«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
Գերագույն խորհրդին կից գործում է «Վեճերի լուծման հանձնաժողովը», որի գործառույթն անդամ երկրների միջև ծագած խնդիրների լուծումն է:
Գերագույն խորհրդի նպատակն է իրականացնել Ծոցի Համագործակցության խորհրդի հետևյալ գործառույթները՝
 
1. Հաշվի առնելով բոլոր անդամ երկրների շահերը՝ տարորոշել ԾՀԽ-ի հիմնական քաղաքականությունը և նպատակները
2. Տարորոշել այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հաստատման հիմքերը
Տող 13 ⟶ 14՝
8. Հաստատել Խորհրդի ներքին ընթացակարգային կանոնները
9. Հաստատել Գլխավոր քարտուղարության բյուջեն
 
Նախարարական խորհուրդ
 
Այն բաղկացած է ԾՀԽ-ի անդամ երկրների արտգործնախարարներից: Պարբերական հանդիպումները տեղի են ունենում ամեն երեք ամիսը մեկ, իսկ արտահերթ հանդիպումները` ըստ անդամ երկրների պահանջի: Նախարարական խորհրդի գործառույթներն են՝
 
1. Մշակել ԾՀԽ-ի արտաքին քաղաքականությունը, նախապատրաստել հանձնարարականներ, ուսումնասիրություններ և ծրագրեր, որոնք միտում ունեն զարգացնելու զանազան ոլորտներում ԾՀԽ-ի անդամ երկրների միջև համագործակցությունը
2. Խրախուսել, զարգացնել և համակարգել տարբեր ոլորտներում կազմակերպության անդամ երկրների գործողությունները
Տող 20 ⟶ 24՝
4. Ներկայացնել առաջարկներ Գերագույն խորհրդին ԾՀԽ-ի Կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:
Նշենք, որ Նախարարական խորհրդում որոշումներն ընդունվում են մեծամասնության ձայների արդյունքում:
 
Գլխավոր քարտուղարություն
 
Գլխավոր քարտուղարությունը կազմվում է Գերագույն խորհրդի կողմից: Գլխավոր քարտուղարության հիմնական գործառույթներն են ՝
1. ԾՀԽ-ի անդամ երկրների համագործակցության և համակարգման վերաբերյալ ուսումնասիրությունների, նախագծերի և ծրագրերի պատրաստում
Տող 29 ⟶ 35՝
6. Վերջնական հաշվարկների տեսքով Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել ԾՀԽ-ի բյուջեն, որը կազմվում է անդամ երկրների հավասար ներդրումների արդյունքում:
7. Ըստ անհրաժեշտության՝ Նախարարական խորհրդի նախագահին առաջարկել Խորհրդի արտահերթ նիստ:
 
Գլխավոր քարտուղարության իրավասության տակ են գտնվում Տեղեկատվական կենտրոնը և հինգ վարչությունները`
 
1. ֆինանսական և վարչական հարցերով զբաղվող վարչությունը
2. իրավական հարցերի մշտական վարչությունը
Տող 36 ⟶ 44՝
5. քաղաքական հարցերի մշտական վարչությունը
Վերոնշյալ վարչությունները վերահսկողություն են սահմանում կազմակերպության 21 բաժիների վրա:
 
Արդեն 1981 թ. նոյեմբերի 11-ին ԾՀԽ-ի անդամ երկրների միջև կնքվեց միասնական տնտեսական համաձայնագիր, որը նպատակ էր հետապնդում համակարգելու և դյուրացնելու վեց պետությունների միջև իրականացվող առևտրափոխանակությունը, կապիտալի տեղաշարժը, տեխնոլոգիական և ֆինանսական համագործակցությունը :
1981 թ. վերջին Սաուդյան Արաբիան կնքեց անվտանգության վերաբերյալ երկկողմանի պայմանագրեր Կատարի, ԱՄԷ և Բահրեյնի հետ, 1982 թ. մարտին նմանօրինակ պայմանագիր ստորագրեց նաև Օմանի հետ: Մեծ ջանքեր պահանջվեցին Սաուդյան Արաբիայից Քուվեյթի հետ նմանատիպ պայմանագիր կնքելու համար, քանի որ վերջինս մտավախություն ուներ, որ այդ պայմանագրով ԾՀԽ-ի անդամ երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, իրավունք կստանան միջամտելու Քուվեյթի ներքին գործերին: