«Էրզրում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի (2), |right → |աջից, [[File: → [[Պատկեր: oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 26.
Կարինը հայ մշակույթի ու լուսավորության խոշոր կենտրոն էր։ Նրա ամենահին կրթական հաստատությունը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը հիմնադրել էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811 թ։ Հետագայում այդ կրթարանը վերանվանվեց Արծնյան եռամյա երկսեռ վարժարան։ 1909թ այն ուներ 334 աշակերտ, 9 ուսուցիչ։ 19 - րդ դ վերջերին ու 20-րդ դ սկզբներին Կարինում գործում էին նաև Աղաբալյան, Արծնյան (երկրորդ), Գալֆայան, Հռիփսիմյան, Մսրյան, Մսրյան հնգամյա և Տեր–Ազարյան դպրոցները։ Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը (1881 - 1916 թթ)։ Մասնավոր դպրոցներում սովորողների հետ միասին, 1909 թ Կարնո հայ աշակերտների թիվը անցնում էր 2800 - ից։ 1878 թ Կ-ում հիմնվել էր թատերական միություն։ Մշակութային ընկերություններից հայտնի էին՝ ուսումնասիրաց, Անձնվեր, Վարդանանց, Ընկերասիրաց, Սիսական, Կրթական, Ազքատասիրաց և այլն։ Այդ ժամանակ Կարինում կար նաև 3 մանկապարտեզ ։ Մինչև առաջին Համաշխարհային պատերազմը Կ - ում լույս էին տեսնում «Հառաջ», «Սիրտ», «Ալիքտ, «Երկիր», «Լույս» պարբերականներրը։ 1870-ական թթ ք-ում լույս էր տեսնում նաև §Էնվարե շարգիե¦ 4 էջանոց թերթը, որի 2 էջը տպվում էր հայերեն, երկուսը թուրքերեն։ 1878 թ Բեռլինի կոնգրեսից հետո Թուրքիայում Աբդուլ Համիդի սկսած հայահալած քաղաքականությունը պայքարի կոչեց նաև Կ-ի հայությանը։ 1881 թ Խ. Կետեկցյանի, Հ. Աստուրյանի, Բ. Նավասարդյանի, Կ. Նշկյանի ջանքերով այստեղ ստեղծվեց §Պաշտպան հայրենյաց¦ խմբակը, որր հետապնդում էր ազգային-ազատագրական նպատակներ։ 1890-ական թթ կեսերին Արևմտյան Հայաստանում և [[Թուրքիա]]յի հայաբնակ շրջաններում սկսված հայկական կոտորածների ալիքները հասան նաև Կարին։ Այստեղ կոտորածն սկսվեց 1895 թ հոկտեմբերի 18-ին։ Մի քանի օրվա ընթացքում ավերվեցին, հրկիզվեցին ու կողոպտվեցին հայերի տները, արհեստանոցներն ու խանութները։ Դաժանորեն սպանված հայերի թիվը 1000 մարդուց ավելի էր։ Գերվեցին կամ առևանգվեցին հարյուրավոր կանայք ու երեխաներ։
== '''Ճարտարապետական հուշարձանները''' ==
Կարնո պատմական հուշարձանները գրեթե չեն պահպանվել։ Այն, ինչ մնացել է, համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են։ Դրանցից նշանավորը ս. Աստվածածին եկեղեցին է։ Այն կառուցվել է 1840 թ, 7-րդ դ հին շինության տեղում։ Հնում այս եկեղեցու մոտ էր գտնվում Քառասուն Մարտիրոսվածների վանքը։ Ս. Աստվածածինը Բարձր Հայքի ամենագեղեցիկ ու ամենախոշոր շինություններից է։ Այն կառուցված է, կարմրավուն, սրբատաշ ավազաքարով, որի գմբեթը հենվում է քարե ամբողջական կտորներից տաշված 20 սյուների վրա։ Շենքն ունի երեք մուտք։ Սրա մոտ գտնվում Էր չափերով ավելի փոքր ևս մեկ եկեղեցի`եկեղեցի՝ ս. Աստվածածին անունով, որտեղ Եզր կաթողիկոսի գլխավորությամբ (629-641 թթ) 629 թ տեղի է ունեցել եկեղեցական ժողով։ Հայոց եկեղեցիներում մինչև 1915 ք պահվում էին 13-18-րդ դդ տասնյակ հայերեն ձեռագրեր ու տպագիր գրականություն։ Կարինը հայոց թեմական առաջնորդի նստավայրն էր։ Քաղաքում գործում էին նաև հայ կաթոլիկների 2 եկեղեցիները, որոնցից մեկը կառուցվել է, 18-րդ դ`դ՝ Աբրահամ ամիրա Ալավերդյանի միջոցներով։ Ս. Աստվածածին եկեղեցիների մոտ էր գտնվում բարեկարգ ու պարսպապատ hայոց գերեզմանատունը, որտեղ պահպանվում էին 11 - 12-րդ դդ տապանաքարեր։ Կարնո ուխտատեղիներից է ս. Նշանը։
 
Ք - ի քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող մուսուլմանական ճարտարապետական շինություններն են Չինլի մինարեն, Հաղճապակյա մինարեն, Ուլու ջամի մզկիթը և այլն։ Սրանք, որպես կանոն, կամ վերափոխված քրիստոնեական շենքեր են, կամ կառուցված են ավերված ու քանդված հայկական եկեղեցիների տեղում։ Կարինը միջնադարյան հայ գրչության նշանավոր կենտրոն էր։ Մեզ են հասել այստեղ գրված մի քանի ձեռագրեր։ Կարինում են ծնվել աշխարհագիր Հակոբ Կարնեցին (17 - րդ դ), Եղիա Կարնեցին, "Պաշտպան հայրենյաց" խմբակի ղեկավար Խ. Կետեկցյանը, գրող Առանձարը (Մեխակ Գույումջյան, 1876 - 1913 թթ), մշակութային գործիչ Շավարշ Գարագաշը (1893 - 1952 թթ), գրիչ ու մանկավարժ Հովհաննես Կարնեցին (18-19-րդ դդ), սովետահայ նկարիչ Ա. Ալեքսանյանը (1910 - 1942 թթ) և շատ ուրիշներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էրզրում» էջից