սեփականատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ [[իրավունք]]։