«Ներդրումների կառավարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ներդրումների կառավարումըմենեջմենթը''' կազմակերպությունների կառավարման հատուկ կամ կոնկրետ կարևոր գործառույթներից է:
[[Ներդրումները]] շահույթ կամ սոցիալական արդյունք ստանալու նպատակով ձեռնարկատիրության ոլորտում կատարվող երկարաժամկետ [[ծախս]]երն են, որոնք կարող են իրագործվել ֆինանսական ([[փող]], [[արժեթղթեր]]), գույքային (շինություններ, սարքավորումներ, մեքենաներ) և ինտելեկտուալ (արտոնագիր, լիցենզիա) եղանակներով: Ներդնել, լայն առումով, նշանակում է՝ այսօր բաժանվել փողից՝ ապագայում ավելի մեծ գումար ստանալու համար:
Ներդրումների սուբյեկտներ են իրավաբանական ու ֆիզիկական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա, ինչպես նաև [[պետություն]]ը և միջազգային կազմակերպությունները: Ներդրումների օբյեկտներ են նոր գործարկվող, վերազինվող, վերակառուցվող և ընդլայնվող հիմնական միջոցները, արժեթղթերը, սեփականության այլ օբյեկտներ, գիտատեխնիկական արդյունքները, ինտելեկտուալ սեփականության իրավունքները: