«Հայաստան համահայկական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
<<Հայաստան>> համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին: Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է` համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով: Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...): Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում: 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը:
Հայստան Համահայկական հիմնադրամը հիմնվել է 1992 թ.-ին` ՀՀ նախագահի հրամանագրով: Ի սկզբանե կառույցը ստեղծվել է համայն հայության ներդումների համախմբման միջոցով Հայստանում և Արցախում առկա առաջնային խնդիրների լուծման նպատակով և մինչ օրս էլ շարունակում է իր առաքելությունը: Հիմնադրամի գործունեությունը կազմակերպվում և վերահսկվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից, որը հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինն է:
Հիմնադրամի ծրագրերն ի կատար է ածում Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը` Հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է: Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ, Արցախի և սփյուռքի մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլոք: Հիմնադրամի աշխատանքներն աշխարհի տարբեր երկրներում կանոնակարգվում են 25 տեղական մարմինների միջոցով:
Հիմնադրամն ունի տեղական մարմիններ աշխարհի 25 երկրներում, որոնք տեղում համակարգում են հիմնադրամի գործունեությունն այդ երկրներում: Տեղական մարմիններն ամեն տարի իրականացնում են տարատեսակ միջոցառումներ, որոնց ընթացքում հավաքված գումարներն ուղղորդվում են հիմնադրամի նպատակային ծրագրերի իրագործմանը: Հիմնադրամի տարեկան կարևորագույն միջոցառումը հեռուստամարաթոնն է, որը հանրագումարի է բերում տարվա ընթացքում իրականացված միջոցառումների և հենց հեռուստամարաթոնի արդյունքում ստացված գումարները:
Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը (<<Գորիս- Ստեփանակերտ>>, Արցախում` <<Հյուսիս-Հարավ>> ավտոմայրուղիները և այլն): Հիմնադրամի ջանքերով են կառուցվել և վերակառուցվել նաև մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ: Հիմնադրամն իրականացրել է նաև 85-ից ավել կրթական, մշակութային և գիտական ծրագրեր:
Հեռուստամարաթոնին հաջորդում է տվյալ տարվա նպատակային ծրագրերի իրագործման ակտիվ շրջանը: Տարեկան կարևորագույն միջոցառումներից է նաև հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հիմնադրամը հաշվետվություն է ներկայացնում վերոնշյալ ծրագրերի պատկերի մասին: Հենց այս նիստի ընթացքում են որոշարկվում հիմնադրամի` հաջորդ տարվա իրակնացնելիք առաջնային ծրագրերը:
Հիմնադրամի իրագործած բոլոր հայրենանվեր ծրագրերը նպաստել են հայրենիքում գոյություն ունեցող առաջնային խնդիրների լուծմանը` նպաստելով հասարակ քաղաքացիների շրջանում հիմնադրամի ծրագրերին անմիջական մասնակցություն ունենալու ցանկությանը:
Մինչ օրս հիմնադրամն իրագործել է կենսական նշանակություն ունեցող այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրմատակարարման համակարգերի, դպրոցների, բնակելի շինությունների, համայնքային կենտրոնների կառուցումը` միաժամանակ աջակցելով գիտության, մշակույթի և արվեստի ոլորտներին: Հիմնադրամի ամենամյա ծրագրերից ՀՀ նախագահի մրցանակն ուղղված է հենց այս ոլորտի տվյալ տարվա լավագույն աշխատանքներ ներկայացրած մասնակիցնեին:
Հիմնադրամի տարեկան միջոցառումների ցանկում կարևորագույն տեղն է զբաղեցնում տարեկան հեռուստամարաթոնը, որը հեռարձակվում է Լոս Անջելեսից: Հեռուստամարաթոնը ամբողջացնում է տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և սփյուռքում հավաքագրված գումարնրը` դրանք ուղղելով Հոգաբարձուների խորհրդի կողմից մշակված նոր ծրագրերի իրագործմանը: 2013 թ. հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը:
 
==Կառուցվածք==