«Էրզրումի վիլայեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ձևավորում
No edit summary
Տող 39.
|տարածք = 72 000
|բարձրության տեսակ =
|բնակավայրի կենտրոնի բարձրություն = 1960
|կլիմա =
|պաշտոնական լեզու = Հայերեն
Տող 48.
|ազգային կազմ = Հայեր (մինչև [[Մեծ եղեռն]]ը), Թուրքեր
|կրոնական կազմ = [[Քրիստոնյա]] (մինչև [[Մեծ եղեռն]]ը)
|էթնոհորոնիմ = բիթլիսցիէրզրումցի
|ժամային գոտի =
|DST =
Տող 76.
== Աշխարհագրություն ==
[[XIX դար]]ի վերջին [[XX դար]]ի սկզբին սահմաններն էին՝ հյուսիս-արևելքից [[Կարսի մարզ]]ը, որ գտնվում էր [[Ռուսաստան]]ի կազմում, հյուսիսից [[Տրապիզոնի վիլայեթ|Տրապիզոնի]], արևմուտքից [[Սեբաստիայի վիլայեթ|Սեբաստիայի]], հարավից [[Խարբերդի վիլայեթ|Խարբերդի]], [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]] և [[Վանի վիլայեթ|Վանի]] վիլայեթները։ Իր տարածքով հիմնականում համապատասխանում է պատմական [[Մեծ Հայք]]ի [[Բարձր Հայք]] նահանգին։
 
Էրզրումի վիլայեթն ընդհանուր առմամբ ունի հարթ մակերևույթ։ Ընդգրկում է Էրզրումի, Երզնկայի, Կամախի սարահարթերը, ինչպես նաև Շաղագոմքի, Աշկալայի, Ալաշկերտի, Բասենի և Դութաղի դաշտերը։ Բնական սահմանները հս-ում կազմում էին Անտիպոնտական, հվ-ում՝ Բյուրակն-Մնձուրյան, արլ-ում՝ Հայկական պար, արմ-ում՝ Արևմտյան Եփրատ գետի ջրբաժան բարձրությունները։ Էրզրումի սարահարթի միջին բարձրությունը ծովի մակերևույթից հասնում է 1960 մ։ Առանձին լեռնագագաթներից նշանավոր են Մարիամը, Գոհանամը, Այծպտկունքը, Թոփդաղը, Սուրբ Նշանը և Դումլուն։ Ունի խիտ գետային ցանց։ Նրա սահմաններում են սկիզբ առնում Արևմտյան և Արևելյան Եփրատ, Արաքս և Ճորոխ գետերը։ Էրզրումի դաշտի կենտրոնով հոսում է Արևմտյան Եփրատը, որն այդ մասում առաջացրել է եղեգներով ծածկված ընդարձակ ճահիճ-լիճ։ Հայ մատենագիրներն այն կոչել են Կարնո շամբ, Մոր, ժողով ջուրց, իսկ Ղազար Փարպեցին նույնիսկ՝ Ծով Կարնո։ Է. վ. հռչակված էր իր աղբյուրներով և հանքային ջրերով։ Էրզրում քաղաքի բակերում, փողոցներում և առանձին տներում XIX դարում հաշվվում էին մոտ 500 աղբյուր։
 
== Կլիմա ==
Կլիման խիստ ցամաքային է, սակայն առողջարար։ Տարվա մոտ 6 ամիսը երկրամասը ծածկված է լինում ձյան հաստ շերտով։ Հողերն արգավանդ են, բերքառատ։
 
== Պատմություն ==
Օսմանյան թուրքերը պարսիկներից այն գրավել են [[1514]] թ.-ին, Չալդրանի ճակատամարտից հետո։ Ռուսները երեք անգամ ([[1829]], [[1878]], [[1916]]) գրավել են Էրզրումի վիլայեթի մեծ մասը և ստիպված վերադարձրել թուրքերին։ [[1877]]—[[1878]] թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ [[Հայկական հարց]]ը գրավեց միջազգային դիվանագիտության ուշադրությունը, թուրքական կառավարությունը ձգտում էր [[Արևմտյան Հայաստան]]ը բաժան-բաժան անել այնպիսի վարչական միավորների, որտեղ հայերը փոքրամասնություն կազմեին։ Այդ նպատակով Էրզրումի վիլայեթը բաժանվեց Էրզրումի, Վանի, Հեքյարիի և Մուշի վիլայեթների։
 
Էրզրումի վիլայեթը Թուրքիայի ընդարձակ և բազմամարդ վիլայեթներից էր։ 1905 թ.-ին տարածքը 72 000 կմ<sup>2</sup> էր, բնակչությունը՝ 600 000 մարդ, այն վարչականորեն բաժանված էր երեք սանջակի՝ Էրզրումի, Երզնկայի և Բայագետի, 18 գավառի և 154 գավառակի։ էրզրումի սանջակի մեջ մտնում էին 9 գավառ՝ Էրզրումի, Բասենի, Խնուսի, Դերջանի, Քղիի, Բաբերդի, Սպերի, Կիսկիմի և Թորթումի։ Բայազետի սանջակը տարածվում էր վիլայեթի ես-արլ. մասում։ Նրա մեջ մտնում էին 5 գավառ՝ Բայազետի, Դիադինի, Կարաքիլիսեի, Ալաշկերտի և Դութաղի։ Երզնկայի սանջակը գրավում էր վիլայեթի արմ. մասը, որի մեջ մտնում էր 4 գավառ՝ Կամախի, Կերճանիսի, Ղուզուջանի և Կուրուչայի։ 1920-ական թթ. նախկին է.Էրզրումի վ-իվիլայեթի տարածքը վերաբաժանվեց մի քանի ավելի փոքր վիլայեթների, բայց համանուն վիլայեթը Էրզրում կենտրոնով պահպանվեց։ է. վ.Չնայած ընդհանուրցուրտ առմամբ ունի հարթ մակերևույթ։ Ընդգրկում է Էրզրումիկլիմային, Երզնկայի, ԿամախիԴերջանի սարահարթերը, ինչպես նաև Շաղագոմքի,և Աշկալայի, Ալաշկերտի, Բասենի և Դութաղի դաշտերը։ Բնական սահմանները հս-ում կազմում էին Անտիպոնտական, հվ-ում՝ Բյուրակն-Մնձուրյան, արլ-ում՝ Հայկական պար, արմ-ում՝ Արևմտյան Եփրատ գետի ջրբաժան բարձրությունները։ էրզրումի սարահարթի միջին բարձրությունը ծովի մակերևույթիցդաշտերում հասնումկարելի է 1960մշակել մ։ Առանձին լեռնագագաթներից նշանավոր են Մարիամըբամբակ, Գոհանամըբրինձ, Այծպտկունքը, Թոփդաղը, Սուրբ Նշանըմրգատու և Դումլուն։խաղողի Ունիայգիներ։ խիտՀատկապես գետային ցանց։ Նրա սահմաններումլավ են սկիզբ առնում Արևմտյան և Արևելյան Եփրատ, Արաքս ևաճում Ճորոխհացահատիկային գետերը։բույսերը։
 
Ըստ Ա-Դոյի, 1909-ին Էրզրումի վիլայեթում հաշվվում էր մոտ 389 հայաբնակ գյուղ և 9 քաղաք, որոնք ունեին 159593 բնակիչ, մի այլ տվյալով՝ ավելի քան 200 հզ. հայ։ Հայաբնակ քաղաքներն էին՝ էրզրում, Երզնկա, խնուս, Բաբերդ, Կարաքիլիսե, Քղի, Թոփրակ-կալե, Կամախ։ Հայերն զբաղվում էին արհեստներով, առետրով, երկրագործությամբ , անասնապահությամբ։ Ոչ միայն քաղաքները, այլն ամբողջական գյուղեր զբաղված էին առանձին, խիստ մասնագիտացված արհեստներով։ Գ. Արծրունին նշում է, որ Էրզրումի գավառի Չիֆլիկ գյուղի բնակիչները հայտնի էին որպես հմուտ հյուսն-ատաղձագործներ, իսկ Օձնի գյուղինը՝ որպես քարակոփներ, որոնց արհեստները ժառանգաբար անցնում էին որդիներին։ Կանայք զբաղվում էին ջուլհակությամբ, ասեղնագործությամբ, գորգագործությամբ։ Հայաբնակ գյուղերում գործում էին հարյուրից ավելի վարժարաններ, որտեղ սովորում էին մոտ 8 հզ. երկսեռ աշակերտ։ 1830—1878-ին Էրզրումից և հայաբնակ գյուղերից ավելի քան 9 հզ. ընտանիք գաղթեց ու բնակություն հաստատեց Անդրկովկասի տարբեր գավառներում։ Հետագայում, մինչե 1915-ի բռնագաղթը, այդ գուղերը վերաբնակեցվեցին հայերով։ 1895—96-ին, համիդյան կոտորածների ժամանակ, է. վ-ում ես տասնյակ գյուղեր ավերվեցին և հարյուրավոր հայեր զոհվեցին։ 1915-ի բռնագաղթի ժամանակ հայաբնակ գյուղերն իսպառ դատարկվեցին։ Բռնությամբ տեղահանված բնակիչների մեծ մասը զոհվեց թուրք ջարդարարների ձեռքով տարագրության ճանապարհին՝ մասնավորապես Կամախի կիրճում։
 
{{Արևմտյան Հայաստանի վիլայեթներ}}