«Վատիկան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Ընդհանուր տեղեկություններ ==
'''Վատիկան''', պապական [[քաղաք-պետություն]] [[Իտալիա]]յի [[մայրաքաղաք]] [[Հռոմ]]ի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Տարածքով ամենափոքր [[պետություն]]ն է (44 հա)։ Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին։ Վատիկանը հանդիսանում է [[Կաթոլիկություն|կաթոլիկական]] [[եկեղեցի|եկեղեցու]] գլուխ կանգնած [[Հռոմի պապ]]ի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգաջին կենտրոնը։ Պետության կարգավիճակը վերջնականորեն հաստատվել է 1929 թվականաին հատուկ հրովարտակով։ Հարուստ է ճարտարապետական [[հուշարձան]]ներով՝ կերտված Վերածննդի խոշորագույն վարպետների մտահղացմամբ՝ [[Ռաֆայել Սանտի]], [[Միքելանջելո]], Բեռնինի։ Կենտրոնը Պապական պալատն է և [[Հռոմի Սուրբ Պետրոս տաճար]]ը` կառուցված Սուրբ Պետրոս [[առաքյալ]]ի դամբարանի վրա։
:Խորքից գրված տող
Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը)՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են: Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է: Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը: Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527 թվականին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի: Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը: