«Էրզրումի վիլայեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 94.
Էրզրումի վիլայեթը Թուրքիայի ընդարձակ և բազմամարդ վիլայեթներից էր։ [[1905]] թ.-ին տարածքը 72 000 կմ<sup>2</sup> էր, բնակչությունը՝ 600 000 մարդ։
 
Ըստ Ա-Դոյի, [[1909]] թ.-ին Էրզրումի վիլայեթում հաշվվում էր մոտ 389 հայաբնակ գյուղ և 9 քաղաք, որոնք ունեին 159 593 բնակիչ, մի այլ տվյալով՝ ավելի քան 200 000 հայ։ Հայաբնակ քաղաքներն էին՝ [[Էրզրում]], [[Երզնկա]], [[Խնուս]], [[Բաբերդ]], [[Կարաքիլիսե]], [[Քղի]], [[Թոփրակ-կալե]], [[Կամախ]]։ Հայերն զբաղվում էին արհեստներով, առետրովառևտրով, երկրագործությամբ, անասնապահությամբ։ Ոչ միայն քաղաքները, այլն ամբողջական գյուղեր զբաղված էին առանձին, խիստ մասնագիտացված արհեստներով։
 
[[Գրիգոր Արծրունի]]ն նշում է, որ Էրզրումի գավառի [[Չիֆլիկ]] գյուղի բնակիչները հայտնի էին որպես հմուտ հյուսն-ատաղձագործներ, իսկ Օձնի գյուղինը՝ որպես քարակոփներ, որոնց արհեստները ժառանգաբար անցնում էին որդիներին։ Կանայք զբաղվում էին ջուլհակությամբ, ասեղնագործությամբ, գորգագործությամբ։
 
Հայաբնակ գյուղերում գործում էին հարյուրից ավելի վարժարաններ, որտեղ սովորում էին մոտ 8 000 երկսեռ աշակերտ։ [[1830]]—[[1878]] թթ.-ին Էրզրումից և հայաբնակ գյուղերից ավելի քան 9 000 ընտանիք գաղթեց ու բնակություն հաստատեց [[Անդրկովկաս]]ի տարբեր գավառներում։ Հետագայում, մինչև [[1915]] թ.-ի բռնագաղթը, այդ գուղերը վերաբնակեցվեցին հայերով։
 
== Հայությունը Մեծ եղեռնի տարիներին ==