«Հովհաննես Երզնկացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2), է: → է։, բ: → բ։, ը: → ը։, ծ: → ծ։, մ: → մ։ (3), ն: → ն։ (2), վ: → վ։, ց: → ց։, ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 1.
'''Հովհաննես Երզնկացի Պլուզ''' (Պլուզ`Պլուզ՝ «փոքր», մոտ [[1230]], [[Երզնկա]] -[[1293]], Երզնկա), հայ միջնադարյան բանաստեղծ, փիլիսոփա։ Սերում է իշխանական տնից։ Սովորել է Երզնկայի Ս. Մինասի վանքում, այնուհետև աշակերտել [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցուն]]: 1268 թ. նրան շնորհվել է վարդապետական աստիճան։ Շրջել և ուսուցանել է Հայաստանի տարբեր գավառներում, ինչպես նաև Կիլիկյան Հայաստանում։ Այցելել է Երուսաղեմ։ Վերադառնալով Երզնկա`Երզնկա՝ 1280 թ. ստեղծել է աշխարհիկ "Եղբարց միություն", որն իր մեջ ընդգրկելով տարբեր խավերի, մասնավորապես առևտրականների ու արհեստավորների ներկայացուցիչներին՝ նպատակ է ունեցել կազմակերպել տեղի հայության կյանքը, օժանդակել կարիքի մեջ գտնվողներին, վտանգի դեպքում պատրաստ լինել դիմադրելու արտաքին թշնամուն։ Երզնկացին դարձել է եղբայրության հոգևոր առաջնորդը և գրել նրա կանոնադրությունը ("Սահման և կանոնք")։ Նույն տարիներին գրել է "Յաղագս երկնային զարդուց" մեծածավալ երկը։ 1284 թ. այցելել է Թիֆլիս, որտեղ հայոց կաթուղիկե եկեղեցում ճառ է արտասանել Ումեկ իշխանի որդի Վախտանգի և Դոփյան Հովհան եպիսկոպոսի խնդրանքով։ Կյանքի վերջին տարիներն Երզնկացին անց է կացրել Կիլիկիայում, Ակների վանքում, որտեղ և 1293 թ. վախճանվել է։ Թաղվել է Երզնկայի Ս. Նշան եկեղեցում։
 
Երզնկացին գրել է ճառեր, կանոնական և մեկնողական գրվածքներ, խրատականներ ու թղթեր, տարբեր ժանրի չափածո ստեղծագործություններ, որոնցից ներկա դրությամբ միայն մի մասն է հրատարակված։ Բանաստեղծի բանաստեղծություններն աչքի են ընկնում խոհական-իմաստասիրական խորքով, խրատական ուղղվածությամբ, արտահայտության պարզությամբ։