«Բալլադ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  8 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ)
Ռոմանտիկ բանաստեղծների բալլադներում գործողությունը հաճախ իրական աշխարհից տեղափոխվում էր երևեկայության ոլորտը, ներկայացվում իբրև խորհրդավոր ուժերի և հրաշապատում երևույթների թատերաբեմ։ Հաճախ հանդես էին գալիս ուրվականներ, կենդանացող մեռելներ, ոգիներ, սատանաներ ու կմախքներ, չարագուշակ գերեզման ու խորհրդավոր լուսին։ Իսկ ռեալիստ բանաստեղծները՝ [[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկինը]], [[Ռոբերտ Բըրնս]]ը, [[Հովհաննես Թումանյան|Հ. Թումանյանը]], պահպանելով հադերձ սյուժեի ավանդական-լեգենդային հիմքը, շատ պատկերների պայմանական և անսովոր բնույթը, բալլադն օժտեցին կյանքի իրական գծերով, կենդանի խոսակցական լեզվով (օր.՝ [[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկինի]] «Ջրահեղձը»)։
 
[[Ժանր]]ի դասական օրինակներ են անգլիական ժողովրդական բալլադները [[Ռուբին Հուդ]]ի մասին, [[Գյոթե]]ի «Անտառի արքան», [[Ալեքսանդր Պուշկին]]ի «Օլեգի երգը», «Ջրահեղձը»:։ [[Հայ գրականություն|Հայ գրականության]] մեջ բալլադի լավագույն օրինակներ են [[Հովհաննես Թումանյան|Հ. Թումանյանի]] «Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը», [[Ավետիք Իսահակյան]]ի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը», «Ասպետի սերը», [[Հովհաննես Հովհաննիսյան|Հովհ. Հովհաննիսյանի]] «Արտավազդը» և այլն։
 
Բալլադի պատմությունը ցույց է տալիս, որ, չնայած բոլոր փոփոխություններին, նրա մեջ պահպանվել են մի քանի կայուն գծեր, որոնց վրա և հենվում է ժանրի միասնությունը։ Դա դեպքերի և դեմքերի քնարական ուժեղ գունավորումն է, լարվածությունն ու դինամիզմը, համեմատաբար ոչ մեծ ծավալը և այլն։ Ամենից կարևորը պետք է համարել բալլադի [[բովանդակություն|բովանդակության]] անսովոր, հաճախ հերոսական կամ ողբերգական բնույթը, պայմանական, նույնիսկ ֆանտաստիկ պատկերների առատություն։ [[Բովանդակություն|Բովանդակության]] այդ կողմերն ընդգծելու համար երբեմն փոխաբերաբար բալլադ են կոչում այլ ժանրի երկեր, ինչպես՝ [[Օսկար Ուայլդ|Օ. Ուայլդի]] «Ռեդինգի բանտի բալլադը» պոեմը, [[Լիոն Ֆոյխտվանգեր|Լ. Ֆոյխտվանգերի]] «Իսպանական բալլադ» վեպը, [[Վահան Թոթովենց|Վ. Թոթովենցի]] «Արաբական քաղաք» պատմվածքը, Գ. Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» կինոֆիլմը և այլն<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականության տեսություն|publisher=«ԵՊՀ»|location=Երևան|year=1980|page=էջ 369-370}}</ref>:։
 
== Աղբյուրներ ==
285 960

edits