«Բանկերի ներքին վերահսկողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Բանկի ներքին վերահսկողության համակարգ''' - Բանկի կառուցվածքային միավորների կողմից իրականացվող...»:
(Տարբերություն չկա)

17:41, 25 Նոյեմբերի 2013-ի տարբերակ


Բանկի ներքին վերահսկողության համակարգ - Բանկի կառուցվածքային միավորների կողմից իրականացվող այն աշխատանքների ամբողջությունը, որոնց նպատակն է ապահովել բանկի անվտանգ և արդյունավետ աշխատանքը: Վերջիններս առաջնորդվում են բանկի համապատասխան մարմինների մշակած կանոնակարգերով, որոնք իրենց հերթին բանկի ընդհանուր քաղաքականության մասն են կազմում: Ներքին վերահսկողության օղակների նկատմամբ բանկի ղեկավարության վարած քաղաքականությունն է ձևավորում նրանց նկատմամբ վերաբերմունքը բանկում: Կարևոր է, որ այդ օղակների հետ հարաբերությունները այլ ստորաբաժանումների կողմից լինեն գործընկերային: Նման համակարգի ստեղծման նպատակը բանկի ընդհանուր վիճակի կայունության ապահովումն է, վտանգավոր երևույթների ժամանակին հայտնաբերումը և դրանց հակազդումը` չսպասելով արտաքին հսկողության մարմինների արձագանքին:

Ներքին հսկողության հիմնական հասկացությունները - անկախություն, ռիսկ և հսկողություն: Այս երեք հասկացությունների գոյությունը պարտադիր է միաժամանակ: Հակառակ դեպքում, եթե ներքին հսկողության համակարգը հնարավորություն չունենա անկաշկանդ տալ իր եզրակացությունները և գնահատականները, չտիրապետի և խորությամբ չկարողանա գնահատել բանկի ռիսկերը, հսկողության ընտրված մեթոդը համարժեք չլինի ռիսկի բավարար գնահատման համար, ապա կարելի է ասել, որ ներքին վերահսկողության համակարգը, որպես այդպիսին, կայացած չէ:

Բանկերի ներքին վերահսկողության հիմնական սկզբունքները. Ամբողջականության սկզբունք – Ներքին հսկողության համակարգը ընդգրկում է ողջ կազմակերպությունը, դրա բոլոր ներքին օղակներն ու կապուղիները:

Կանխարգելման սկզբունք - Ներքին հսկողության համակարգը հիմնված է կազմակերպության կողմից իրականացվող գործառնությունների և գործողությունների նախապատրաստման, ներդրման ու իրականացման փուլերի ընթացքում հնարավոր ռիսկերի կանխատեսման, գնահատման և դրանց սահմանափակման հիմնադրույթների վրա:

Կենսունակության սկզբունք - Ներքին հսկողության համակարգը պետք է լինի կենսունակ, հասկանալի ու ընդունելի լինի կազմակերպության ողջ անձնակազմի համար և ապահովի կառավարչական մոտեցումների ու պրակտիկ գործունեության խելամիտ հավասարակշռվածություն: Այն պետք է ամբողջությամբ համապատասխանի կազմակերպության գործունեության միջավայրին:

Կատարելագործման սկզբունք - Ներքին հսկողության համակարգը պետք է լինի ճկուն և ունենա անընդհատ կատարելագործման ու զարգացման ներքին մեխանիզմներ:

Ներքին հսկողության հիմնական խնդիրները.

v բանկի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը ,

v բանկի գործունեության ընթացքում հայտնաբերված թերությունների, բացթողումների և խախտումների վերացմանն ուղղված արդյունավետ որոշումների ընդունումը,

v բանկային գործունեության ռիսկերի արդյունավետ կառավարման պահանջների կատարումը ,

v հաշվապահական, ֆինանսական հաշվետվությունների մեջ բանկի գործունեության իրական և համարժեք արտացոլումը,

v բանկի ակտիվների պահպանությունը,

v բանկի պարտավորությունների հսկողությունը, արտաքին աուդիտորների, պետական վերահսկողության մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը:

Ներքին հսկողության հիմնական նպատակները.

v Գործառնական արդյունավետության ապահովում (գործառնական նպատակ), որը նշանակում է առաջին հերթին ապահովել բանկի ակտիվների արդյունավետ օգտագործումը և դրանց ապահովությունը կորուստներից, ապահովել բանկի անձնակազմի կողմից ամենաարդյունավետ ճանապարհով նպատակների նվաճումը նվազագույն բանկային ռիսկերի պայմաններում

v Ֆինանսական և կառավարման տեղեկատվության հուսալիության, ամբողջականության և ժամկետայնության ապահովում (տեղեկատվության նպատակ):