«Անհոգնական գոյականներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, փոխարինվեց: : → ։ (27), ` → ՝ (15) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Անհոգնական գոյականներ''', մի շարք առարկայանիշ բառեր, որոնք պակասավոր են հոգնակի թվով արտահայտվելու հնարավորությունից<ref>Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 27-28:</ref>։
 
Անհոգնակիությունը պայմանավորող գործոնները աշխարհի լեզուներում ունեն իմացական (իմաստային) ընդհանրական հիմքեր, սակայն կառուցվածքային որոշ գծեր, յուրահատկություններ երբեմն նեղացնում կամ ընդլայնում են նրա դրսևորումների շրջանը։ [[Ռուսերեն]]ում, օրինակ, կան թվարկվող առարկայի հասկացություն արտահայտող որոշ բառեր, որոնք հոգնակի ձևեր չեն կազմում, օրինակ՝ ''пальто, купе, интервю''։ Սրանք ըստ էության կառուցվածքով են անհոգնական։ Անհոգնականները հայերենում կառուցվածքային ուրույն գծեր չունեն։ Բնորոշ են միայն նրանով, որ քանակական [[թվական անուն|թվական]] լրացում չեն հանդուրժում, [[ենթակա]]յի գործառույթ կատարելիս սովորաբար ունենում են եզակի թվով [[ստորոգյալ]]։ Կառուցվածքային թույլ գծեր են նկատվում անհոգնականությունը պայմանավորող բառիմաստային խմբավորումներում։
 
Եթե թվի քերականական կարգը ներկայանում է իբրև եզակի–հոգնակի հակադրություն, որի հիմքում ընկած է մեկի կամ մեկից ավելիի իմացական ասպեկտը, ապա բնականաբար անհոգնականները դուրս են մնում թվակարգի ոլորտից։ Սրանք ոչ թե եզակի թիվ են ներկայացնում, այլ եզականաձև բառեր են ուրույն բառիմաստով, և բառիմաստային հատկություններով պայմանավորված՝ կազմում են առանձին խմբավորումներ։ Սա պայմանավորված է համապատասխան բառի իմաստով. դրանք կամ եզակի ձևով արտահայտում են հավաքականության իմաստ (''ուսանողություն'') և հոգնակի ձևավորելու կարիք չունեն, կամ արտահայտում են այնպիսի երևույթներ, վերացարկված հատկանիշներ (''արգրավում, հուսալիություն''), որոնք հաշվական չեն, և այդ պատճառով էլ նրանց հոգնակին տրամաբանորեն սպասելի չէ։
 
Անհոգնական գոյականները քերականական այդ հատկանիշի տեսանկյունից կարելի է բաժանել երկու խմբի՝