«Դիարբեքիրի վիլայեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Շտկվում են կրկնակի վերահղումները Դիարբեքիրի նահանգ -ին
No edit summary
Տող 1.
{{Արևմտյան Հայաստանի բնակավայրեր
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Դիարբեքիրի նահանգ]]
|հայերեն անվանում =
|բնագիր անվանում = Դիարբեքիրի վիլայեթ
|ենթարկում =
|երկիր = Արևմտյան Հայաստան
|պատկեր = Diyarbakir Vilayet, Ottoman Empire (1900).png
|զինանշան =
|զինանշանի լայնություն =
|զինանշանի նկարագրում =
|դրոշ =
|դրոշի լայնություն =
|դրոշի նկարագրում =
|lat_dir = |lat_deg= |lat_min= |lat_sec=
|lon_dir = |lon_deg= |lon_min= |lon_sec=
|CoordAddon =
|CoordScale =
| երկրի քարտեզի չափ =
| երկրամասի քարտեզի չափ =
| շրջանի քարտեզի չափ =
| երկրամասի տեսակ =
| երկրամաս =
| երկրամասը աղյուսակում =
|շրջանի տեսակ =
|շրջան =
|շրջանը աղյուսակում =
|համայնքի տեսակ =
|համայնք =
|համայնքը աղյուսակում =
|երկրի քարտեզ =
|երկրամասի քարտեզ =
|շրջանի քարտեզ =
|ներքին բաժանում =
|ղեկավարի տեսակ =
|ղեկավար =
|հիմնադրման տարին =
|առաջին հիշատակում =
|այլ անվանումներ =
|կարգավիճակ = վիլայեթ
|տարածք = 47 220
|բարձրության տեսակ =
|բնակավայրի կենտրոնի բարձրություն =
|կլիմա =
|պաշտոնական լեզու = Հայերեն
|բնակչություն = 470 000
|մարդահամարի թվական = [[XIX դար]]ասկիզբ
|խտություն =
|շեղջաքարացում =
|ազգային կազմ = Հայեր (մինչև [[Մեծ եղեռն]]ը), Ասորիներ, Թուրքեր
|կրոնական կազմ = [[Քրիստոնյա]] (մինչև [[Մեծ եղեռն]]ը)
|էթնոհորոնիմ = դիարբեքիրցի
|ժամային գոտի =
|DST =
|հեռախոսային կոդ =
|փոստային ինդեքս =
|փոստային ինդեքսներ =
|ավտոմոբիլային կոդ =
|իդենտիֆիկատորի տեսակ =
|թվային իդենտիֆիկատոր =
|կատեգորիան Commons-ում =
|կայք =
|կայքի լեզուն =
|կայքի լեզուն 2 =
|կայքի լեզուն 3 =
|կայքի լեզուն 4 =
|կայքի լեզուն 5 =
|add1n =
|add1 =
|add2n =
|add2 =
|add3n =
|add3 =
}}
 
'''Դիրաբեքիրի վիլայեթ''', Տիգրանակերտի նահանգ. Օսմանյան Կայսրության վարչատարածքային միավոր [[Արևմտյան Հայաստանում]], որի կենտրոնը Դիարբեքիր քաղաքն էր։ Եղել է Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթներից մեկը։ Վիլայեթը ստեղծվել է [[1515]]-[[1520]] թթ.։
 
== Տարածքը ==
Վիլայեթի տարածքն ընդգրկում էր [[Աղձնիք]]ի զգալի մասը, [[Ծոփք]]ի հարավ-արևելքը, [[Հայոց Միջագետք]]ը, [[Ծավդեք]]ը, [[Արվաստան]]ը։ Հյուսիսից սահմանակից էր [[Էրզրումի վիլայեթ|Էրզրումի]], հյուսիս-արևելքից` [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]], հարավ-արևելքից` [[Վանի վիլայեթ|Վանի]], հարավից` Մոսուլի, [[Դեյր Էզ Զոր]]ի և [[Հալեպ]]ի, հարավ-արևմուտքից` [[Ուրֆայի նահանգ|Ուրֆայի]], արևմուտքից` [[Խարբերդիվիլայեթ|Խարբերդի]] նահանգներին։ Տարածքը՝ 47220 կմ<sup>2</sup>։ Դիարբեքիրի նահանգի մեծ մասը գտնվում է Տիգրիսի վերին ավազանում։
 
Մինչև [[XIX դար]]ի 40-ական թթ. զբաղեցրել է գրեթե ամբողջ Ծոփքը և Աղձնիքը, Հյուսիսից` [[Միջագետք]]ի որոշ շրջաններ։ Դիարբեքիրի նահանգում պահպանվել էին հայկական փոքր իշխանապետություններ (Իսայան, Սավուր և այլն), ստեղծվել քրդական ժառանգական տիրույթներ (յուդլուկ, օջակլըկ) և կիսաանկախ իշխանապետություններ (հյուքյումեթություններ)։ Նահանգի Բերդակ, Մեծկերտ, Սաղման և Բերի գավառները [[XVIII դար]]ի վերջին և [[XIX դար]]ի սկզբին հայտնի էին '''Չարսանջակ''' անունով, իսկ Արղնին, Խարբերդը և Ջերմուկը միավորված էին «Հանքերի կառավարչի սահման» կոչվող ընդարձակ վարչամիավորման մեջ։
 
== Աշխարհագրություն ==
Դիարբեքիրի վիլայեթի տարածքով հոսում են Արևմտյան [[Տիգրիս]]ը և [[Արածանի]]ն։ Մակերևույթը հիմնականում տափարակ է, հարավ-արևմուտքում կան կիսաանապատներ։ Հյուսիսում ձգվում են Արղնիի և Բալուի լեռները։
 
Արևմտյան Տիգրիսից հարավ գտնվող Կարաջադաղի և Մարդինի (Մասիոն, Տուրբ-Աբդին) լեռնաշղթաների շարունակությունն են Ջուդի լեռները (Տիգրիսի աջափնյակում)։ Նշանավոր լեռնագագաթներ են Շարյեքշանը (2651 մ), Կարա-Օմարը (2477 մ), Շըխաբադը (2089 մ), Կարաջալին (Աշիմուն, 1919 մ), Խաչերդումը (1560 մ), Բեմադան (Իզալա, 1520 մ)։
 
== Տնտեսություն ==
Նահանգը հարուստ է աղի (Լըջե) հանքերով, արճիճի (Արղանա-Մադեն), երկաթի (Սևան-Մադեն, Չնքուշ), պղնձի (Արղանա-Մադեն, Բալու), ոսկու և արծաթի (Արղնի), քարածխի (Բալու, Էգիլ, Կարաջադաղ, Ջեզիրե, Ջերմուկ), սիլիկատների (Սավուր), նավթի (Ջեզիրե) և ծծմբային ջերմուկներով (Ջերմուկ)։ Ընտիր հացահատիկի առատ բերքով հռչակված էին Արևմտյան Տիգրիսի հովտում գտնվող Արղնիի, Բշերիկի, Դիարբեքիրի և Սիլվանի բերդի դաշտերը։
 
Այգեգործության և գինեգործության կարևոր կենտրոններ էին Արղնին, Բալուի հովիտը, Էգիլը, Հազրոն, Հիսնիքեյֆը, Մարդինը, Սևերեկը, բանջարաբոստանային կուլտուրանների` Դիարբեքիրը, Սևերեկը, Միդիաթի (Տուր Աբդինի սարահարթը)։
 
== Բնակչություն ==
[[XX դար]]ի սկզբին ուներ մոտ 470 հազար բնակչություն ([[հայեր]], [[ասորիներ]], [[քրդեր]], [[թուրքեր]], [[արաբներ]], [[հույներ]], [[հրեաներ]] և այլն)։ [[XIX դար]]ի 80-ական թթ. սկզբին Դիարբեքիրի նահանգում ապրել է մոտ 150 հազար հայ, սակայն նրանց թիվը խիստ կրճատվել է հետագա տասնամյակների կոտորածների և գաղթի հետևանքով։
 
Կ. Պոլսի հայոց պատրիարաքարանի տվյալների համաձայն [[1912]] թ.-ին Դիարբեքիր նահանգի հյուսիսային մասում (Բշերիկ, Սիլվան, Լըջե, Դիարբեքիր, Բալու, Մադեն, Ջերմուկ) ապրում էր 105 հազար հայ (բնակչության ամենաստվար էթնիկական խումբը, 35,4 %)։ Հարավում հայերը բնակվում էին Սևերեկ, Դերիկ, գավառակներում (մեծ մասամաբ` քաղաքներում)։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրեին Դիարբեքիրի նահանգի ավելի քան 130 հազար հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով (մանածագործություն, գորգագործություն, ասեղնագործությյուն, պղնձագործություն, զինագործություն, դարբնություն, ոսկերչություն, կոշկակարություն և այլն), առևտրով, մասամբ` անասնապահությամբ։ Դիարբեքիրի նահանգի [[հայ]] և [[ասորի]] բնակիչները բնաջնջվել են [[1915]] թ. [[Մեծ եղեռն]]ի ժամանակ։ Փրկվածներն գաղթել են տարբեր երկրներում։
 
 
{{Արևմտյան Հայաստանի վիլայեթներ}}
{{Դիարբեքիրի վիլայեթ}}
{{ՀՀՀ}}
[[Կատեգորիա:Օսմանյան Հայաստան]]
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի վիլայեթներ]]
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրության վիլայեթներ]]