«Ածուխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 102 interwiki links, now provided by Wikidata on d:q24489 (translate me)
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 2.
[[Պատկեր:Image 501.jpg|right|thumb |Քարածուխ]]
[[Պատկեր:Image 591.jpg|right|thumb |Քարածխի առաջացման սխեմատիկ պատկերը]]
Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող [[օգտակար հանածոներ]] են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում`ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով:
Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում [[միկրոօրգանիզմներ]]ի ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում [[հանքային լուծույթ]]ների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում [[տորֆ]]ը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ [[անտրացիտ]]ի: Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, [[ածխաթթու գազ]]ից և [[հանքային աղ]]երից [[սինթեզ]]ում են իրենց կենդանի մարմինը: Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ [[էներգիա]]ն:
[[Ածուխ]]ները կազմված են [[օրգանական]] (այրվող) և [[անօրգանական]] (չայրվող) բաղադրիչներից: Օրգանական մասը կազմում են [[բիտում]]ները, [[հումինային թթու]]ներն ու մնացորդային ածուխը: Անօրգանական հանքային մասը կազմում են [[ջուր]]ը (գորշ ածխի մոտ 50%-ը) և [[կալցիում]]ի, [[երկաթ]]ի, [[ալյումին]]ի, [[կալիում]]ի, [[նատրիումի սիլիկատ]]ները, [[ֆոսֆատ]]ները, [[սուլֆիդ]]ներն ու [[սուլֆատ]]ները:
Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը [[քարածուխ]]ն է, 48,5%-ը`ը՝ [[գորշ ածուխ]]ը:
Ածուխները հրաշալի [[վառելանյութ]] են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:
*Գորշ ածուխն ունի գորշ երանգավորում և թույլ փայլ: Ի տարբերություն քարածխի և անտրացիտի`անտրացիտի՝ նրա ածխացման աստիճանը ցածր է: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ, քան տորֆը: Գորշ ածուխները երիտասարդ կամ թերհաս ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի:
Գորշ ածխի խոշոր հանքավայրեր կան [[Գերմանիա]]յում, [[Չեխիա]]յում, ՌԴ-ում: ՀՀ-ում գորշ ածխի փոքր քանակներ կան [[Գեղարքունիք]]ի, Լոռու, [[Շիրակ]]ի (Ջաջուռ) մարզերում:
*Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը:
Տող 17.
*[[Անտրացիտ]]ը սև է՝ ուժեղ մետաղական փայլով: Հաճախ ունենում է մոխրավուն երանգ: Լավ [[էլեկտրահաղորդիչ]] է: Այրվում է թույլ բոցով, գրեթե առանց մոխրի, օդում չի ինքնայրվում, չի փշրվում: Անտրացիտի մեծ պաշարներ կան [[ԱՊՀ երկրներ]]ում, [[Չինաստան]]ում, [[ԱՄՆ]]-ում:
*[[Փայտածուխ]]ը սև, փխրուն նյութ է: Այն ստանում են փայտի չոր թորմամբ՝ առանց օդի, բարձր ջերմաստիճանում փայտն ածխացնելով: Փայտածուխը կազմում է չոր փայտի 30–40%-ը: Փայտածխի կտորում նշմարվում են բազմաթիվ փողանցքեր: Դրանք փայտի անոթներն են, որոնցով փոխադրվում են ծառը սնող նյութերը:
*Ակտիվացրած կամ ակտիվ ածուխը սև փոշի է կամ հատուկ պատրաստված հատիկներ: Այն պարունակում է 97% ածխածին և ունի ծակոտկեն կառուցվածք: Ակտիվացրած ածուխ ստանում են`են՝ փայտածուխը ջրային գոլորշիներով և ածխաթթվական գազով ակտիվացնելով: Հատկապես լավորակ ակտիվացրած ածուխ է ստացվում պտղակորիզների կեղևի ածխացումով: [[Ակտիվացրած ածուխ]]ն օգտագործվում է գազերի, գոլորշիների կլանման, վնասակար խառնուրդներից [[ջրային լուծույթ]]ների, այդ թվում՝ խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման համար: Ակտիվացրած ածխի շնորհիվ է, որ շաքարն ունի սպիտակ և ոչ թե դեղին գույն: Ակտիվացրած ածուխը կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ և հակագազերում: Դեղահաբերի ձևով այն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ արյունը մաքրելու և [[աղեստամոքսային համակարգ]]ում առաջացած գազերն ու թունավոր նյութերը կլանելու համար:
 
== Հայկական լեռնաշխարհի պաշարները ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ածուխ» էջից