«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի, |frame → |շրջափակել oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 8.
 
=== Մարդու իրավունքների նախապատմությունը ===
Սկզբում մարդիկ իրավունքներ ունեին միայն այն պատճառով, որ ինչ-որ մի խմբի, օրինակ`օրինակ՝ ընտանիքի, մի մասն էին։ Հետո`Հետո՝ մ.թ.ա. 539թ., Կյուրոս Մեծը, գրավելով Բաբելոնը, արեց մի աներևակայելի բան`բան՝ նա ազատեց բոլոր ստրուկներին։ Ավելին, նա հայտարարեց, որ մարդիկ իրենք պետք է ընտրեն իրենց կրոնը։ Կյուրոսի գլանը (կավե աղյուսը, որտեղ գրվում էին նրա հայտարարությունները) համարվում է մարդու իրավունքների առաջին հռակագիրը պատմության մեջ։[1]
Մարդու իրավունքների գաղափարը արագ տարածվեց Հնդկաստանում, Հունաստանում և, ի վերջո, Հռոմում։ Ահա կարևորագույն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակից ի վեր.[1]
1215թ.`՝ Ազատությունների մեծ կանոնադրություն – մարդկանց տվեց նոր իրավունքներ և թագավորին ստիպեց ենթարկվել օրենքին:
1628թ.`՝ Իրավունքի մասին խնդրագիրը – ամրապնդեց մարդկանց իրավունքներն ու ազատությունները։
1776թ.`՝ Ամերիկայի միացյալ նահանգների անկախության հռչակագիրը – հռչակեց «կյանքի, ազատության և երջանկության ձգտելու» իրավունքները։
1789թ.`՝ Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը Ֆրանսիայում հայտարարեց, որ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ:
1948թ.`՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը – առաջին փաստաթուղթը, որը պարունակում է 30 իրավունքներ, որոնք վերապահված են յուրաքանչյուր մարդու համար։
 
=== Գաղափարը ===
Լուսավորության դարաշրջանում սկսեցին հայտնվել գաղափարներ բնական իրավունքների մասին։ Այդ գաղափաների հիման վրա ստեղծվեցին և ընդունվեցին Իրավունքների մասին օրինագիծը Մեծ Բրիտանիայում, Իրավունքների մասին օրինագիծը ԱՄՆ-ում և մարդու և քաղաքացու իրավուների մասին հռչակագիրը Ֆրանսիայում։
Երկրորդ համաշխարհային պատերազմը ակնհայտորեն ցուցադրեց մարդու իրավունքների մասին համընդհանուր պայմանագրի անհրաժեշտությունը։ 1941թ. Ֆրանկլին Ռուզվելտը իր «Երկրի իրավիճակի մասին» ելույթում կոչ արեց պահպանել չորս անհրաժեշտ ազատությունները`ազատությունները՝ խոսքի ազատությունը, խղճի ազատությունը, ազատություն կարիքներից և ազատություն վախից։ Սա նոր խթան հանդիսացավ մարդու իրավունքների`իրավունքների՝ որպես խաղաղության և պատերազմի ավարտի պայմանի զարգացման համար։
Երբ հասարակությանը հայտնի դարձան վայրագությունները, որոնք իրականացնում էր Նացիստական Գերմանիան, պարզ դարձավ, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը բավարար ճշգրիտ չի սահմանում մարդու իրավունքները։ Անհրաժեշտ էր համընդհանուր պայմանագիրը, որը կթվարկեր և կնկարագրեր անհատի իրավունքները։
 
Տող 25.
[[Պատկեր:UDHRadoption.gif‎|շրջափակել|ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները քննարկում են մարդու իրավունքների մասին դաշնագիրը]]
 
1946 թ. միջազգային իրավունքի ոլորտում կանադացի մասնագետ Ջոն Համփրին հրավիրվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից մարդու իրավունքների վարչության`վարչության՝ Հռչակագրի առաջատար բաղադրիչի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում համագործակցությունը Մարդու իրավունքների հանձնաժողովի հետ`հետ՝ ներկայացված աշխարհի տիպիկ պետությունների ամբողջ շրջանակի կողմից (Ավստրալիա, Բելգիա, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Կուբա, Եգիպտոս, Հնդկաստան, Իրան, Լիբիա, Պանամա, ԽՍՀՄ, ԱՄՆ, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆրանսիա, Չիլի, Հարավսլավիա), որը շուտով սկսեց փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները, ինչն ի սկզբանե ենթադրվում էր անվանել Իրավունքների միջազգային օրինագիծ։
 
=== Ընդունումը ===
Հռչակագրի համար քվեարկությունը իրականացվում էր հոդված առ հոդված։ Հռչակագրի նախագծի 23-31 հոդվածները ընդունվեցին միաձայն։ Քննարկման արդյունքների համաձայն`համաձայն՝ հռչակագրի նախագծի 3-րդ հոդվածը համակցվեց 2-րդ հոդվածին։ Քննարկումների և հոդված առ հոդված քվեարկության ընթացքում բացահայտվեց արևմտյան պետությունների և խորհրդային բլոկի երկրների դիմադրությունը։ ՄԱԿ-ի խորհրդային պատվիրակության ղեկավար Անդրեյ Յանուարյեվիչ Վիշինսկին հռչակագրի մասին արտահայտվում էր հետևյալ կերպ.
Չնայած որոշ առավելությունների`առավելությունների՝ այս ծրագիրն ունի մի շարք խոշոր թերություններ, որոնց շարքում գլխավորը դրա ձևական-իրավական բնույթն է և ցանկացած միջոցառումների բացակայությունը նախագծում, որոնք կարող էին նպաստել այս ծրագրում հռչակված հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների իրականացմանը։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը վերջնական տարբերակով հաստատվեց 48 երկրների կողմից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 183-րդ լիգայում, որը տեղի ունեցավ Շայլոթ պալատում (Փարիզ) 1948թ. դեկտեմբերի 10-ին։ Բելոռուսիայի ԽՍՀ-ն, Ուկրաինայի ԽՍՀ-ն, ՍՍՀՄ-ը, Չեխոսլովակիան, Լեհաստանը, Հարավսլավիան, ՀԱՄ-ն և Սաուդյան Արաբիան քվեարկության ժամանակ ձեռնպահ մնացին։ Հետևյալ երկրները քվեարկեցին Հռչակագրի օգտին`օգտին՝ Աֆղանստան, Արգենտինա, Ավստրալիա, Բելգիա, Բոլիվիա, Բրազիլիա, Բուրմա, Կանադա, Չիլի, Չինաստան, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Եգիպտոս, Էլ Սալվադոր, Եթովպիա, Ֆրանսիա, Հունաստան, Գվատեմալա, Հաիթի, Իսլանդիա, Հնդկաստան, Իրան, Իրաք, Լիբանան, Լիբերիա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նիկարագուա, Նորվեգիա, Պակիստան, Պանամա, Պարագվայ, Պերու, Ֆիլիպիններ, Թայլանդ, Շվեդիա, Սիրիա, Թուրքիա, Միացյալ Թագավորություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ, Վենեսուելա։
Չնայած այն հանգամանքին, որ կանադացի Ջոն Համֆրին կենտրոնական դեր խաղաց այս գործընթացում`գործընթացում՝ Կանադայի կառավարությունը սկզբում ձեռնպահ մնաց Հռչակագրի նախագծի օգտին քվեարկելուց, սակայն ավելի ուշ քվեարկեց նախագծի օգտին Գլխավոր ասամբլեայում։
 
== Կարգավիճակը ==
 
Հռչակագիրն ունի խորհրդատվական կարգավիճակ, բայց դրա հիմքում ընկած են մասնակիցների համար պարտադիր երկու պայմանագիր`պայմանագիր՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագիրը և Տնտեսական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։ Հռչակագրի առանձին դրույթներ, ինչպես օրինակ խոշտանգումների և ստրկության արգելքը, որպես իմպերատիվ նորմա`նորմա՝ պարտադիր են։ Առանձին երկրներում Հռչակագիրը ճանաչվում է մասամբ։
Այս փաստաթուղթը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (2009թ. ավելի քան 350) և համարվում է ամենաշատ թարգմանվող փաստաթուղթը աշխարհում։
Էլեոնորա Ռուզվելտը Հռչակագիրն անվանել է «Ազատությունների մեծ կանոնադրություն» ողջ մարդկության համար (այդ իսկ պատճառով Հռչակագիրը երբեմն անվանում են Մարդու իրավունքների կանոնադրություն)։
Տող 41.
== Կառուցվածքը ==
 
Համընդհանուր Հռչակագրի հիմքում ընկած կառուցվածքը ներկայացվեց իր երկրորդ նախագծում, որը պատրաստվել էր Ռենե Կասսինի կողմից։ Կասսինն աշխատել է առաջին նախագծից սկսած, որը պատրաստվել էր Ջոն Պետերս Համֆրիի կողմից։ Կառուցվածքի վրա իր ազդեցությունն է թողել Նապոլեոնի Օրենսգիրքը, այդ թվում`թվում՝ նախաբանը և ներածական ընդհանուր սկզբունքները։ Կասսինը համեմատում էր Հռչակագիրը հունական տաճարի սյունազարդ նախասրահի հետ, որն ունի հիմք, աստիճաններ, չորս սյուներ և վերնաճակատ։ 1-ին և 2-րդ հոդվածները հիմնարար բլոկերն են, իրենց արժանապատվության, ազատությանմ, հավասարության և եղբայրության մասին սկզբունքներով։ Նախաբանի յոթ կետերը, որոնցում շարադրվում են Հռչակագրի պատճառները, իրենցից ներկայացնում են աստիճանները։ Հռչակագրի հիմնական կառուցվածքը ձևավորում է չորս սյուները։ Առաջին սյունը (3-11 հոդվածները) կազմում են անձի իրավունքները, ինչպիսիք են կյանքի իրավունքը և ստրկության արգելումը։ Երկրորդ սյունը (12-17 հոդվածները) կազմում են անհատի իրավունքները քաղաքական ու քաղաքացիական հասարակության մեջ։ Երրորդ սյունը (18-21 հոդվածները) վերաբերում է հոգևոր, հասարակական և քաղաքական ազատություններին, ինչպիսիք են կրոնի ազատությունը և միություններ կազմելու իրավունքը։ Չորրորդ սյունը (22-27 հոդվածները) սահմանում է սոցիալակամ, տնտեսական և մշակութային իրավունքները։ Կասսինի մոդելում Հռչակագրի վերջին երեք սյուները ապահովում են վերնաճակատը, որը կապակցում է ամբողջ կառուցվածքը։ Այս հոդվածները վերաբերում են անհատի պարտականություններին հասարակության նկատմամբ և ՄԱԿ-ի նպատակներին հակասող իրավունքների կիրառման արգելմանը։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բաղկացած է նախաբանից և 30 հոդվածներից, որտեղ ամրագրված են առանց որևէ տարբերակման բոլոր տղամարդկանց և կանանց պատկանող մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Համընդհանուր հռչակագիրը ճանաչում է, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության ճանաչումը հանդիւանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը։ Այն ճանաչում է յուրաքանչյուր մարդ արարածի անկապտելի իրավունքները, ներառյալ inter alia, կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունքը, հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ ապաստանից օգտվելու իրավունքը, համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունքը, կրթության իրավունքը, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը, խոշտանգումից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։ Այս անկապտելի իրավունքներից պետք է օգտվեն աշխարհի բոլոր տղամարդիկ, կանայք, երեխաները, ինչպես նաև հասարակության բոլոր խմբերը։[2]
 
== Նախաբան ==
 
Համընդհանուր հռչակագիրը սկսվում է նախաբանով`նախաբանով՝ բաղկացած յոթ կետերից։
Նախաբանի յուրաքանչյուր կետ սահմանում է Հռչակագրկի ընդունման պատճառները։ Առաջին կետը հավաստում է, որ մարդկանց արժանապատվության ճանաչումը աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է։ Երկրորդ կետը դիտարկում է, որ մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների, և մարդկության վեհ նպատակն է հռչակված այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից։ Երրորդ կետը նշում է, որ քանզի մարդիկ հարկադրված չեն ընդվզել բռնակալության ու ճնշման դեմ, մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն օրենքի իշխանությամբ։ Չորրորդ կետը մարդու իրավունքները կապում է ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հետ։ Հինգերորդ կետը Հռչակագիրը կապում է ՄԱԿ-ի Կանոնադրության հետ, որը վերահաստատում է հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդ անհատի արժանապատվության ու արժեքի նկատմամբ։ Վեցերորդ կետը նշում է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պարտավոր են, Միավորված ազգերի հետ համագործակցելով, հասնել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրաց պահպանման։ Յոթերորդ կետը դիտարկում է, որ իրավունքների ու ազատությունների համընդհանուև ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի վերոնշյալ պարտավորության իրականացման համար։[3]
Այս կետերը հաջորդում են «հայտարարությանը» Հռչակագրի մասին որպես «առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին» պետք է կրթության ու ուսուցման միջոցով նպաստի այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգալից վերաբերմունք և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովի դրանց համընդհանուր արդյունավետ ճանաչումն ու պահպանումը։[3]
Տող 53.
 
=== Նշանակությունը ===
Գինեսի ռեկորդների գիրքը ՄԻՀՀ-ն համարում է «Ամենաշատ թարգմանված փաստաթուղթը» աշխարհում։ Նախաբանում կառավարությունները իրենց և իրենց ժողովուրդների վրա մեծ պատասխանատվություն են դնում, ինչն ապահովում է Հռչակագրում նշվող մարդու իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը։ Էլեոնոր Ռուզվելտը աջակցեց ՄԻՀՀ-ի որպես հռչակագրի, այլ ոչ թե որպես պայմանագրի ընդունումը, քանի որ նա կարծում էր, թե այն նույն ազդեցությունը կգործի համաշխարհային հասարակության վրա, ինչպես Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը Միացյալ Նահանգների սահմաններում։ Այս հարցում նա չէր սխալվում։ Չնայած այն օրենքով չէր պարտադրվում`պարտադրվում՝ Հռչակագիրը ընդունվեց կամ ազդեցություն ունեցավ մեծ թվով ազգային սահմանադրությունների վրա սկսած 1948թ.-ից։ Այն նաև ծառայում էր մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված աճող թվով ազգային, միջազգային օրենքների և պայմանագրերի, ինչպես նաև ռեգիոնալ, ազգային և ենթաազգային ինստիտուտների հիմքը։
 
=== Իրավական ուժը ===
Ինքնին պայմանագիր չհանդիսանալով`չհանդիսանալով՝ Հռչակագիը հստակորեն ընդունվեց «հիմնարար ազատություններ» և «մարդու իրավունքներ» հասկացությունների իմաստի սահմանման նպատակով, որոց հանդիպում ենք ՄԱԿ-ի Կանոնադրությունում, ինչը պարտադիր է բոլոր անդամ պետությունների համար։ Այս պատճառով Համընդհանուր հռչակագիրը Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար բաղադրիչ փաստաթուղթն է։ Բազմաթիվ միջազգային իրավաբաններ, ի լրումն, կարծում են, որ Հռչակագիրը ձևավորում է միջազգային իրավունքի մի մասը և հզոր գործիք է դիվանագիտական ու բարոյական ճնշման կիրառման մեջ`մեջ՝ ուղղված այն կառավարությունների դեմ, որոնք ոտնահարում են նրա ցանկացած հոդվածը։ 1968թ. ՄԱԿ-ի Միջազգային կոնֆերանսը Մարդու իրավունքների մասին տեղեկացրեց, որ այն «հանդիսանում է պարտավորություն միջազգային հանրության անդամների համար» ուղղված բոլոր անհատներին։ Հռչակագիրը որպես հիմք է ծառայել մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի երկու պարտավորեցնող համաձայնագրերի համար`համար՝ Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին և Միջազգային դաշնագիր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին, և Հռչակագրի սկզբունքները մանրամասն մշակվել են միջազգային պայմանագրերում, ինչպես օրինակ`օրինակ՝ Միջազգային կոնվենցիան ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին, Միջազգային կոնվենցիան կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին, ՄԱԿ-ի կոնվենցիան երեխաների իրավունքների մասին, ՄԱԿ-ի կոնվենցիան խոշտանգումների դեմ և շատ այլ համաձայնագրեր։ Հռչակագիրը շարունակում է լայնորեն վկայակոչվել կառավարություների, գիտնականների, փաստաբանների և սահմանադրական դատարանների ու անհատների կողմից, ովքեր դիմում են նրա սկզբունքներին իրենց կողմից ճանաչված մարդու իրավունքների պաշտպանության համար։
 
== Արձագանքները ==
 
=== Գովեստ ===
Համընդհանուր հռչակագիրը գովասանքի է արժանացել մի շարք նշանավոր մարդկանց կողմից։ Չարլզ Մալիկը`Մալիկը՝ լիբանանցի փիլիսոփա և դիվանագետ, այն անվանում էր «առաջին կարգի կարևորության միջազգային փաստաթուղթ», մինչդեռ Էլեոնորա Ռուզվելտը`Ռուզվելտը՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի (ՄԻՀ) առաջին նախագահը, որը մշակել էր Հռչակագիրը, հայտարարում էր, որ այն «ամենուր կարող է դառնալ միջազգային ազատությունների մեծ խարտիա բոլոր մարդկանց համար:» 10 դեկտեմբերի 1948թ.։ 1995թ. հոկտեմբերի 5-ի ելույթում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը ՄԻՀՀ-ն անվանեց «մեր ժամանակների մարդկային խղճի բարձրագույն դրսևորումներից մեկը»։ Եվ 2003թ. դեկտեմբերի 10-ի հայտարարությունում Եվրոպական միության անունից Մարսելո Սպատաֆորան ասաց, որ «այն մարդու իրավունքները դրեց սկզբունքների և պարտավորությունների շրջանակի կենտրոնում`կենտրոնում՝ ձևավորելով փոխհարաբերությունները միջազգային հասարակության ներսում»։
 
=== Քննադատություն ===
==== Իսլամամետների քննադատություն ====
Իսլամական երկրները, ինչպիսիք են Սուդանը, Պակիստանը, Իրանը և Սաուդյան Արաբիան քննադատել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը դրա ակընկալվող ձախողման համար`համար՝ հաշվի առնելով իսլամական երկրների մշակութային և կրոնական համատեքստը, քանի որ նրանք պնդում էին, որ իրենց կառավարությունները հիմնված են Շարիաթի վրա։ 1982թ. ՄԱԿ-ի Իրանի ներկայացուցիչը`ներկայացուցիչը՝ Սաիդ Ռաջայ-Խորասսանին, ասաց, որ ՄԻՀՀ-ն «հրեա-քրիստոնեական ավանդույթների աշխարհիկ փոխըմբռնումն է», ինչը չի կարող իրականացվել մահմեդականների կողմից`կողմից՝ առանց խախտելու իսլամական օրենքը։ 2000թ. հունիսի 30-ին մահմեդական ազգերը, որոնք Իսլամական խորհրդակցության կազմակերպության անդամներ են (այժմ`այժմ՝ Իսլամական համագործակցության կազմակերպություն) պաշտոնապես որոշեցին պաշտպանել Կահիրեի հռչակագիրը մարդու իրավունքների մասին իսլամում`իսլամում՝ այլընտրանքային փաստաթուղթ, որն ասում է, որ մարդիկ ունեն «արժանապատիվ կյանքի ազատություն և իրավունք`իրավունք՝ համաձայն իսլամական Շարիաթի», առանց որևէ խտրականության`խտրականության՝ կապված «ռասայի, մաշկի գույնի, լեզվի, սեռի, կրոնական հավատի, քաղաքական պատկանելության, սոցիալական կարգավիճակի կամ այլ նկատառումների» հետ։ Այնուամենայնիվ, Կահիրեյի հռչակագիրը քննադատվել է`է՝ ձախողելով կրոնական ազատության ամբողջական ճանաչումը որպես «հիմնարար և աննահանջ իրավունք»։
==== Ազատատենչների քննադատություն ====
Ազատականները և որոշ պահպանողականներ կարծում են, որ որոշակի իրավունքներ, որոնք պետք է ապահովվեն ուրիշների կողմից ուժային ներգործության միջոցով (օրինակ`օրինակ՝ հարկման), բացասում են այլ մարդկանց անօտարելի իրավունքները։ Ինչ վերաբերում է հռչակագրի 25-րդ հոդվածին անվճար բժշկական օգնության իրավունքի մասին, Էնդրյու Բիսելը (օբյեկտիվիզմի կողմնակից) պնդում էր, որ «Առողջապահությունը պարզապես ծառերի վրա չի աճում: Եթե դա ստեղծված է, որպեսզի լինի որոշների իրավունքը, իմաստը ապահովելու այդ իրավունքը պետք է առգրավվի մյուսներից... ոչ ոք չի ցանկանա ստանալ բժշկական կրթություն, երբ տարիների ուսուցման և դասավանդման դիմաց տրվող վարձատրությունը արդարացիորեն չի փոխհատուցվում, հակառակը, հիվանդները կկարծեն, թե իրավունք ունեն ինչ-որ մեկի ջանքերի նկատմամբ, և կառավարությունը կստրկացնի հենց այն գիտելիքները, որոնցից կախված է հիվանդների կյանքը»։
==== Կրթություն ====
Այլընտրանքային կրթության, մասնավորապես տգիտության շատ կողմնակիցներ համաձայն չեն 26-րդ հոդվածի հետ, որտեղ այն նախատեսում է, որ «…կրթությունը պետք է լինի պարտադիր»։ Ջոն Հոլթի և այլոց փիլիսոփայության մեջ պարտադիր կրթությունն ինքնին խախտում է մարդկանց իրավունքը խաղաղ կերպով հետապնդել իրենց սեփական շահերը.
 
:::::''Մարդու ոչ մի իրավունք, բացառությամբ կյանքի իրավունքն ինքնին, ավելի արմատական է համարվում քան սա: Անձի կրթություն ստանալու ազատությունը իր մտքի ազատության մի մասն է կազմում, նույնիսկ ավելի հիմնական քան իր խոսքի ազատությունը: Եթե մենք ինչ-որ մեկից խլում ենք նրա իրավունքը`իրավունքը՝ որոշելու, թե ինչով նա կցանկանա հետաքրքրվել, մենք կործանում ենք նրա մտքի ազատությունը: Ըստ էության, մենք ասում ենք`ենք՝ դու պետք է մտածես ոչ թե այն մասին, թե ինչն է քեզ հետաքրքրում և մտահոգում, այլ թե ինչն է հետաքրքրու ու անհանգստացնում մեզ:–Ջոն Հոլթ, Փախուստ մանկոիթյունից:''
:::::
«Պարտադիր» բառը մեկ անգամ է օգտագործված ամբողջ փաստաթղթում։ «Պարտադրել» բառը օգտագործված է երկու անգամ, այնուամենայնիվ, երկու անգամ էլ բառն օգտագործված է բացասական իմաստով։
 
==== Իրավունք հրաժարվելու սպանելուց ====
Այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են Միջազգային համաներման կազմակերպությունը և Պատերազմի հակառակորդների միջազգային միությունը պաշտպանել են «Իրավունքը հրաժարվելու սպանելուց»։ Պատերազմի հակառակորդների միջազգային միությունը հայտարարել է, որ զինվորական ծառայությունից գիտակցված հրաժարվելը հիմնականում, բայց դեռևս ոչ հստակորեն, բխում է ՄԻՀՀ-ի 18-րդ հոդվածից`հոդվածից՝ իրավունք մտքի, խղճի և կրոնի ազատության։
ՄԱԿ-ի շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվել`ձեռնարկվել՝ այդ իրավունքը առավել ճշգրիտ դարձնելու համար, բայց այդ քայլերը սահմանափակվել են երկրորդական, առավել «անկարևոր» Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերով։ Այդ իսկ պատճառով Միջազգային համաներման կազմակերպությունը կցանկանար ունենալ այդ իրավունքը «սահամններից դուրս» և բացահայտորեն որպես առաջնային փաստաթուղթ, մասնավորապես ՄԻՀՀ-ն ինքնին։
 
:::::''Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված իրավունքներին ևս մեկը կարող է ավելանալ: Դա «իրավունքն է հրաժարվելու սպանելուց»:– Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական, և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, Սին Մաքբրիդ, 1974թ. Նոբելյան դասախոսություն''
Տող 83.
 
=== Բանգկոկի հռչակագիր ===
Բանգկոկի հռչակագրում, որն ընդունվել է 1993թ.`՝ ասիական պետությունների նախարարների հանդիպման ժամանակ`ժամանակ՝ Մարդու իրավունքների համաշխարհային կոնֆերանսի նախօրեին, ասիական պետությունների կառավարությունները վերահաստատեցին իրենց պարտավորությունը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների նկատմամբ։ Նրանք ձևակերպեցին իրենց պատկերացումները մարդու իրավունքների փոխադարձ կախվածության ու անբաժանելիության մասին և ընդգծեցին մարդու իրավունքների համընդհանրության, օբյեկտիվության և ոչ ընտրողականության անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, նրանք կարևորեցին ինքնիշխանության և անմիջամտելիության սկզբունքները`սկզբունքները՝ կոչ անելով ավելի մեծ ուշադրություն դարձնել տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներին, մասնավորապես`մասնավորապես՝ տնտեսական զարգացման իրավունքին, քաղաքացիական և քաղաքական իարվունքներին։ Բանգկոկի հռչակագիրը համարվում է ասիական արժեքների հեռանկարի ուղենշային արտահայտությունը, որն առաջարկում է մարդու իրավունքների համընդհանրության շարունակական քննադատություն։
 
== Մարդու իրավունքների միջազգային օր ==
 
1950թ., ի պատիվ Հռչակագրի, ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է դեկտեմբերի 10-ին։ Տոնին մասնակցում են մարդիկ, տարբեր համայնքային և կրոնական խմբեր, խորհրդարաններ, կառավարություններ և, իհարկե, ինքը Միավորված ազգերի կազմակերպությունը։ Յուրաքանչյուր տասը տարին մեկ ձեռնարկվում են քարոզարշավներ`քարոզարշավներ՝ նպաստելու Հռչակագրի և անմիջականորեն մարդու իրավունքների իրագործմանը։ 2007թ. դեկտեմբերի 10-ին մեկնարկեց «Մարդկային արժանապատվություն և արդարություն բոլորիս համար» անունը կրող քարոզարշավը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները։ Այն տևեց ուղիղ մեկ տարի`տարի՝ մինչև 60-րդ հոբելյանը։
 
== Արտաքին հղումներ ==
Տող 94.
 
== Օգտագործված գրականություն ==
* [http://www.un.am/?laid=1&laid=2&com=module&module=static&id=201 հոդված`հոդված՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր]
* [http://www.youthforhumanrights.org/ru/what-are-human-rights/background-of-human-rights.html Предыстория прав человека] {{ru}}
* Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, նախաբան