«Խաչքար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
== Խաչքարերի հիմնական տեսակները ==
 
11-12-րդ դարերում հիմնականում ավարտվում է խաչքարային հորինվածքի և ոճական առանձնահատկությունների զարգացումը։ Եվ արդեն իսկ տիպականորեն ձևավորված խաչքարերը «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձաններըհուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերըխաչքարերը։»<ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․</ref> գրքի հեղինակը բաժանում է խմբերի։
# Միակտուր քարերից կերտված խաչքարեր, որոնք իրենց ստորին մասով ամրացվում են գետնին, հիմնականում ունենում են ուղղանկյուն գագաթ, երբեմն նաև հանդիպում է կամարաձև գագաթ, վերևում՝ մի փոքր ավելի լայն, հիմքը համեմատաբար ավելի նեղ։
# 11-րդ դարից սկսած խաչքարերը սկսում են կանգնեցվել ոչ միայն միակտուր, այլև աստիճանաձև պատվանդանի վրա։
Տող 50.
# Խաչքարային հուշարձանների առանձին տեսակ են կազմում այսպես կոչված «Ամենափրկիչ» խաչքարերը, որոնց վրա սովորաբար պատկերվել է [[Հիսուս|Քրիստոսի]] խաչելությունը, որի համար էլ այս խաչքարերին տրվել է ամենափրկիչ պայմանական անունը։ Կան արձանագրությամբ «Ամենափրկիչ» կոչված խաչքարեր, որոնց վրա ամենևին էլ պատկերված չէ խաչելության տեսարան։ Այդպիսիք են օրինակ [[Սանահին]]ի 1161, 1125 և Վանեվանի 1285 թ. թվակիր խաչքարերը։ Ինչպես նշում է «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները IX-XIII դարերի խաչքարերը» գրքի հեղինակը «Ամենափրկիչը» խաչքարերին կառուցողների տված լոկ սովորական անուն է, այդ իսկ պատճառով ճիշտ կլիներ պարզապես «խաչելության խաչքարեր»: Շատ հաճախ այս տիպի խաչքարերին ուղեկցում են [[Լուսին|լուսնի]] և [[արեգակ]]ի պատկերներ։<ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․, էջ 29</ref>
 
[[Միջնադար]]ում սովորություն է եղել խաչքարերը ներկել կարմիր գույնով։ Այն դեպքում, երբ քարերը շատ ծակոտիներ են ունեցել, դրանց մակերեսը նախապես կրաշաղախի բարակ շերտով ծեփում էին և ապա ներկում։ Խաչքարերը ներկելու սովորությունը գալիս է հնուց։ Կարմիր գույնով ներկված են եղել [[Թալին]]ի 8-10-րդ դարերի մի քանի խաչքարեր, [[Կողբ]]ի երկու որմնափակ խաչքարերը (12-13րդ դդ.), Հովհաննավանքի գավիթի ներսում դրված մի շարք խաչքարեր, Հռիփսիմե տաճարի բակում դրված 16-17րդ դարերի խաչքարերը և այլն։ Հիմքեր կան կարծելու, որ երբեմն խաչքարերը ներկվել են բազմագույն ներկով. դրա ապացույցը Հաղբատավանքի Ամենափրկիչ խաչքարն է (1273 թ.), առայժմ միակը իր տեսակի մեջ <ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձաններըհուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերըխաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․, էջ 28-29</ref>։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաչքար» էջից