«Ադանայի վիլայեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում
Տող 106.
== Ադանայի վիլայեթը Աբդուլ Համիդ II-ի և Մեծ Եղեռնի ժամանակաշրջանում ==
[[Աբդուլ-Համիդ II]]-ի և երիտթուրքերի օրոք կազմակերպված հայ բնակչության ջարդերը ([[Ադանայի կոտորած]] 1909), ապա և [[Հայոց Ցեղասպանություն|1915 թ.-ի տեղահանությունն ու եղեռնը]] ավերեցին վիլայեթի տնտեսությունը։ երբ 1919 թ.-ին ֆրանսիական բանակը հայ կամավորականների օժանդակությամբ գրավեց Ադանայի վիլայեթը, շատ հայեր վերադարձան այնտեղ՝ հույս դնելով ֆրանսիացիների պաշտպանության վրա։ Սակայն [[Անկարա]]յի 1921 թ.-ի հոկտեմբերի 20-ի պայմանագրի (Թուրք-Ֆրանսիական համաձայնագիր 1921) համաձայն ֆրանսիացիները 1922 թ.-ի հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին վիլայեթն ու հեռացան։ Նոր կոտորածի սպառնալիքը [[Կիլիկիա]]յի 150 000 հայերին ստիպեց տեղափոխվել [[Սիրիա]] և [[Հունաստան]]։ Այժմ փոքրաթիվ հայեր բնակվում են [[Մերսին]] և [[Տարսոն]] քաղաքներում։ Ներկայիս Ադանայի վիլայեթի տարածքը 17300 կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 1965 թ. դրությամբ՝ 902 700։
 
== Վարչական բաժանում ==
Ադանայի վիլայեթի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառները.
* [[Ադանայի գավառ|Ադանա]]
* [[Իչելի գավառ|Իչել]]
* [[Ջեբելբերեքեթի գավառ|Ջեբելբերեքեթ]]
* [[Սիսի գավառ|Սիս]]
* [[Ուլաշի գավառ|Ուլաշ]]
 
== Իչելի սանջակ ==
Իչելի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները.<ref name=texanunneri_bararan_1>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 533</ref>
* [[Անամուռի գավառակ|Անամուռ]]
* [[Գյուլնարի գավառակ|Գյուլնար]]
* [[Էրմենեկի գավառակ|Էրմենեկ]]
* [[Մութի գավառակ|Մութ]]
* [[Սելևկիայի գավառակ|Սելևկիա]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 68-69}}