«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}1981 թ. մայիսի 25-ին Աբու Դաբիում անցկացվող խորհրդաժողովի ժամանակ Պարսից ծոցի վեց միապետական կարգեր ունեցող արաբական պետությունները՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և Օմանը ստորագրեցին պայմանագիր՝ Պարսից ծոցի Համագործակցության Խորհրդի ստեղծման վերաբերյալ: Նշենք, որ վերոնշյալ խորհրդի ստեղծման նախնական որոշումն ընդունվել էր դեռ 1981 թ. փետրվարի 4-ին Էր-Ռիյադում կայացած խորհրդաժողովի ժամանակ, որն արդեն մայիսին պաշտոնապես ամրագրվեց Աբու Դաբիում: Կազմակերպության շտաբ-կայանը տեղակայվեց Էր-Ռիադում, ինչն ընդգծում էր Սաուդյան Արաբիայի գերիշխող դերը կազմակերպությունում:
Ծոցի Համագործակցության Խորհուրդն ունի կառուցվածքային համակարգ, որը բաղկացած է հետևյալ ստորաբաժանումներից` Գերագույն խորհրդից, Նախարարական խորհրդից, Գլխավոր քարտուղարությունից:
Գերագույն խորհուրդը ԾՀԽ-ի որոշում ընդունող ամենաբարձր մարմինն է, որի կազմի մեջ մտնում են Խորհրդի անդամ երկրների ղեկավարները: Գերագույն խորհրդի շրջանակներում հանդիպումները տեղի են ունենում պարբերաբար` տարին մեկ անգամ կամ արտահերթ կարգով` ըստ անդամ երկրների պահանջի: