«Ներդրումների կառավարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (42) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ներդրումների մենեջմենթը''' կազմակերպությունների կառավարման հատուկ կամ կոնկրետ կարևոր գործառույթներից է:է։
[[Ներդրումները]] շահույթ կամ սոցիալական արդյունք ստանալու նպատակով ձեռնարկատիրության ոլորտում կատարվող երկարաժամկետ [[ծախս]]երն են, որոնք կարող են իրագործվել ֆինանսական ([[փող]], [[արժեթղթեր]]), գույքային (շինություններ, սարքավորումներ, մեքենաներ) և ինտելեկտուալ (արտոնագիր, լիցենզիա) եղանակներով:եղանակներով։ Ներդնել, լայն առումով, նշանակում է՝ այսօր բաժանվել փողից՝ ապագայում ավելի մեծ գումար ստանալու համար:համար։
Ներդրումների սուբյեկտներ են իրավաբանական ու ֆիզիկական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա, ինչպես նաև [[պետություն]]ը և միջազգային կազմակերպությունները:կազմակերպությունները։ Ներդրումների օբյեկտներ են նոր գործարկվող, վերազինվող, վերակառուցվող և ընդլայնվող հիմնական միջոցները, արժեթղթերը, սեփականության այլ օբյեկտներ, գիտատեխնիկական արդյունքները, ինտելեկտուալ սեփականության իրավունքները:իրավունքները։
Ներդրումների գործընթացի հիմնական առանձնահատկությունները, որոնք էական են դրա կառավարման համար, երկուսն են՝ [[ժամանակ]]ը և [[ռիսկ]]ը:ը։ Առաջինը ներդրումների և դրանց հատուցման միջև ընկած ժամանակամիջոցն է, իսկ երկրորդը՝ սպասվելիք եկամուտների հոսքի կորստյան վտանգի հավանականությունը, որի մեծությունը պայմանավորում է ռիսկայնության աստիճանը:աստիճանը։
Ընդունված է ներդրումները դասակարգել երկու խմբերի՝ իրային և ֆինանսական:ֆինանսական։
Իրային են այն ներդրումները, որոնք կատարվում են նյութական, հիմնականում՝ անշարժ ակտիվների ստեղծման կամ ձեռք բերման համար (սարքավորումներ, ձեռնարկություններ, շինություններ, հող):։ Ֆինանսական ներդրումները ֆինանսական շուկայի գործիքներում կատարվող երկարաժամկետ ծախսերն են ([[բաժնետոմս]]եր, [[պարտատոմս]]եր և այլն):։ Ըստ այդմ տարբերվում են ներդրումային [[շուկա]]յի առնվազն յոթ հատվածներ, որոնցից 5-ը վերաբերում են իրային, 2-ը՝ ֆինանսական ներդրումներին:ներդրումներին։ Դրանք են.
*նոր հիմնական միջոցների գործարկման, գործող հիմնական միջոցների ընդլայնման, վերակառուցման ու վերազինման ուղղակի կապիտալ ներդրումների շուկա,
*մասնավորեցվող օբյեկտների շուկա (բաժնետիրացում, աճուրդ, մրցույթ),
Տող 11.
*գեղարվեստական ստեղծագործությունների ու հնաոճ իրերի, թանկարժեք մետաղների շուկա,
*ֆոնդային կամ արժեթղթերի շուկա (բաժնետոմսեր, պետական պարտատոմսեր և այլն),
*փողի շուկա (արտասահմանյան փոխարկելի արժույթի գնում, վարկեր, դեպոզիտներ):։
Վարչահրամայական տնտեսական համակարգ կամ թույլ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում առավելապես տիրապետող է իրային ներդրումների առաջին հատվածը, իսկ ժամանակակից շուկայական տնտեսություններում կարևորվում են ֆինանսական ներդրումների հատվածները՝ հատկապես արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաները:շուկաները։
Տարբերվում են համախառն և զուտ ներդրումները:ներդրումները։ Համախառն են կոչվում այն ներդրումները, որոնք նպատակաուղղվում են ոչ միայն նոր հիմնական միջոցների գործարկմանը, այլև գործողների մաշվածքի փոխհատուցմանը և վերազինմանը:վերազինմանը։ Տվյալ դեպքում ներդրումների աղբյուր են նաև ամորտիզացիոն հատկացումները:հատկացումները։ Համախառն ներդրումներից (ՀՆ) հանելով ամորտիզացիոն հատկացումներից օգտագործված միջոցները (ԱՄ)՝ ստացվում են զուտ ներդրումները (ԶՆ):։ Այսինքն՝
ԶՆ = ՀՆ - ԱՄ:ԱՄ։
Ներդրումները բնութագրվում են որոշակի կառուցվածքով և կառուցվածքային փոփոխությունների միտումներով:միտումներով։
Ներդրումների ընդհանուր ծավալի առաջին կառուցվածքային ցուցանիշը, ըստ վերը բերված շուկայական հատվածների (ուղղությունների), ներդրումների կառուցվածքն է:է։ Ներդրումների կառուցվածքը կարող է դիտարկվել նաև ըստ առանձին ուղղությունների:ուղղությունների։ Մասնավորապես, ուղղակի կապիտալ ներդրումներին (առաջին հատված) բնորոշ է վերարտադրական, ճյուղային, տեխնոլոգիական և տարածքային կառուցվածքը:կառուցվածքը։
Կապիտալ ներդրումների վերարտադրական կառուցվածքն արտահայտում է դրանց բաշխումը նոր հիմնական միջոցների գործարկման և գործողների մաշվածքի փոխհատուցման ու վերակառուցման նպատակներով:նպատակներով։
Ճյուղային կառուցվածքը բնութագրվում է ըստ առանձին ճյուղերի ([[արդյունաբերություն]], [[գյուղատնտեսություն]], ծառայությունների ոլորտ) կապիտալ ներդրումների բաշխվածությամբ, որի [[լծակ]]ներն են այս կամ այն ճյուղի արտադրանքի նկատմամբ [[պահանջարկ]]ը և [[առաջարկ]]ը:ը։
Կապիտալ ներդրումների տեխնոլոգիական կառուցվածքը պայմանավորում է հիմնական միջոցների ակտիվ և պասիվ տարրերի հարաբերակցությունը:հարաբերակցությունը։ Կապիտալ ներդրումները սովորաբար ծախսվում են հետևյալ երեք ուղղություններով՝ տեխնոլոգիական սարքավորումների ձեռք բերում, շինարարական-մոնտաժային աշխատանքներ, նախագծա-նախահաշվային աշխատանքներ:աշխատանքներ։ Ներդրումների տեխնոլոգիական կառուցվածքը բնութագրվում է դրանց ընդհանուր ծավալում ծախսման ուղղությունների տեսակարար կշիռներով:կշիռներով։ Որքան մեծ է տեխնոլոգիական սարքավորումների համար կատարված ներդրումների բաժինը, այնքան մեծ է հիմնական միջոցներում այն տարրերի տեսակարար կշիռը, որոնք անմիջականորեն մասնակցում են արտադրանքի կամ ծառայությունների թողարկմանը:թողարկմանը։
Ներդրումների տարածքային կառուցվածքն արտացոլում է դրանց բաշխվածությունը ըստ տարածաշրջանների:տարածաշրջանների։
Վիթխարի է ներդրումների տնտեսական ու սոցիալական նշանակությունը. դրանց շնորհիվ ստեղծվում են նոր աշխատանքային տեղեր, նվազում է գործազրկության մակարդակը, ապահովվում տնտեսական աճ, ավելանում են բնակչության աշխատանքային և գործարարությունից ստացվող եկամուտները:եկամուտները։ Ինչպես վկայում է արևմտյան երկրների փորձը, տնտեսական կայուն աճ ապահովելու համար ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետք է կազմեն շուրջ 20-25%:։ Օրինակ, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը հասնում է 15-20, Ֆրանսիայում՝ 20-25%-ի, Ճապոնիայում՝ ՀՆԱ-ի 1/3-ին:ին։ Ի դեպ, ներդրումներն անհրաժեշտ են նաև մարդկային կապիտալի զարգացման, նորամուծությունների՝ նոր արտադրատեսակների և տեխնոլոգիաների գիտակոնստրուկտորական մշակման ասպարեզում:ասպարեզում։
Ներդրումների կառավարման ոլորտը ընդգրկում է մակրոմակարդակում ներդրումային ռազմավարության մշակումից, իրական ու ֆինանսական ներդրումների պահանջվող ծավալի որոշումից ու աղբյուրների ընտրությունից մինչև դրանց արդյունավետ օգտագործումն ու շահույթի (սոցիալական արդյունքի) ստացումը:ստացումը։ Մակրոմակարդակում ներդրումների կառավարման գլխավոր ռազմավարական խնդիրը դրանց համար նպաստավոր միջավայրի ստեղծումն է, մասնավորապես ներդրումային ուղղվածության հարկա-յին, դրամավարկային, ամորտիզացիոն քաղաքականության իրագործումը, ազատ տնտեսավարման ու տնտեսական կապերին նպաստող իրավական դաշտի ձևավորումը:ձևավորումը։
Հատկապես էական է հարկային քաղաքականության ազատականացումը, հարկերի ([[շահութահարկ]], [[եկամտահարկ]], [[ավելացված արժեքի հարկ]] և այլն) այնպիսի դրույքաչափերի սահմանումը, որն արդյունավետորեն է զուգակցում դրանց ֆիսկալ և կարգավորիչ գործառույթները:գործառույթները։ Դրամավարկային քաղաքականությունը նպաստավոր է ներդրումների համար, երբ ցածր են [[սղաճ]]ի տեմպերը, միաժամանակ բարձր չեն բանկային վարկի տոկոսադրույքները:տոկոսադրույքները։ Ներդրումային միջավայրի ակտիվացման նպատակով կարևոր է ազատական, միաժամանակ՝ արագացված [[ամորտիզացիա]]յի քաղաքականությունը, որը համապատասխանում է գիտատեխնիկական առաջադիմության բնականոն ընթացքին:ընթացքին։ Առանձնակի կարևորություն ունի ներդրումների պաշտպանվածության իրավական ու պետական երաշխավորվածությունը (ապահովագրական համակարգի, գրավադրման, պետական երաշխիքների մեխանիզմների գործադրման օրենսդրական ու նորմատիվային ապահովվածություն):։
Մակրոմակարդակում ներդրումների կառավարման հաջորդ խնդիրը ըստ անհրաժեշտության համապետական ներդրումային նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումն է:է։
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր երկրի համար առանձնահատուկ խնդիր է լիազորված պետական մարմինների միջոցով վերահսկել ներդրումային միջավայրը, մշտապես վերլուծել ու գնահատել այն, օրենսդրորեն և կազմակերպատնտեսական միջոցներով նպաստել ներդրումների շուկայի գրավչության ու կոնյունկտուրայի բարելավմանը:բարելավմանը։
Միկրոմակարդակում կարևորվում է հիմնավորված ներդրումային ռազմավարության մշակումը և իրագործումը, որն ընդգրկում է.
*ներդրումային շուկայի հանգամանալից վերլուծությունը, դրա առանձին հատվածների գրավչության ու կոնյունկտուրայի գնահատումը և կանխատեսումը,
*կազմակերպության ֆինանսական կայունության ցուցանիշների, ներդրումների ներքին և արտաքին աղբյուրների այլընտրանքային հնարավորությունների, դրանց եկամտաբերության, հետգնման ժամկետի և ռիսկայնության գնահատումը,
*արտադրանքի (ծառայությունների) նկատմամբ պահանջարկի և շուկայի տարողության ու կազմակերպության կանխատեսվող բաժնեմասի հաշվառումով ներդրումների ծավալի և ուղղությունների որոշումը (ներդրումների պորտֆելի ձևավորումը),
*ընդունված ներդրումային ծրագրերի իրականացման ապահովումը:ապահովումը։
 
== Աղբյուրներ ==