«Ռուբեն Հովսեփյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
interwiki
No edit summary
Տող 1.
'''Ռուբեն Գեորգիի Հովսեփյան''' (ծ. 1939 թ. մայիսի 5, [[Երևան]]), գրող։ Ավարտել է [[ԵՊՀ]] երկրաբանական ֆակուլտետը (1962)։ 1982-87-ին՝ [[«Սովետական գրող»]] (այժմ՝ [[«Նաիրի»]]) հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989-ին՝ [[ՀԳՄ]] քարտուղար, 1989-ից՝ [[«Նորք»]] ամսագրի գլխավոր խմբագիր։ Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ [«Որոնումներ», 1965, «Երկու վիպակ։ Ճիչ։ Հայոց թաղ», 1970, [[«Հնձան»]], 1972 (համանուն կինոնկար, 1973), [[«Ամենատաք երկիրը»]], 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)]։ Թարգմանել է [[Լև Տոլստոյ]]ի ստեղծագործություններից, [[Գաբրիել Գարսիա Մարկես|Գ.Գ. Մարկեսի]] «[[Հարյուր տարվա մենություն]]ը»։ ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ (1980)։

== Գրականություն ==
'''ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՄ'''
Գեղարվեստական լեզուն ստեղծվում և գործածվում է գեղարվեստական գրականության մեջ: Գեղարվեստական ոճի հիմնական հատկանիշը խոսքի պատկերավորությունն է, հուզականությունը և արտահայտչականությունը, որոնք ստեղծվում են լեզվի պատկերավորության, արտահայտչական բազմաթիվ միջոցներով ու ոճական հնարանքներով:
Պատկերավորման միջոցներից է համեմատությունը:
Համեմատության ճիշտ կառուցումը պայմանավորված է գրողի գեղարվեստական մտածողությամբ, կախված է նրա դիտողականությունից, արտաքին առարկաների ու երևույթների միջև եղած կապերն ու ընդհանրությունները տեսնելու, դրանք բանաստեղծորեն ընկալելու և զգալու ունակությունից:

'''''1.''''' Համեմատությունը սովորաբար բաղկացած է լինում երեք անդամից` այն առարկան, որը համեմատվում է, այն առարկան, որի հետ համեմատվում է և այն հատկանիշը, որի հիման վրա կատարվում է համեմատությունը:
Ռուբեն Հովսեփյանի արձակում եռանդամ համեմատությունները զգալի թիվ են կազմում:
Օրինակ` Առաջնորդը փոքր-ինչ բացեց գիրկը և տեսավ, որ չորացած աղվամազը որդու վրա բուսել-ցցվել է գարնան ծիլերի պես:
Այստեղ առկա է համեմատության երեք անդամներն էլ. չորացած աղվամազը համեմատվում է գարնան ծիլերի հետ, որոնց միավորում է բուսել-ցցվելու ընդհանուր հատկանիշը:

'''''2.''''' Երբեմն համեմատության մեջ բացակայում է այն հատկանիշը, որի հիման վրա կատարվում է համեմատությունը:
Օրինակ` Մինչ տղմոտ հատակ հասնելը նա սուզվեց քարի պես և ոչ քնած էր, ոչ արթուն:
Բերված օրինակում առկա են համեմատվող առարկաները, բայց բացակայում է այն հատկանիշը, որի հիման վրա կատարվել է համեմատությունը (քարի պես` ուժգին իմաստով):

'''''3.''''' Համեմատությունները լինում են հաստատական և ժխտական: Դրանք երբեմն հանդես են գալիս նույն համատեքստում միաժամանակ, որով ավելի է ընդգծվում պատկերավորությունը:
''ա)'' ''Հաստատական համեմատություններ''.
Հովսեփյանի արձակը հարուստ է հաստատական համեմատությունների օրինակներով:
Օրինակ` Պաշտպանության նախարարը, խռոված երեխայի նման, դուրս գալ էր ցանկանում: Նրանց նստատեղերով թաղեցիներն իմանում էին օրվա ժամը:
''բ)'' ''Ժխտական համեմատություններ''. օրինակ` Խմիկ Խաթունը աստված չէր, որ ջուր ստեղծեր ու հիանար ստեղծածով:
Այստեղ Խմիկ Խաթունը համեմատվում է աստծո հետ, և միաժամանակ ժխտվում է նրա աստված լինելը:
''գ)'' ''Հաստատական – ժխտական տիպի համեմատություններ''. օրինակ` Այնպես էլ խոշորն էր, այնպես ախորժելի, ասես տանձ չէր, այլ ծորուն մեղր:

'''''4.''''' Համեմատությունը կարող է լինել նաև հեգնական, երբ հարցական բնութի հաստատական նախադասությունը իրականում ենթադրվում է որպես ժխտական նախադասություն:
Օրինակ` Դու տղամարդ ե՞ս, դու կապած աղվես ես: Մի տանիքն ի՞նչ է, որ մարդավարի չես ծեփում և այլն:
Իրականում խոսողն ուզում է ասել` դու տղամարդ չես:

'''''5.''''' Ռ.Հովսեփյանի ստեղծագործություններում կան այնպիսի կառույցներ, երբ միևնույն նախադասության մեջ միաժամանակ գոյություն ունի և' համեմատություն, և' փոխաբերություն:
Օրինակ` Հառաչում է լիճը անզավակ մոր նման: Լիճը համեմատվում է անզավակ մոր հետ` հմմտ. և հառաչող լիճ` փխբ.: Առավոտից իրիկուն չորուկ-չորուկ կոճղերի նման նստոտում էին (նրանք) մեր տան պատի տակ: Շղթան պոկվել էր կեսից, մնացած կեսը օձի նման վազում էր շան ետևից: Անտառն էլ խաղաղ չէ. Երբ սխալ հաշվարկված արկեր են ընկնում, անտառը թշշում է կրակ կուլ տված ծովի պես:
Ամփոփելով` նկատենք, որ Ռուբեն Հովսեփյանի խոսքը դիպուկ է, պարզ, միևնույն ժամանակ խորը: Նրա արձակում բավականին շատ են համեմատությունները` իրենց ուրույն ոճական կիրառություններով և տարատեսակներով: Առավել շատ են հանդիպում հաստատական, երկանդամ և եռանդամ համեմատությունները մյուս տեսակների համեմատ
==Երկեր==
*Ընտիր երկեր, Երևան, 1987։