«Բալլադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
18-րդ դարի վերջերից բալլադի թե՛ [[բովանդակություն]]ը, թե՛ [[ձև]]ը զգալի փոփոխության են ենթարկվում։ Ռոմանտիկ բանաստեղծները բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում [[երկխոսություն]]ները, որոնց միջոցով էլ հաճախ առաջ է շարժվում գործողությունը։ Դեպքերի նկարագրությունը միշտ ենթարկվում էր հեղինակի քնարական մտահղացմանը, հուզական ուժեղ տպավորության հասնելու նպատակին։ Պատմվում են միայն գործողության հիմնական օղակները, առանց կապակցող բացատրությունների։ Այդ հատկանիշների, որոնք արդեն հատուկ էին [[Ֆրիդրիխ Շիլլեր|Շիլլերի]], [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթեի]], [[Վալտեր Սքոթ]]ի բալլադներին, զգալի չափով պահպանվեցին նաև ժանրի պատմության հետագա փուլերում։
 
Ռոմանտիկ բանաստեղծների բալլադներում գործողությունը հաճախ իրական աշխարհ իցաշխարհից տեղափոխվում էր երևեկայության ոլորտը, ներկայացվում իբրև խորհրդավոր ուժերի և հրաշապատում երևույթների թատերաբեմ։ Հաճախ հանդես էին գալիս ուրվականներ, կենդանացող մեռելներ, ոգիներ, սատանաներ ու կմախքներ, չարագուշակ գերեզման ու խորհրդավոր լուսին։ Իսկ ռեալիստ բանաստեղծները՝ [[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկինը]], [[Ռոբերտ Բըրնս]]ը, [[Հովհաննես Թումանյան|Հ. Թումանյանը]], պահպանելով հադերձ սյուժեի ավանդական-լեգենդային հիմքը, շատ պատկերների պայմանական և անսովոր բնույթը, բալլադն օժտեցին կյանքի իրական գծերով, կենդանի խոսակցական լեզվով (օր.՝ [[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկինի]] «Ջրահեղձը»)։
 
[[Ժանր]]ի դասական օրինակներ են անգլիական ժողովրդական բալլադները [[Ռուբին Հուդ]]ի մասին, [[Գյոթե]]ի «Անտառի արքան», [[Ալեքսանդր Պուշկին]]ի «Օլեգի երգը», «Ջրահեղձը»: [[Հայ գրականություն|Հայ գրականության]] մեջ բալլադի լավագույն օրինակներ են [[Հովհաննես Թումանյան|Հ. Թումանյանի]] «Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը», [[Ավետիք Իսահակյան]]ի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը», «Ասպետի սերը», [[Հովհաննես Հովհաննիսյան|Հովհ. Հովհաննիսյանի]] «Արտավազդը» և այլն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բալլադ» էջից