«Ֆլուորեսցենցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Կատեգորիա:Կենսաքիմիա, Կենսաֆիզիկա'''Ֆլուորեսցենցիան''' մասնիկների կողմից լույսի ֆոտոնների առաք...»:
 
Տող 1.
[[Կատեգորիա:Կենսաքիմիա, Կենսաֆիզիկա]]'''Ֆլուորեսցենցիան''' մասնիկների կողմից լույսի ֆոտոնների առաքման երևույթն է: Ընդհանրապես, էլեկտրոնային գրգռված վիճակներից ֆոտոնների առաքման պրոցեսը կոչվում է լյումինեսցենցիա: Լյումինեսցենցիայի տարատեսակներից է ֆոտոլյումինեսցենցիան, որն իր հերթին ընդգրկում է երկու երևույթ` ֆլուորեսցենցիա և ֆոսֆորեսցենցիա` կախված հիմնական և գրգռված վիճակների բնույթից: Սինգլետ գրգռված վիճակում բարձր և ցածր էներգետիկ մակարդակներում գտնվող էլեկտրոնների սպինները ունեն հակառակ ուղղվածություն: Այլ կերպ ասած, այդ էլեկտրոնների սպինները զույգված են: Տրիպլետ վիճակում վերջիններս զույգված չեն, այսինքն ունեն միևնույն ուղղությունը: Գրգռված սինգլետ վիճակից հիմնական սինգլետ վիճակի անցնելիս էլեկտրոնի սպինի փոփոխություն չպետք է տեղի ունենա, ինչը սակայն տեղի ունի տրիպլետ վիճակից հիմնական սինգլետ վիճակի անցնելիս: Ֆլուորեսցենցիան ֆոտոնների այնպիսի առաքումն է, որի դեպքում էլեկտրոնների սպինների փոփոխություն տեղի չի ունենում: Իսկ ֆոսֆորեցենցիան այն առաքումն է, որը տեղի է ունենում տարբեր մուլտիպլետության վիճակների միջև անցումների ժամանակ (հիմնականում` գրգռված տրիպլետից հիմնական սինգլետ վիճակի անցնելիս): Որպես կանոն, ֆոսֆորեսցենցիան, ի տարբերություն ֆլուորեսցենցիայի, շեղված է դեպի ավելի երկարալիքային մարզը, ինչը պայմանավորված է առաքման ժամանակ տեղի ունեցող էներգիայի կորուստներով:
Լույսի կլանման և առաքման պրոցեսները պատկերված են Յաբլոնսկու դիագրամում: [[Image:Jablonski diagram Arm.jpg|thumb|right|Յաբլոնսկու դիագրամը]].