«Գրական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 674 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (re-categorisation per CFD, replaced: → (6) oգտվելով ԱՎԲ)
'''Գրական [[անուն]]''' ([[հունարեն|հուն.]]՝ ψευδώνυμος, [[լատիներեն|լատ.]]՝ pseudónymos - «սխալ անուն»; ψεύδος «փսեուդոս» - ''այլ'' և ὄνομα „օնոմա“ - ''անուն'') օգտագործվում է մարդու կողմից նրա հասարակական գործունեության (հատկապես [[արվեստ]]ի բնագավառում) մեջ իրական անվան փոխարեն։ Իրական անվան տակ հասկանում են այն անունը, որը մարդը ստացել է իր ծննդյան ժամանակ և օֆիցիալ գրանցված է, գրական անվան առկայության դեպքում կոչվում է '''ավտոնիմ''' (հուներենից)։ Արևելյան մշակույթում (օրինակ` [[Ճապոնիա|ճապոնականում]] և [[Չինաստան|չինականում]]) գրական անվան ընդունումը սոցիալական կարգավիճակի փոփոխման հետ միաժամանակ ինչ-որ ժամանակաշրջան անպայման էր։
 
Գրական անվան նպատակներին կարելի է դասել շատ երկար անունը ավելի կարճով փոխարինելու ձգտումը, ավելի հնչեղ անուն ստանալու նպատակը, մարդու ազգությունը գաղտնի պահելու ցանկությունը և այլն։ Շատ [[գրող]]ներ հայտնի են իրենց կեղծանունով՝ [[Պերճ Պռոշյան]] (Հովհաննես Առաքելյան), [[Րաֆֆի]] (Հակոբ Մելիք-Հակոբյան), [[Մուրացան]] (Գրիգոր Տեր-Գրիգորյան): Մի շարք հեղինակներ օգտագործել են բազմաթիվ Կեղծանուններ ([[Վոլտեր]]ը՝ 160-ից, [[Վ. Ի. Լենին]]ը՝ 150-ից ավելի): Շատ կեղծանուններ դարձել են իսկական անուն ([[Մոլիեր]], [[Ստենդալ]], [[Գորկի]], [[Շիրվանզադե]] և այլն):
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Անուններ]]
 
[[Կատեգորիա:Անթրոպոնիմիկա]]