«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
 
1. Հաշվի առնելով բոլոր անդամ երկրների շահերը՝ տարորոշել ԾՀԽ-ի հիմնական քաղաքականությունը և նպատակները
 
2. Տարորոշել այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հաստատման հիմքերը
 
3. Տարորոշել «Վեճերի լուծման հանձնաժողովի» գործընթացային կանոնները
 
4. Դիտարկել Նախարարական խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունները, զեկույցները և այն վավերականացնել
 
5. Վերանայել զեկույցները և ուսումնասիրությունները, որոնք նախապատրաստվել են Գլխավոր Քարտուղարության կողմից
 
6. Նշանակել Գլխավոր քարտուղարին
 
7. Փոփոխություններ կատարել Համագործակցության խորհրդի կանոնադրության մեջ
 
8. Հաստատել Խորհրդի ներքին ընթացակարգային կանոնները
 
9. Հաստատել Գլխավոր քարտուղարության բյուջեն
 
Տող 20 ⟶ 28՝
 
1. Մշակել ԾՀԽ-ի արտաքին քաղաքականությունը, նախապատրաստել հանձնարարականներ, ուսումնասիրություններ և ծրագրեր, որոնք միտում ունեն զարգացնելու զանազան ոլորտներում ԾՀԽ-ի անդամ երկրների միջև համագործակցությունը
 
2. Խրախուսել, զարգացնել և համակարգել տարբեր ոլորտներում կազմակերպության անդամ երկրների գործողությունները
 
3. Հաշվի առնել նախարարների կողմից ներկայացված հանձնարարականները քաղաքականության ձևավորման ժամանակ
 
4. Ներկայացնել առաջարկներ Գերագույն խորհրդին ԾՀԽ-ի Կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:
 
Նշենք, որ Նախարարական խորհրդում որոշումներն ընդունվում են մեծամասնության ձայների արդյունքում:
 
Տող 29 ⟶ 41՝
Գլխավոր քարտուղարությունը կազմվում է Գերագույն խորհրդի կողմից: Գլխավոր քարտուղարության հիմնական գործառույթներն են ՝
1. ԾՀԽ-ի անդամ երկրների համագործակցության և համակարգման վերաբերյալ ուսումնասիրությունների, նախագծերի և ծրագրերի պատրաստում
 
2. Պարբերաբար պատրաստել զեկույցներ ԾՀԽ-ի կատարած աշխատանքների վերաբերյալ
 
3. Հետևողական լինել անդամ երկրների կողմից Գերագույն խորհրդի և Նախարարական խորհրդի որոշումների և հանձնարարականների իրականացման հարցում
 
4. Պատրաստել Գերագույն խորհրդի և Նախարարական խորհրդի կողմից պահանջվող զեկույցները և ուսումնասիրությունները
 
5. Պատրաստել վարչական և ֆինանսական հարցերի կարգավորմանը վերաբերող նախագծեր, որոնք կնպաստեն ԾՀԽ-ի աճին և զարգացմանը
 
6. Վերջնական հաշվարկների տեսքով Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել ԾՀԽ-ի բյուջեն, որը կազմվում է անդամ երկրների հավասար ներդրումների արդյունքում:
 
7. Ըստ անհրաժեշտության՝ Նախարարական խորհրդի նախագահին առաջարկել Խորհրդի արտահերթ նիստ:
 
Տող 39 ⟶ 57՝
 
1. ֆինանսական և վարչական հարցերով զբաղվող վարչությունը
 
2. իրավական հարցերի մշտական վարչությունը
 
3. շրջակա միջավայրի և մարդկային ռեսուրսների մշտական վարչությունը
 
4. տնտեսական հարցերի մշտական վարչությունը
 
5. քաղաքական հարցերի մշտական վարչությունը
 
Վերոնշյալ վարչությունները վերահսկողություն են սահմանում կազմակերպության 21 բաժիների վրա: