«Արտաշես Հովսեփյան (քանդակագործ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
Ստեղծագործում է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։
Մասնակցել է Թամանյանի հուշարձանի համար հայտարարված մրցանակաբաշխությանը` արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակներին: Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974-ին:
Բացի այդ, նա 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակներ, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման են արժանի գործերից են Կարլ Մարքս» (բազալտ, 1962), [[Ալեքսանդր Թամանյանի հուշարձան (Երևան)|«Ալեքսանդր Թամանյան»]] (բազալտ, 1974, Երևան, ճարտարապետ Ս.Պետրոսյան), «Արմեն Տիգրանյան» (բազալտ, 1987, Երևան), «Նահատակ հին արաբկիրցիների և ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան» (տուֆ, 1988, Երևան), Սիսիանի մուտքի արծիվը« Օրբելի եղբայրներ» (բազալտ, 1988, Ծաղկաձոր, ճարտարապետ Ռ. Ջուլհակյան), «Նիկողայոս Ադոնց» (տուֆ, 1993, Սիսիան, ճարտարապետ Ռ. Ջուլհակյան) հուշարձանները, Երևանի Ս. Սարգիս եկեղեցու բարձրաքանդակները (տուֆ, 1975), Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ [[Մարգար Սեդրակյան|Մ. Սեդրակյան]]ի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձան-կիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում (տուֆ, 1975-93), Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները (տուֆ, 1981), Բեկոր Աշոտի ([[Աշոտ Ղուլյան]]) (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ, ճարտարապետ Ա. Իսրայելյան), [[Արթուր Մկրտչյան]]ի (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ) մահարձանները, Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Ջիվանու հուշակոթողը Ջավախքում, ինչպես նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ։ Հաստոցային քանդակներից են «Սևահողը» (երանգավորված գիպս, 1961), «Եղիշե Չարենց» (գրանիտ, 1961) և այլն։ Կատարել է նաև [[Նյու Յորք]]ի Ս. Վարդան եկեղեցու ճակատի բարձրաքանդակների էսքիզները(1969, ճարտարապետ` [[Ռաֆայել Իսրայելյան]]
 
Հովսեփյանի արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումներ, գեղ. ընդհանրացման մեծ ուժ և մունումենտալիզմի խոր զգացողություն։