«Աղիովիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Աղիովիտը''' [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան|Տաւրուբերան]] նահանգի գավառներից մեկն էր՝ նահանգի ծայր արևելքում։ Գտնվում էր [[Վանա լիճ|Վանա լճի]] հյուսիսային ափին։
 
Աղիովիտն ընկած էր [[Աղի գետ]]ի հովտում (որից և ստացել է իր անվանումը), տարածվելով մինչև [[Սիփան|Նեխ Մասիք]] լեռը և [[Աղի լեռնանցք]]ը՝ արևմուտքում, [[Ծաղկանց լեռներ]]ը՝ հյուսիսում, [[Առեստ գետ]]ի արևմտյան ջրբաժանը՝ արևելքում և [[Վանա լիճ]]ը՝ հարավում։ Գավառի անունով [[Վանա լիճ|Վանա լիճը]]ը երբեմն կոչվել է նաև ''«Աղի լիճ»'', իսկ գավառի [[Արճեշ]] քաղաքի անունով՝ երբեմն ''«Արճեշի ծով»''։
 
[[Վասպուրական]]ի [[Առբերանի]] և [[Ծոփք|Ծոփաց]] [[Հաշտեանք]] գավառների հետ միասին հանձված էր [[Արշակունիներ|Արշակունյաց]] արքայատոհմի սեպուհներին և համարվում էր արքունի կալված, ինչի հետեւանքով գավառը կոչվել է նաև ''«Սեպուհական»'' կամ ''«Վասպուրական»''։ Վերջին անվանումն ավելի ուշ տարածվել է ամբողջ նահանգի վրա։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղիովիտ» էջից