«Նեյրոտրանսմիտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
*[[ԳԱԲԹ|ԳԱԲԹն]] օգտագործվում է գլխուղեղի և ողնուղեղի հիմնական արգելակիչ սինապսներում: Բազմաթիվ թմրեցուցիչ դեղանյութեր իրենց ազդեցությունը թողնում են ԳԱԲԹ ռեցեպտորներն ակտիվացնելու շնորհիվ: Ողնուղեղում [[Գլիցին|գլիցինը]] հանդիսանում է որպես արգելակիչ նեյրոտրանսմիտեր:
*[[Ացետիլխոլին|Ացետիլխոլինը]] [[Նյարդամկանային Հանգույց| նյարդամկանային հանգույցների]] նեյրոտրանսմիտեր է, որը միացնում է մոտոր նյարդերը մկանների հետ: [[Կուրարե|Կուրարեն]] պարալիտիկ թույն է որը խցանում է ացետիլխոլինային սինապսները: Ացետիլխոլին նաև առկա է գլխուղեղի այլ հատվածներում, որտեղ այն փոխազդում է այլ տեսակի [[Ացետիլխոլինային Ռեցեպտոր|ացետիլխոլինային ռեցեպտորների]] հետ, այդ թվում` մուսկարինային և նիկոտինային ռեցեպտորների:
*[[Դոպամին|Դոպամինը]] գլխուղեղում ունի մի շարք նշանակալի դերեր, այդ թվում մոտորային համակարգի կարգավորման, հաճույքի, և էմոցիոնալ արթնացման մեջ: [[Պարկինսոնյան Հիվանդություն|Պարկինսոնյան հիվանդությունը]] կապված է գլխուղեղում դոպամինի պակասի հետ, և [[Շիզոֆրենիա|շիզոֆրենիան]] կապված է գլխուղեղում դոպամինի ավելցուկի հետ: