«Հնդեվրոպական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
 
Կելտական լեզուները բաժանվում են երկու ենթախմբի` մայրցամաքային և կղզիների։
Մայրցամաքային կելտական լեզուներ համարվում են գալլերենը և նրա տարբերակները, որոնք տարածված էին հին Գալլիայուն և Իտալիայի հյուսիսում։ Թե' գալլերենը և, թե' մյուսները 4-5-րդ դարերից արդեն մեռած լեզուներ են։էին։ Գալլերենից մեզ հասել են բազմաթիվ հատուկ անուններ (տեղի և անձի) և մի քանի արձանագրություններ։
Կղզիների կելտական լեզուները բաժանվում են երկու մասի` գաելյան և բրիտական։ Գաելյան լեզուներն են` իռլանդերենը, շոտլանդերենը և մենական լեզուն (Մեն կղզում)։ Գաելյան լեզուները ավանդվել են 4-րդ դարից` այսպես կոչված օգամյան արձանագրություններով, ապա` 7-րդ դարից` իռլանդական գրականությամբ։ Բրիտական լեզուներն են` վալլիերենը կամ կիմրերենը (ավանդված 11-րդ դարից), բրետոներենը (ավանդված 8-րդ դարից) և կորներենը (մեռած 18-րդ դարում)։
 
==Ռոմանական ճյուղ==